Նորութիւններ

Նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Նախարարը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Դավիթ Լոքյանը նշել է, որ պարոն Գրիգորյանը նոր մարդ չէ մարզետարանում, քաջածանոթ է մարզի խնդիրներին և հույս հայտնել, որ իբրև աշխատասեր անձնավորություն, նա կկարողանա արդյունավետորեն լուծել մարզի խնդիրները:…

«Ապառաժ»-ի խմբագրական. Թոթափենք ստրկամտությունը

Յուրաքանչյուր պետական համակարգ քաղաքական առումով կարիք ունի պաշտպանության: Պաշտպանություն՝ նախ և առաջ արտաքին ներթափանցումներից, ապա ներքին ցնցումներից խուսափելու համար: Ռազմական ոլորտում վաղուց ապացուցված է, որ ուժի կենտրոնացումը մանավանդ քիչ ռեսուրս ունեցող համակարգերում կարող է աղետաբեր լինել և անցանկալի հետևանքներ ունենալ: Հայ ժողովրդի պատմության մեջ այս իրականությանն ականատես ենք եղել. հիշենք Վարդանանց ու Վահանանց պատերազմները և…

Թեհրան-Երեւան ռազմական գործակցութիւնը՝ որպէս անվտանգութեան այլընտրանքային տարբերակ

Պաշտօնական այցով Թեհրան է ժամանել ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի գլխաւորած պատւիարկութիւնը: Վիգէն Սարգսեանի այցն ընդհանրապէս պէտք է դիտարկել վերջին շրջանում, գրեթէ բոլոր բնագաւառներում Իրան-Հայաստան վերելք ապրող յարաբերութիւնների համատեքստում: Այն, սակայն, առաջին հերթին կարեւոր է այն առումով, որ դրա օրակարգային հիմնական թեման կազմելու է յատկապէս երկու երկրների միջեւ ռազմական ոլորտի յարաբերութիւնների ընդլայնումը, որն անկասկած ռազմավարական…

Քննարկվելու է նաև ԼՂ հիմնախնդիրը

Ֆրանսահայ համայնքի ընթրիքին մասնակցելու են Ֆրանսուա Օլանդն ու Շառլ Ազնավուրը. Արդեն չորրորդ տարին Փարիզում ավանդական դարձած «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքն այս տարի լինելու է փետրվարի 8-ին․ տեղեկատվությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը: «Այս տարի ընթրիքին, ինչպես նախորդ տարի էր, մասնակցելու է Ֆրանսիայի նախագահ…

«Հայրենիք»ի խմբագրական. Պատեր… Անապատներ

«Կարելի չէ գերագոյն յաղթանակ համարել, բոլոր կռիւներու ընթացքին, պայքարիլն ու նուաճելը: Գերագոյն յաղթանակը այն է, թէ երբ կը յաղթես առանց կռուելու»: Սուն Ցու (544-496 Ք.Ա.) Եթէ Սպիտակ Տան նոր վարձակալին փոխանցուի Սուն Ցու անունը, հաւանաբար ան շուտով պիտի ենթադրէ թէ խնդրոյ առարկայ անձը մեծահարուստ այն չինացիներէն է որ բաժնետոմսերու շուկային մէջ, առաջնահերթ դեր ունի եւ…

Այնպես կանեմ, որ Ֆելիքս Ցոլակյանի հետ որեւէ մի տեղ չխաչվեն մեր ճանապարհները

Aravot.am-ը ՀՅԴ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակով առաջադրվող Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատկերացնում ընտրապայքարը իր ազգակցականի ու երբեմնի ղեկավարի՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող գեներալ Ֆելիքս Ցոլակյանի դեմ: Նշենք, որ երկուսն էլ Անի տարածաշրջանից են. գյուղվարչության պետը Սառնաղբյուր գյուղից է, իսկ Ֆելիքս Ցոլակյանը՝ Ջրափիից, երկուսն էլ աշխատանքի բերումով լայն կապեր ունեն…

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ – Ա.Մ.Ն. Արեւելեան Շրջանի Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի

Յունուար 27-ին, Յատուկ հրամանագրով մը, Ա.Մ.Ն.-ի նախագահ Տոնըլտ Թրամփ մինչեւ ցնոր տնօրինում, որոշած է եօթ երկիրներու (մեծամասնութեան իսլամական կրօնքի տէր) հպատակութիւն ունեցող անհատներու մուտքը Միացեալ Նահանգներ արգիլել: Այս որոշումը առնուեցաւ Հրեաներու Ողջակիզման օրը, այն օրը ուր կը քննադատուին կրօնամոլ եւ ազգայնամոլ դիրքորոշումները: Այս յատուկ որոշումը արգելք կը հանդիսանայ, որպէսզի Սուրիացի հպատակներ, որոնց կարգին Սուրիահայեր մուտք…

ԱՄՆ-ի հայ ուսանողները Ցեղասպանության ժխտման դեմ բողոքի ակցիաներ կանցկացնեն

ԱՄՆ-ում Համահայկական ուսանողական ընկերակցությունը (All-ASA) Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի լուռ ակցիաներ կանցկացնի քոլեջներում և համալսարաններում: Ըստ Asbarez-ի՝ փետրվարի 9-ին «Ժխտման բիծը» կարգախոսով անցկացվելիք ակցիաները հովանավորել են ՀՅԴ ԱՄՆ Արևելյան և Արևմտյան շրջանների կառույցները, ՀՅԴ «Շանթ» Ուսանողական միությունը, ինչպես նաև Alpha Gamma Alpha-ն և Alpha Epsilon Omega-ն: «Ժխտման բիծը» կազմակերպվում է ամեն տարի ուսանողության շրջանում…

Համայնքների առջև խնդիր է դրվել 2017 թ. ընթացքում 20 տոկոսով ավելացնել տարեկան բյուջեները և էլ ավելի հստակեցնել միջոցների բաշխումը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հունվարի 31-ին շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տրանսպորտի,…

Ակնարկ. 7 Երկիրներու Ցանկին Ետին Տեսանելի Քաղաքականութիւնը

Միացեալ Նահանգներու նոր նախագահին առաջին քայլերը արդէն վերլուծաբանները կը մղեն ընդգծելու նոր աշխարհակարգի ստեղծման տեսանելիութիւնը: Նոր աշխարհակարգը եթէ մէկ կողմէ կը յատկանշուի երկիրներու միջեւ պատերու կառուցումով, դիւանագիտական յարաբերութիւններու խզումով, նոր լարուածութիւններով եւ նոր կացութիւններու ստեղծումով, միւս կողմէ այն առաջին երեւութական տպաւորութիւնը կը ստեղծէ, որ նոր հարթութեան վրայ կը տեղափոխուի բեւեռի մը` Ուաշինկթընի եւ բեւեռացման ձգտող…