Նորութիւններ

Հայկական դրամի նկատմամբ ռուբլու արժեզրկման առումով երկու ռիսկ կա

Եթե արտահանումների զգալի մասը ուղղվում է որևէ երկիր, ապա արտահանումը ռիսկային է դառնում հենց նաև փոխարժեքների տատանումների իմաստով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով հայկական դրամի նկատամամբ ռուբլու արժեզրկման հետևանքով Հայաստանի արտահանողների համար առաջացած խնդիրներին: Նախարարը հայկական դրամի նկատմամբ ռուբլու արժեզրկման առումով երկու ռիսկ նկատեց: «Առաջինը. մեր արտահանումները դառնում են…

ՀՅԴ-ն բաց ցուցակներով համամասնական ընտրակարգն առավել ժողովրդավարական է համարում

Ընտրական օրենսգրքի բերեփոխումների նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի առաջարկությունների փաթեթն արդեն կառավարությունում է: 4 քաղաքական ուժերի առաջարկները գործադիրը կամփոփի և սեպտեմբերին կներկայացնի օրենսդիր մարմնին: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ Դաշնակցության առաջարկների և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հնարավոր մասնակցության մասին «Արմենպրես»-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի հետ: -ՀՅԴ-ի կողմից ներկայացված 10 առաջարկների մեծ մասն…

Յեղափոխական ազնւագոյն նկարագրով…

Երկար մի ժամանակաշրջան, վայրի լիբերալիզմի մոդելներով քաղաքական յղփացածների մօտ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ հասկացութիւնը խեղաթիւրւում էր որպէս մեղմ ասած՝ «ժամանակավրէպ ռոմանտիզմ»… Վայրի լիբերալամէտների ինչպէս քաղաքական, այնպէս էլ՝ ե՛ւ տնտեսական ե՛ւ քաղաքակրթական-սոցիալական «արժէքային համակարգերն», ահաւասիկ, յօդս ցնդած կեղծարարութիւններ են…: * * * Հայաստանի վերանկախ հանրապետութեան 3-րդ տասնամեակի նախավերջերին իրականացւել է թաւշեայ կոչւող յեղափոխութիւն, որի առանցքում իր անհերքելի հետքը թողեց…

Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ

Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայ դատի կենտրոնական խորհրդից, Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում եղել են Շահեն Միրաքյանը, Սևակ Բելյանը և Մարիաննա Դավիթյանը: Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամները նախարարին ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները և…

Ավարտվեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը

Օգոստոսի 14-19-ը Աղավնաձորում կայացավ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը, որը նվիրված էր Արցախյան շարժման երեսուն ամյակին և կրում էր «Հանուն Արցախի, ի փառս հայրենիքի» կարգախոսը: Հինգ օր տևած բանակումի ընթացքում, ընկերական ջերմ մթնոլորտում, դաշնակցական երիտասարդներն ու կուսակցության համակիրները քննարկեցին արդիական հարցերի լայն շրջանակ, որտեղ շոշափվում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ընթացիկ իրավիճակը,…

Ակնարկ. Հանգուցալուծումները` Իրաւական Դաշտին Մէջ

Վարչապետ Փաշինեան իւրայատուկ ձեւաչափ իրականացուց` համաժողովրդային հանրահաւաքին ներկայացնելով կառավարութեան անցած 100 օրուան ուղին եւ որոշակի նախանիշեր` հետագայ գործունէութեան: Քաղաքագիտական առումով քանի մը դիտարկային կէտեր կրնանք նկատել. Յայտարարելով ուղղակի ժողովրդավարութեան մոտել կամ ուղղակի ժողովրդաիշխանութիւն, պարզ կը դառնայ, որ այս եղանակը` նման հանրահաւաքներ կազմակերպելով հանդէս գալու, զեկուցելու եւ յառաջիկայ ընելիքները պարզելու, պիտի ունենայ շարունակականութիւն: Նկատի ունենալով, որ…

«Միայն Դատաիրաւական Ճանապարհով». Երեսփոխան Յակոբ Բագրատունիի Սպասելիքը Հայրենի Իշխանութիւններէն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի հարցազրոյց մը տուաւ «Արեւելք»-ին (հարցազրոյցը վարեց Վարդուհի Արզումանեան): Վերջին տասնամեակին լիբանանահայ քաղաքական կեանքին մէջ ազդեցիկ եւ կարեւոր դեր ստանձնած Բագրատունի խօսեցաւ յատկապէս ներհայաստանեան վերջին զարգացումներուն մասին` շեշտադրելով, որ այսօր ամէն բանէ աւելի Հայաստանի իշխանութիւնները պարտաւոր են կտրուկ քայլեր առնելով կասեցնել արտագաղթի վտանգաւոր երեւոյթը: Ան նաեւ անդրադարձ կատարեց…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ օգոստոսի 17-ին: Մասնակցեց 28 քաղաքացի՝ Կոշ, Ապարան, Բյուրական, Ծաղկահովիտ, Կարբի, Օհանավան, Լեռնարոտ, Մաստարա, Նոր Եդեսիա, Ակունք, Կաքավաձոր, Ուջան, Թաթուլ, Պարտիզակ, Ղազարավան համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից: Մասնակիցներից 10-ը մարզպետին դիմեց առողջական, աշխատանքային, հողային, բնակարանային, սոցիալական եւ անձնական այլ հարցերով: Լսելով քաղաքացիներին՝ Աշոտ Սիմոնյանը դրանց ընթացք տալու…

ՀՀ-ում իշխանությունը ու՞մ է պատկանում՝ հրապարակին, թե հայ ժողովրդին

Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկար սպասված ելույթը, որն, ըստ էության, ամփոփելու էր նրա վարչապետության 100 օրը: Այն, որ այդպես էլ որևէ լուրջ զեկույց ու հաշվետվություն արվածի ու չարվածի մասին չհնչեց, նույնքան սպասելի էր, որքան այն, որ վարչապետն, իրեն հարազատ հռետորաբանությամբ, պարզապես կտաքացնի հավաքվածներին, կալեկոծի 100 օր առաջ նրանց մոտ հորդացած բուռն…

Մենք այս կառավարության մեջ ընդգծված ձախ ենք

Գյուղնախարարը պատմում է, որ տնտեսական քաղաքականության շատ հարցերում իրենք ունեն իրենց մոտեցումները Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ՀՅԴ-ի կազմակերպած սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին հանրային քննարկման ժամանակ հայտարարեց, որ վերջին տարիներին տնտեսությունն անշեղորեն աճել է, բայց երբ որ խոսում են տնտեսական աճի մասին, մարդիկ զայրացած իրենց են նայում, որովհետեւ հասարակությունը բեւեռացված է: Ըստ նրա՝ տնտեսությունն անշեղորեն աճում է,…