Նորութիւններ

Ակնարկ. Պաքուի Ոճային Եւ Եզրաբանական Փոփոխութիւնները

Արցախեան հարցին ուղղութեամբ Ազրպէյճանի նախագահին ելոյթը իր երկրի կառավարութեան նիստին, շատ արագ հայեացքով քանի մը մտածում կ՛ուրուագծէ: Բայց նախ` Ալիեւի ամփոփած բանաձեւը, որուն մէջ պէտք է յատուկ ուշադրութիւն կեդրոնացնել բովանդակայինին առընթեր ոճին եւ օգտագործուած քաղաքական եզրաբանութեան: «Հակամարտութիւնը պէտք է լուծուի կարճ ժամանակուան ընթացքին, սթաթիւս քոն պէտք է փոխուի: Հակամարտութեան լուծման միակ տարբերակը փուլային տարբերակն է»:…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահների պաշտոնում Ջեքի Սփայերի եւ Դեւիդ Վալադոյի նշանակվելու փաստը: Նրանք գործունեություն կծավալեն ներկայիս համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ռոբերտ Դոլդի, ինչպես նաեւ հանձնախմբի փոխնախագահներ Ադամ Շիֆի եւ Դեւիդ Տրոտի հետ, հաղորդում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Դոլդին եւ Փալոնին…

Ստրասբուրգում ՀՅԴ-ն կարևոր հուշագիր է ստորագրել

2016թ հուլիսի 6-ին Ստրասբուրգում ստորագրվել է համագործակցության հուշագիր ԵԽ սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալյանս խմբակցության և ԱԺ ՀՅԴ խմբակցության միջև: Համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է մինչև 2019թ-ը: Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալյանս խմբակցությունը մեծությամբ երկրորդ խմբակցությունն է, ակտիվ գործունեությամբ է աչքի ընկնում և մեծ ազդեցություն ունի Եվրախորհրդարանում: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն…

Գերմանիայի կառավարությունը չի ընդունի Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ Էրդողանի պահանջը

Գերմանիայի կառավարությունը չի ընդունի Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ առանձին հայտարարություն անելու Թուրքիայի նախագահ Էրդողանի պահանջը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, երկրի նախագահն էլ նախորդ տարի արդեն խոսել է այդ մասին: Կարծում եմ, որ…

ՀՅԴ երիտասարդական կենտրոն` Գյումրիում

Հուլիսի 11-ին, Գյումրիում` քաղաքի կենտրոնում գտնվող դեռ 18-րդ դարում կառուցված շինությունը, որ Ալեքսանդրապոլի մեծահարուստ, Ղունկի Աղայի տունն է եղել, բացվեց ՀՅԴ նոր երիտասարդական կենտրոնը: «Շիրվանյան երիտասարդական կենտրոնը» վերանորոգվել է Արևմտյան Ամերիկայի հայ մշակութային հաստատության (ՀՅԴ) նախաձեռնությամբ: Շենքի վերանորոգման աշխատանքները հովանավորել են բարերարներ Հակոբ և Մինա Շիրվանյանները, հենց ի պատիվ նրանց էլ հաստատությունը կրում է «Շիրվանյան…

Կոալիցիոն գործընկերները «4+4+1» ձևաչափով հանդիպում կունենան

Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կքննարկեն հուշագրով ամրագրված դրույթները Առաջիկայում Հայաստանի Հանրապետական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները քաղաքական համագործակցության շրջանակներում հանդիպում կունենան: Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ ստեղծված «4+4+1» ձևաչափի խորհուրդը (ՀՅԴ-ՀՀԿ-Սերժ Սարգսյան) քննարկելու է համագործակցության հուշագրով ամրագրված նպատակների իրականացման հաջորդականության, ժամանակացույցի, իրականացման գործողությունների վերաբերյալ հարցերը: – ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության…

Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ՝ հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից։ Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել են Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի համայնքներում, որտեղ…

Շատ կարևոր է հայի տեսակի առաքելության խնդիրը

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ` այսօր տեղի է ունեցել «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, «Լույս»…

Երդվեցին եւ համալրեցին ՀՅԴ շարքերը

Հուլիսի 10-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը միացան 14 նոր ընկերներ: Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում կայացավ երիտասարդների երդման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդների կնքահայրը պատգամավոր Աղվան Վարդանյանն էր: yerkir.am

Ակնարկ. «Իզվեսթիա»-ն Եւ Հայաստանի Հանրապետութեան Ապաշրջափակումը

Մոսկուա-Անգարա յարաբերութիւններու շրջադարձի պաշտօնականացումը ակնկալելի էր: Ներողութիւն խնդրելու թատերական ներկայացումը իր նախապատրաստութիւնը ունէր փաստօրէն: Մնացեալը ցուցադրական պարանաձգութիւն էր, նախ Մոսկուայէն` ըսելու համար, որ Ներողութիւն խնդրող նամակ ստացած են նախագահ Էրտողանէն, յետոյ Անգարայէն` ներքին սպառման համար առաւելաբար անուղղակիօրէն հերքելու ներողութիւն բառի օգտագործումը, ապա Մոսկուայի կողմէ վերստին պաշտօնապէս յայտարարելը, որ ներողութիւն բառը օգտագործուած է գրաւոր նամակին մէջ,…