Նորութիւններ

Ագրամունտի ջանքերը այս անգամ հազիվ թե արդյունք տան

Ապրիլի 24-27-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այս օրերին վեհաժողովում կքննարկվի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության հարցը: Նրա անունը կապվում է կոռուպցիոն գործարքների հետ, նա հովանավորում է ԵԽԽՎ կոռումպացված պատվիրակներին, չարաշահում է պաշտոնական դիրքը: Ագրամունտը մշտապես աչքի է ընկել նաեւ ադրբեջանամետ կեցվածքով: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը Պետդումայի պատգամավորների հետ…

Հայաստանը կարող է ստանալ փախստականների անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ

Սիրիայից եւ Իրաքից տասնյակ հազարավոր փախստականներին ժամանակավոր ապաստան տված Հայաստանը կարող է անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ, որը նշանակում է նաեւ ֆինանսական օգնություն միջազգային դոնոր կազմակերպություններից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը եւ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Հայաստանը…

Մենք չեն կարող բավարարվել խորհրդարանական ընտրությունների այս արդյունքներով

Դաշնակցությունն այս ընտրություններում նոր առաջընթաց է գրանցել, այս ընտրությունները Դաշնակցության համար նոր սկիզբ էր` արդար Հայաստան ունենալու համար․Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ ընտրություններից հետո նա Հայաստանում էր, և այստեղ էլ իր եզրակացություններն արել է: «Դաշնակցությունն ունի իր համար, Հայաստանի մեջ և ընդհանրապես…

Քալիֆորնիայի Օրինջի շրջանը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Հարավային Քալիֆորնիայի Օրինջի շրջանը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր, հայտնում է Asbarez-ը: Շրջանային խորհրդի նախագահ Միշել Սթիլը հայտարարել է, որ այդ օրը իր հայրենի հողում սպանվել է 1,5 մլն հայ, իսկ նրանց հողերը եւ ունեցվածքը խլվել են: Նրա խոսքով՝ Օրինջի շրջանը հարգանքի տուրք է մատուցում ողբերգության զոհերի հիշատակին, որպեսզի այն ապագայում չկրկնվի:…

ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են

Հայ Յեղափոխական Դաշն­ակցությունը և Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն բանակցությունների մեջ են. այս մասին այսօր ԱԺ-ում լր­ագրողների հետ զրույց­ում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին, թե ովքեր են կոնկրետ բանակցում՝ Ռուստամյանը պատասխանեց, թե ՀՅԴ և ՀՀԿ ղեկավարությունը՝ առանց անուններ նշելու: «Ենթադրում եմ, որ այն համագործակցություն­ը, որի մասին դուք տե­ղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև, ի վերջո,…

Կոնգրեսականները կոչ են անում Թրամփին պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանությունն իր ուղերձում

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների եւ հետախուզության հարցերի հանձնաժողովների նախագահները եւ բարձրաստիճան անդամները միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 գործընկերներին՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ պատշաճ կերպով հիշատակել այն ապրիլի 24-ի իր հայտարարությունում, հաղորդում է «Ասպարեզը»: Նրանք կոչ են անում Թրամփին «պատշաճ կերպով…

ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարները ստորագրեցին համատեղ հրաման

Ապրիլի 10-ին Սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցելու վերաբերյալ: Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու է համակարգող հանձնաժողով: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ի կատարումն ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ մենք կազմեցինք և ստորագրեցինք Սփյուռքի կրթական…

Փարպիում ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, բնական է, առանց խախտումների չեն ընթացել: Հենց ապրիլի երկուսին ՀՅԴ կողմից ԿԸՀ էր ներկայացվել դիմում բողոք Արագածոտնի մարզի Փարպի համայնքում ընտրախախտումների վերաբերյալ: ԿԸՀ-ից Yerkir.am-ին հայտնեցին, որ դիմումը վերահասցեագրման կարգով ներկայացվել է թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով, որը դիմումի քննությամբ կայարցել է որոշում անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21…

Նոր սկիզբ խորհրդարանական կարգով

Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններէն շաբաթ մը ետք, հանդարտ սպասողականութիւն կը տիրէ քաղաքական հարթակի վրայ։ Քաջալերելի պէտք է համարել նման քաղաքական անդորրութիւն։ Այս կացութիւնը վստահաբար կը թելադրէ, թէ խորհրդարանական թէ արտախորհրդարանական քաղաքական ուժերը ձեռնարկած են նախապատրաստական աշխատանքներու՝ դիմակալելու պետական ու կառավարման համակարգի բարեփոխման մարտահրաւէրները, որոնց համար անհրաժեշտ եւ բարւոք լուծումները երկար ատենէ ի վեր կը խուսափիլ մեզմէ։…

Հ.Յ.Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեի հայտարարությունը

Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երևան քաղաքում Հ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին: Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների հանգելը: Հուսով ենք, որ գիտակցված…