Նորութիւններ

Իսկ մեղավորը պարզվում է, Վենետիկի հանձնաժողովն է

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ -Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վիճելի կետերից է համարվում ռեյտինգային քվեարկությունը, ավելին՝ այն դիտարկվում է որպես մեծամասնական ընտրակարգի իրականացման քողարկված հնարավորություն: Այստեղից էլ այն պնդումը, թե ներկայացված նախագիծն իրականում 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենթադրող փաստաթուղթ չէ: -Նրանք, ովքեր այդ կերպ են մտածում, մեղմ ասած, անտեղյակ…

Իրանի Գիլանի նահանգի եւ Արարատի մարզի միջեւ կծավալվի փոխշահավետ համագործակցություն

Իրանի Գիլանի նահանգի եւ Արարատի մարզի միջեւ կծավալվի փոխշահավետ համագործակցություն: Այս մասին, մարտի 14-ին, Իրանի Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի հետ հանդիպման ժամանակ նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին եւ…

Որպես հայ համայնք՝ մենք միշտ ջատագով եղած ենք սիրիական խնդրի խաղաղ հանգուցալուծմանը

«Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատության» հետ զրույցում ասում է, որ հայկական համայնքում կիսում են պաշտոնական տեսակետն այն մասին, թե ռուսական կողմն օգնեց բանակցություններում հաջողության հասնելու հարցում և հարկ եղած դեպքում էլի կօգնի։ «Որպես հայ համայնք՝ մենք միշտ ջատագով եղած ենք սիրիական խնդրի խաղաղ հանգուցալուծմանը։ Մեր համայնքը դրականորեն պիտի արտահայտվի սիրիական բանակցությունների առնչությամբ և միշտ…

ՀՅԴ-ն Վենետիկի հանձնաժողովին է ներկայացրել իր առարկությունները

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԺՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ ու քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց առաջարկները, որոնք ներկայացրել են մինչ այսօր: «Մինչև նախագծի մշակումը մասնագիտական խմբի հետ ունեցել ենք քննարկումներ, և որոշ առաջարկներ այս նախագծում իրացված են: Դրանցից երեքն առանձնացնենք: Ամենակարևորը` անկախ ամեն ինչից, ընդդիմությունը…

ՀՅԴ անդամների միջոցառումը՝ Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու մոտ

Այսօր Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի գնդակահարության 95-ամյակն է: Այդ կապակցությամբ ՀՅԴ Երիտասարդական միության անդամները արդեն ավանդական դարձած երթ-միջոցառում էին կազմակերպել Շինարարների փողոցում գտնվող` Սողոմոն Թեհլերյանի կիսանդրու մոտ: Երթի մասնակիցները, այդ թվում` Հայ մարմնակրթական ընդհանուր միության՝ Հայաստանի ազգային սկաուտության կազմակերպության անդամները, երթով հասել են Սողոմոն Թեհլիրյանի արձանի մոտ, որտեղ էլ պատմական ակնարկով ներկայացվեց օրվա խորհուրդը:…

Դավիթ Լոքյանն ընդունել է IDeA հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն մարտի 14-ին ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանին և Արցախի ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանին: Ողջունելով հյուրերին` նախարարը հետաքրքրվել է հիմնադրամի կողմից իրականացված նախագծերով: Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը նախարարին ներկայացրել է 2014թ. աշխարհի տարբեր երկրներից ժամանած աշակերտների առջև իր դռները բացած UWC…

Ֆլանտրիայի պատգամաւորներու հանդիպումները Արցախի մէջ

Երկուշաբթի, մարտ 14-էն սկսեալ, Պելճիքայի Ֆլանտրիայի շրջանի խորհրդարանի անդամներ Քարիմ ֆան Օֆըրմէյրէ, Ուարտ Քեննես, Մարք Հենտրիքս եւ Քարլ ֆանլոուվը (նաեւ՝ Պելճիքայի Սենատի առաջին փոխ նախագահ) կը գտնուին Արցախ, ուր ունեցան եւ կ’ունենան զանազան հանդիպումներո Արցախի քաղաքական, հասարակական, կրօնական եւ կրթական շրջանակներու հետ: Պատուիրակութիւնը կը ղեկավարէ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեան: Պատուիրակութեան մաս…

Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին

Մարտի 14-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը` Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տնտեսական զարգացման և բարեփոխումների իրականացման գործում կառույցի ցուցաբերած աջակցության ու արդյունավետ գործընկերության համար: Նախարարը մասնավորապես անդրադարձ է կատարել Համաշխարհային բանկի աջակցությամբ և էկոնոմիկայի…

PR ակցիաներից զերծ և խորքային քննարկում է պետք կազմակերպել

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդարադարձավ Ընտրական օրենսգրքի նախագծին: Ռուստամյանի խոսքով`PR ակցիաներից զերծ և խորքային քննարկում է պետք է կազմակերպել, որպեսզի ունենանք լուրջ, բոլորի համար ընդունելի Ընտրական օրենսգիրք: Հարցին, թե Դաշնակցությունը տեսնո՞ ւմ է արդյոք միասնական պլատֆորմ, Ռուստամյանը պատասխանեց. «Այն ինչ հրապարակված է, Դաշնակցությունը վաղուց ասել է, նոր բան այսօր…

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում հայերի ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 393 կողմ եւ 0 դեմ ձայնով միաձայն դատապարտել է «Իսլամական պետության» կողմից Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, ասորիների, ազգային փոքրամասնությունների՝ եզդիների եւ այլ կրոնական փոքրամասնությունների դեմ հանցագործությունները՝ դրանք ցեղասպանություն որակելով եւ ընդունելով համար 75 բանաձեւը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։ «Ամերիկահայերը ողջունում են այսօր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների…