
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում դաշնակցականներն այսօր հանդիպեցին Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքների և Քաղսի գյուղի ընտրողների հետ: «Եթե ԱԺ ընտրությունների ժամանակ չկարողանանք ճիշտ ազգային ժողով ձևավորել, ո’չ որակյալ իշխանություն կունենանք, ո’չ էլ որակյալ կառավարում»,- Քաղսի համայնքի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը: «Երբ որ արտն ուզում եք ցանել, առաջին հերթին նայում եք, որ…















