Նորութիւններ

Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտը հայ համայնքի հետևողական աշխատանքի արդյունք է

Ֆրանսիայում պրոհայկական մթնոլորտ է: Եվ դա սպասելի էր, որովհետև հայ համայնքը հետևողական աշխատանք է տարել քաղաքական դաշտի ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն` անդրադառնալով նախագահի թեկնածուների հայամետ հայտարարություններին: «Հայ համայնքը լուրջ աշխատանք է տարել: Դեռևս Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քննարկման ժամանակ. թե…

Ակնարկ. Ֆիյոնն Ու Լը Փենը Կը Փոխլրացնեն Զիրար` Արցախեան Հակամարտութեան Լուծման Տարբերակներով

Ֆրանսայի նախագահական ընտրութիւններուն երկու կարեւորագոյն թեկնածուներու յայտարարութիւնները` Արցախեան հիմնախնդիրի լուծման պատկերացումներ փոխանցելու ուղղութեամբ, դիտարժան կէտեր կը ներառեն իրենց մէջ: Որքան ալ անոնց նայինք ընտրական շարժառիթներու նկատառումով, այնուամենայնիւ խնդիրի իրազեկման, հակամարտութեան էութեան, պատմականին նկատմամբ իրազեկուածութեան երեւոյթը փաստացի է: Առաւել եւս, երկուքն ալ նախապատրաստուած են այս հարցի դիմագրաւման ճշգրիտ պատասխաններ տալու: Պարզ է, որ ընտրական նկատումներէ մեկնած…

Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության տարելիցին արդարության երթ կանցկացվի

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 21-ին արդարության երթ կանցկացվի: Այն սկիզբ կառնի Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակից, որտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Մոնտեվիդեոյի տարածաշրջանային վարչական կառավարման մարմնի շենքի հրապարակ, որտեղ հանրահավաք կանցկացվի: Այն կազմակերպում է «Ուրուգվայի հայ երիտասարդություն» կազմակերպությունը: Ապրիլի 23-ին Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում տեղի կունենա արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված…

Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել խորհրդարան

Հոլանդահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Հոլանդիայի խորհրդարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, ով քիչ առաջ էր դուրս եկել խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից: «Մեզ ընդունեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Փիթր Օմտզիխտը, ով հաճախ հանդես է գալիս ի նպաստ մեր…

Թրամփից մեր ակնկալիքը Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ դիրքորոշում ունենալն է

Դեռ սպասում ենք, պետք է տեսնենք՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին կնախընտրի խոսել փաստերի լեզվով, թե՞ տուրք կտա Թուրքիայի ճնշումներին: Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ըստ արժանվույն հարգելու կոչին՝ ասաց Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որն էլ նախաձեռնության հիմնադիրներից է: «Եթե նա…

ԿԳ նախարարը` տնօրենների ձայնագրությունների` աղմկալի դեպքի մասին

Շուտով ավագ դպրոցների մասով կամփոփվեն ուսումնասիրության արդյունքները և փորձ կարվի` հասկանալու, թե ինչ է «հետո»-ն լինելու. լրագրողների հետ զրույցում, խոսելով տնօրենների` ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրելու` աղմկալի դեպքի մասին, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց նաև, թե փաստը, որ նրանց մեջ կային նաև ավագ դպրոցների տնօրեններ, ենթադրում է, որ իրենք պետք է կոնկրետ քայլեր…

Հայ քաղաքացիի ինքնահաստատումը Դաշնակցութեան յանձնառութիւնն է

«Այսպիսով, պետութիւնն իրեն օտարեց քաղաքացուց, իսկ քաղաքացին օտարուեց պետութիւնից։» Հ.Յ.Դ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Ընդունելի եւ արդար կառավարութեան մը գլխաւորագոյն յատկանիշն է այն փոխադարձ վստահութիւնը, որ գոյութիւն ունի պետութեան եւ քաղաքացիութեան միջեւ։ Այս հաստատումին բացակայութիւնը հաւանաբար այն ցաւալի իրականութիւնն է, որ խորապէս կը տագնապեցնէ հայրենի հասարակական կեանքը՝ բոլոր մակարդակներու վրայ։ Սակայն լաւատեսութիւնը կը պարտադրէ, որպէսզի որոնենք այդ…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցությունը Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հրավիրած դասընթացին

2017 թվականի ապրիլի 12-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի (The Netherlands Institute for Multiparty Democracy, NIMD ) կողմից հայ երիտասարդ քաղաքական գործիչների համար նախաձեռնված հերթական հանդիպում-դասընթացը, որը կրում էր «Պայքար քարոզչության և կեղծ տեղեկատվության դեմ» խորագիրը: Դասընթացին մասնակցեցին Հայաստանի քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՅԴ Երիտասարդականը դասընթացին մասնակցեց երկու ներկայացուցչով՝ Գևորգ…

Սիդնեյում Հայոց ցեղասպանության տարելիցին արդարության երթ կանցկացվի

Ավստրալիայի հայկական կրոնական, քաղաքական, մշակութային և երիտասարդական կազմակերպությունները կոչ են արել համայնքի անդամներին ապրիլի 23-ին միանալ արդարության քայլերթին` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Քայլերթի մասնակիցները կվերահաստատեն իրենց խոստումը` հասնելու արդարության իրենց նախնիների համար: Արդարության երթին մասնակցել ցանկացողներին քաղաքի ներսում և դրանից դուրս տեղափոխելու են…