
Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Երևանի Նոր Նորք թաղամասի ընտրողների հետ: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ իրենց քաղաքական ուժին ձայն տալը կնպաստի, որ եղած ձեռքբերումներն ավելի խորանան: «Մենք այս ընթացքում եղել ենք տարբեր մարզերում և շատ լուրջ ակնկալիքներ ունենք, որ դուք, Դաշնակցության արածը գնահատելով, հնարավորություն կտաք շարունակել…















