Նորութիւններ

«Ազդակ»ի Խմբագրական. Երկրաշարժ Առանց Ցնցումի

Սպիտակ-Գիւմրի երկրաշարժի քաղաքական հետեւանքները տակաւին վերլուծման առարկայ պիտի շարունակեն ըլլալ: Մեր երկրի կարեւոր մէկ հատուածը աւերած երկրաշարժին գրաւած համաշխարհային ուշադրութիւնը արտակարգ է իր տարողութեամբ: Չմոռնանք, որ երկրաշարժը կը պատահէր այնպիսի ժամանակահատուածի մը, երբ տակաւին Երկաթէ վարագոյրը չէր վերցուած Խորհրդային Միութենէն եւ, ըստ էութեան, աշխարհի տարբեր երկիրներու այս տարողութեամբ եւ այս արագութեամբ առաջին թափանցումն էր ուղղակի…

ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետ Հարիրիի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը 6 դեկտեմբերին այցելեց վարչապետ Սաատ Հարիրիի: Պատուիրակութեան մաս կազմեցին ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, փոխներկայացուցիչ Աւետիս Կիտանեան եւ Րաֆֆի Աշքարեան: Հանդիպումէն ետք երեսփոխան Բագրատունի յայտնեց, որ վարչապետ Հարիրիի այցելութիւնը կ՛իյնայ ՀՅԴ Կեդրոնական կոմիտէին կողմէ իշխանութեան պետերուն կատարուած այցելութիւններու շրջագիծին մէջ: Ան նշեց, որ վարչապետին հետ քննարկած…

Այն ինչ փոխել ենք ընտրական համակարգում, նախադեպը չունի

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ՀՅԴ-ն իր տեսակետները հայտնել է և կողմ է քվեարկելու 2017 թվականի բյուջեի նախագծին: Անդրադառնալով Դաշնակցության՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափին Ռուստամյանը նշեց, որ հակված են գնալ առանձին՝ինչպես միշտ է եղել: «Ինչ-որ նոր բան չկա, որ մեզ ստիպի գնալ դաշինքով:…

Սուրիահայութիւնը Լիբանանեան Պետութեան Բեռ Չէ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Օ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանին հետ հարցազրոյցի մը ընթացքին յայտնեց, որ իրենք կը մաղթէին կառավարութեան կազմութիւնը տեսնել նախագահական ընտրութենէն անմիջապէս ետք, «սակայն պէտք է ըսել, որ տակաւին կը գտնուինք կառավարութեան կազմութեան տրամաբանական ժամկէտի ծիրին մէջ: Վարչապետի նշանակումին արդէն իսկ մէկ ամիս անցած է, եւ պէտք է որեւէ…

Միջին դպրոցում վիճակը բավականին մտահոգիչ է

Կրթության նախարարությունը ձևավորել է 8 աշխատանքային խումբ, որոնք դեկտեմբեր ամսին բոլոր ուղղություններով կաշխատեն արտակարգ ռեժիմով. այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Դա նշանակում է բավականին լուրջ, ինտենսիվ աշխատանք բոլոր ուղղություններով. աշխատանքային խմբերն աշխատում են օտար լեզուների, գիտության և մնացած ուղղություններով: Ձևավորված է 8 աշխատանքային խումբ, որոնք արդեն գրաֆիկով աշխատում են»,-…

Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Սիսի Հարցով Դատ Պիտի Բանայ Եւրոպայի Մարդկային Իրաւանց Դատարանին Մէջ

ԱՆԹԻԼԻԱՍ.- Երեքշաբթի, Դեկտեմբեր 6ին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը դատ պիտի բանայ Եւրոպայի մարդկային իրաւանց դատարանին մէջ՝ պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանին վերադարձը: Ինչպէս ծանօթ է, շուրջ երկու տարիներու վրայ տարածուած աշխատանքէ ետք, Ապրիլ 28, 2015ին, կաթողիկոսութիւնը Թուրքիոյ Սահմանադրական դատարանին մօտ դատ բացած էր՝ վերոյիշեալ պահանջով: Սահմանադրական դատարանը իր կարգին դիմած էր Թուրքիոյ արդարութեան նախարարութեան՝ անոր կարծիքը…

«Ժողովրդիս հետ` Ժողովրդիս համար». 25 տարի շարունակ ՀՕՄ-ը օգնության կարիք ունեցողների կողքին է

Օգնել դրա կարիքն ունեցող յուրաքանչյուր մարդուն: Առաջին հերթին այդ նպատակին անշահախնդրորեն ծառայող կամավորների միջազգային օրն է, որի առիթն էլ Հայ օգնության միության ուշադրության ներքո է: Միության Հայաստանի շրջանային վարչությունը ՀՕՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառում է իրականացնում, որի խորագիրն է «Ժողովրդիս հետ` Ժողովրդիս համար»: 90-ականներին ստեղծվեց Հայ օգնության միությունը ու այդ ժամանակ մասնագիտությամբ ինժեներ Հերմինե Շահումյանը ֆիզիկայի…

«Ազդակ»ի Խմբագրական. Համասեփականատիրոջ Գիտակցութեամբ

(Ռատիոթոն 2016-ի Առիթով) Բնականաբար Արցախի զարգացման միտուած օժանդակութիւնները այս տարի պիտի կեդրոնանային ապրիլեան պատերազմի պատճառով աւերուած շրջաններու վերականգնման վրայ: Պատերազմը, թէկուզ քառօրեայ, հսկայական հետեւանքներ կ՛ունենայ տարբեր առումներով: «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւս ընթացիկ տարուան հանգանակութիւններու նպատակը միացուցած է այս առաջնահերթութեան, եւ հայկական աշխարհը իր լուման կը ներդնէ առաջնային այս գործին: Պատերազմի առաջին օրը ամբողջ հայութիւնը արտակարգ…

Կստորագրվի հայ-հնդկական կրթական համագործակցության նոր համաձայնագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարիին: Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, մեր երկրի համար կարևորվում են հատկապես` կրթամշակութային ոլորտում: Այդ համատեքստում` Լևոն Մկրտչյանը կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը: Հանդիպման…

Մամուլը Եւ «Մամուլը» (հետեւաբար նաեւ՝ լրագրողը եւ «լրագրողը»)

Օրը նոր՝ գայթակղութիւնը նոր: Վերջինը կ՛առնչուի Հայաստանի բնապահպանութեան նախարար Արծուիկ Մինասեանի Լիւքսեմպուրկ ճամբորդութեան: Բնածին հակադաշնակցականութեամբ օժտուածները յուսախաբ ընելու համար անմիջապէս ըսեմ, որ նշեալ գայթակղութեան բուն հերոսը ոչ թէ նախարարն է, այլ… «մամուլ»ի ներկայացուցիչ մը (իր նոյնքան չակերտեալ «լրագրող»ով): Այսպէս, Հայաստանի մէջ գործող լրատուամիջոց մը (անունը շատ ալ կարեւոր չէ) քանի մը օր առաջ քաջ-նազարական ոճով…