Նորութիւններ

Հարյուր հազար դրամ է՞ պակասում, որ ընտանիքներում ծնվեն երկրորդ երեխաները

Կառավարության նախորդ նիստում քննարկվեց և համաձայնություն տրվեց որոշման մի նախագծի, որով նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազարից դարձնել 150 հազար դրամ: Այս փոփոխությունը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: Իհարկե, դրված նպատակը խիստ առարկայական է խորացող ժողովրդագրական խնդիրների պարագայում, և մոտեցումը՝ պետական միանվագ դրամական աջակցության չափի ավելացումը, կթողնի որոշակի սոցիալական ազդեցություն: Սակայն…

Հայ Դատը Հետաքննութիւն Կը Պահանջէ՝ Իսրայէլէն Ատրպէյճան Արտածուող Զէնքերու Հարցով

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ ըրած է Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան, որ պաշտօնական հետաքննութիւն բանայ Իսրայէլէն Ատրպէյճան կատարուած հաւանական ապօրինի արտածումներուն հարցով, որոնք կրնան կապ ունենալ 2017ի Յուլիսին՝ իսրայէլեան անօդաչու սարքով մը Արցախի վրայ կատարուած յարձակումին հետ։ Արդարեւ, նշեալ յարձակումին ընթացքին կրնան գործածուած ըլլալ ամերիկեան արտադրութեամբ գործիքներ։ Նախարարութեան յղուած նամակին մէջ, Հայ Դատը…

Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց Փաշինյան-Պուտին հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենք

Շատ մտահոգիչ հայտարարություններ են կատարվում, և դա խոսում է այն մասին, որ առաջացել են ինչ-որ խնդիրներ մեր հարաբերություններում. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով Հայ-Ռուսական հարաբերություններին: «Ես կարծում եմ` մեր ռազմավարական շահերն այնքան կարևոր և նշանակալից են, որ ցանկացած խնդիր էլ պետք է ստորադասվի»,- նշեց նա: Միևնույն ժամանակ պատգամավորը…

Վահրամ Բալայանի հանդիպումները Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ

Արդեն տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 2-4-ը Արցախի Հանրապետության օրվա առիթով ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի հանձնախումբի հրավերով Լիբանանում էր գտնվում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը: Այցի ընթացքում Վահրամ Բալայանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» կոմիտեի հրավերով այցելեց Աղբալյան ակումբ եւ հանդիպում ունեցավ կոմիտեության ընկերների հետ։ Զրույցից հետո Վահրամ Բալայանը իր հրատարակած «Շուշի»…

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները նոր որակական մակարդակ ունեն

Հայաստանը ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի հետ ներդրումների փոխադարձ համաձայնագիր ունենալու համար: Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները ներկայումս նոր որակական մակարդակ ունեն: «Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ներդրումների փոխադարձ համաձայնագիր ունենանք ԱՄՆ-ի հետ, ինչը ամերիկյան կազմակերպությունների ներդրումներն ավելի խթանելու և առևտրաշրջանառության…

Փորձենք հաջողել փորձնական պիլոտային ծրագրի հարցում

Հայաստանը թե՛ թռչնամսի, թե՛ խոզի եւ թե՛ տավարի մսի առումով ինքնաբավ չէ, դեֆիցիտ կա: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի խոսքերով` «ուզենք, թե չուզենք, պետք է միս ներմուծենք«: Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախարար Արթուր Խաչատրյանի հետ: -Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում անցած տարվա ընթացքում նվազել է ցորենի բերքատվությունը: Հայաստանում…

Ակնարկ. Թրքական Շեղումներ` Մոսկուա – Անգարա – Թեհրան Առանցքէն

Միջազգային քաղաքականութեան մէջ ընդհանրապէս ընկալեալ օրինաչափութիւն է, որ տուեալ երկրի առաջին դիւանագէտը կը տարբերի իր հռետորութեամբ, յայտարարութիւններու ընթացքին օգտագործած պատուհան բաց ձգող ըսելաձեւերով, յաճախ երկիմաստ կամ բազմիմաստ ուղերձ փոխանցող հրապարակումով: Յաճախ ալ կը նկատուի դերերու բաշխում, երբ այս կամ այն երկրի գործադիր առաջին դէմքը կարծր յայտարարութեամբ կամ կամուրջ քանդող խօսքով հանդէս կու գայ, զուգահեռ կամուրջ…

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն Արցախին շնորհավորել է անկախության տարեդարձի առիթով

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն Արցախին շնորհավորել է անկախության 27-ամյա տարեդարձի առիթով: Այս մասին հայտնում է «Ասպարեզ»ը : Արցախի նախագահ Բակո Սահակյանին հղված նամակում կոմիտեի առաջնորդները ողջունել են Արցախի պարտավորությունը «առաջ մղել ժողովրդավարական կառավարումը եւ ժողովրդի կամքը», ինչպես նաեւ նշել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւոր առաջընթացը, օրենքի գերակայության ամրապնդումը եւ բարեփոխումների միջոցով թափանցիկության մեծացումը:…

Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Swiss Reinsurance Company» ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել շվեյցարական «Swiss Reinsurance Company» ընկերության Հայաստանում արտահանման ապահովագրության գծով պատասխանատու Մագնուս Նիգշեի և միջազգային ճանաչում ունեցող «Malakut – Trade Credit Insurance» ապահովագրական բրոքերային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աուդրիուս Ռոսինասի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր…

Արթուր Խաչատրյանը ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» («Social Impact Bond») փորձնական ծրագիրը` ուղղված Շիրակի մարզում կաթնարտադրության զարգացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում շահագրգիռ ֆերմերային տնտեսություններում ակնկալվում է…