Նորութիւններ

«Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները հարվածում են եվրոպական ինստիտուտների քաղաքական վարկանիշին». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը եւ գրասենյակի Եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության…

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է 5-օրյա այցով Հայաստան ժամանած լիբանանյան պատվիրակությանը՝ Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին պետական պաշտոնյաներ Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի, էկոնոմիկայի և առևտրի, արդյունաբերության նախարարություններից, քաղաքապետեր, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և Գյուղատնտեսության…

Արծվիկ Մինասյանն ընդունել է լիբանանյան գործարար պատվիրակությանը․ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Բիզնես Արմենիայի և լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության համագործակցությամբ կազմակերպվել է լիբանանցի գործարարներից և պետական պաշտոնյաներից կազմված պատվիրակության այցը Հայաստան։ Նախորդ 2 օրերի մշակութային-ճանաչողական օրակարգից հետո պատվիրակությունն այսօր գործնական քննարկումները սկսել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմամբ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը,…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութեան Հանդիպումը Սփիւռքի Նախարարին Հետ

Վարչապետ Փաշինեանի հետ հանդիպումի համար Երեւան մեկնած ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը այցելեց սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանին: Պատուիրակութեան մաս կը կազմէին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, նախարար Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամ Րաֆֆի Աշգարեան: Անոնք յաջողութիւն մաղթեցին սփիւռքի նախարարին, որմէ ետք քննարկեցին սփիւռքի նախարարութեան գործառոյթները, հայրենիք-սփիւռք կապերու զարգացման նոր միտումները` ընդգծելով լիբանանահայութեան…

Զերծ մնալ ուրիշին մրոտելու հաշվին քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքից

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Նախ այս պահին համոզմունք ունեմ, որ ընտրությունները կանցնեն վստահության մթնոլորտում և ժողովուրդը կկատարի իր քաղաքացիական պարտքը կամ ավելի ճիշտ է ձևակերպել, որ կիրացնի իր ընտրական իրավունքը: Դրա համար կան և՛ պայմաններ, և՛ միջավայր, պատշաճ կազմակերպելու համար: Մնում է քաղաքական կուսակցությունները կամ…

«Իմ բերանս վարժ չէ սրբապղծութեան»…

Քաղաքական հակառակորդի (աւելի ճիշտ՝ մրցակցի) հանդէպ ընդդիմադիր կեցւածքի շեշտակիութիւնը ապացուցելու համար՝ լուտանքների ու հայհոյանքների «տեխնիկան» թէպէտ վաղուց է սպառել իրեն ու ըստ ամենայնի դարձել ապարդիւն, բայցեւայնպէս տեղ-տեղ նկատելի են վերոգրեալ «տեխնոլոգիան» կիրառող շրջանակներ, որոնք, ցաւօք, գիտակցաբար թէ՛ անգիտակից, տրւում են տւեալ գայթակղութեանը… Հայաստանեան ներքաղաքական խմորումների առնչութեամբ ՀՅԴ-ին «Քոչարեանամէտ» եւ ինչքան էլ զաւեշտալի՝ «հակայեղափոխական» ներկայացնելու սոցցանցային…

Երկրորդ երեխայի ծնվելու համար միանվագ նպաստը 150 հազար դրամ դարձնելը մասշտաբային արդյունք չի ունենա. Թադևոս Ավետիսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը որպես պետության մոտեցում դրական է համարում, որ ընտանիքում 2-րդ երեխայի ծնվելու համար ներկայիս կառավարությունը ծրագրում է 150 հազար դրամ միանվագ նպաստ տրամադրել։ Նշենք, որ այժմ 2-րդ երեխա ունենալու դեպքում մարդիկ ստանում են 50 հազար դրամ, ինչպես առաջին երեխայի դեպքում է։…

Նպա՞ստ, թե աշխատավարձ

Օրերս հրապարակվեց և շահագրգիռ քննարկումների փուլում է ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը: Նախագծի առանցքում այնպիսի հավաքական լուծումներ են, որոնք առարկայորեն ուրվագծում են պետության դերը՝ մեր երկրի տնտեսության զարգացման, սոցիալական անհրաժեշտ ներառականության ապահովման գործում: Անհրաժեշտ է փաստել նաև, որ Նոր Հայաստանի սոցիալական ներառական զարգացման տեսլականի շուրջ ներկայացվող տարբեր մոտեցումներում ևս, ընդգծված օբյեկտիվ անդրադարձ կա աղքատության հաղթահարման…

Միքայել Մանուկյանը՝ ՀՅԴ քաղաքապետի թեկնածու. պաշտոնական

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Լուրը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ կարգախոսը լինելու է. «Միասին` հանուն Երևանի»: Նշենք, որ Երկար տարիներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը…

Տնտեսության զարգացման հիմքում պետք է լինի ներառական աճը

Առցանց «Հորիզիոն»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: Թեմա. տնտեսական ծրագրեր եւ ուսումնասիրություններ