Նորութիւններ

«Ազդակ»ի Խմբագրական. 1-5 Ապրիլ. Տեղեկատուական (Ե.)

Արցախեան հակամարտութեան առաջին օրէն տեղեկատուական պատերազմը անդադար շարունակուած է. բնականաբար կայծակնային նախայարձակողականութեան առընթեր ծաւալ ստացաւ նաեւ այս ոլորտը: Առարկայական մօտեցումի համար ճիշդ պիտի չըլլար բաւարարուիլ հայկական եւ ազրպէյճանական կողմերուն միջեւ ընթացող տեղեկատուական հակամարտութեան մասին խօսելով միայն: Առնչակից կողմեր կան այստեղ եւ յատկապէս միջազգային լրահոսը, որ լուրեր թողարկելու, զանոնք մեկնաբանելու, շրջագայութեան մէջ դնելու եւ ուղղակի-անուղղակի եղանակներով…

Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է անցկացվել

Ապրիլի 10-ին բելգիահայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջև: Ցույցին մասնակցել են Բելգիայի հայ համայնքի տասնյակ կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի դեմ: Ցույցի մասնակիցները դատապարտել են խաղաղ բնակչության նկատմամբ կատարված վայրագությունները, հայտնել իրենց պատրաստակամությունն ամեն կերպ աջակցելու Արցախի ժողովրդի արդարացի պայքարին:

Լևոն Մկրտչյանը ԵԽ կրթության նախարարների համաժողովում բարձրացրել է Ադրբեջանի ագրեսիայի հարցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բրյուսելում մասնակցել է ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» խորագրի ներքո: ՀՀ ԿԳ նախարարը համաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշված է. «Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ,…

«Արարատ» Մարզաւանում թեւածում էր արցախեան ոգին…

«ԱԼԻՔ», Ա. Է.- Արցախեան քառօրեայ պատերազմը նոր մտածումների տեղիք տւեց մեզ. յախուռն մտածումներ՝ յաղթանակած ու միաժամանակ վերանայման հրամայականի կանչող: «Արարատ» մարզաւանում երէկ, ապրիլի 11-ի երեկոյեան թեւածում էր Արցախեան ոգին: Մարզաւանի մի հատւածում երիտասարդական համահաւաքն էր պահանջատիրական ոգով ու շնչով շեշտադրւած, իսկ «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպութեան Երէցների միութիւնը կազմակերպել էր Արցախեան թեմայով երեկոյ, որտեղ միութեան նախագահ…

Քոչարյանը դուրս չէ համախմբումից

«ԵԽԽՎ վեհաժողովի հերթական նիստին մենք կներկայացնենք տեղի ունեցածը, բնականաբար ադրբեջանցիները կփորձեն գլխիվայր շուռ տալ ամեն ինչ, բայց պետք է նաև որոշակի փաստաթղթային հիմքեր ունենանք մեր ձեռքին. մեծ աշխատանք է տարվում, ձևավորվում է թղթածրար: Մեծ ծավալի նյութ է կուտակվել, և արձանագրված փաստերը հիմք են տալիս, որպեսզի Ադրբեջանը ներկայացվի որպես պատերազմական հանցագործ»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների…

Սահմանին գազի գնի էժանացումն ապրանքների ինքնարժեքի էական իջեցման չի հանգեցնի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ 1000 խորանարդ մետր գազի համար 15 դոլարի իջեցումն էական նպաստ չի կարող բերել Հայաստանի տնտեսությանը ապրանքների ինքնարժեքի իջեցման տեսանկյունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միևնույն ժամանակ նախարարը նկատեց, որ ցանկացած էժանացում դրական իմպուլս բերում է: Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող…

Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկայացուցիչները Վարչապետ Սալամին Տեղեկացուցին Արցախեան Տագնապի Նորագոյն Զարգացումներուն Մասին

Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու` ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչներէ բաղկացած պատուիրակութիւն մը երէկ այցելեց վարչապետարան եւ հանդիպում մը ունեցաւ վարչապետ Թամմամ Սալամի հետ: Հանդիպումը կը վերաբերէր Արցախի եւ Ազրպէյճանի սահմանագօտիին վրայ 1-5 ապրիլին, Ազրպէյճանի սանձազերծած պատերազմական գործողութիւններուն պատճառով ստեղծուած իրավիճակին: Ներկայացուցիչները վարչապետ Սալամին փոխանցեցին տեղեկութիւններ Արցախի վերաբերող զինուորական եւ քաղաքական նորագոյն զարգացումներուն մասին: Շեշտեցին այս…

Այսօր Լոս Անջելեսում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ զոհերի

Այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ տեղի կունենա ակցիա՝ հանուն Արցախի խաղաղության։ Միջոցառման ընթացքում մոմեր կվառվեն՝ ի հիշատակ ադրբեջանական ագրեսիայի զոհերի:

Հայ դատի հանձնախումը Օբամային կոչ է արել «Լեհիի օրենքի» շրջանակում պատժել Ադրբեջանին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հորդորել է հետաքննել Ադրբեջանի կողմից «Լեհիի օրենքի» խախտումները (օրենքն արգելում է ԱՄՆ պետդեպարտամենտին և պաշտպանության դեպարտամենտին ռազմական օգնություն տրամադրել այն երկրի ռազմական միավորումներին, որն անպատժելի կերպով խախտում է մարդու իրավունքները): Այս մասին «Արմենպրես -ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գրասենյակից: Նախագահ Օբամային և ԱՄՆ կոնգրեսի…

«Ազդակ»ի Խմբագրական. 1-5 Ապրիլ. Իրաւական Առանցք (Դ.)

2 ապրիլին Հայաստանի Հանրապետութեան նախագահի նստավայրին մէջ կայացած Ազգային անվտանգութեան խորհուրդի նիստին նախագահը իր խօսքին մէջ կը յստակացնէր. «Ես համոզուած եմ եւ առաջարկում եմ քննարկենք, որ մենք մէկ քայլ առաջ պէտք է գնանք: Արտաքին գործերի նախարարութեանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարութեան հետ եւ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնութեան պայմանագիր…