Նորութիւններ

Ակնարկ. Անգարան փորձ կը կատարէ խախտելու կանոնները

Այն պահուն, երբ միջազգային ընտանիքը սկսած էր թուականով խօսիլ Սուրիոյ մէջ զինադուլ հաստատելու մասին, Թուրքիոյ կողմէ սուրիական տարածքներու վրայ քրտական կեդրոններու դէմ իրականացուած յարձակումները մագլցողականութեան նոր աստիճանաչափ արձանագրեցին: Պարզ դարձած էր արդէն, որ ժընեւեան բանակցութիւնները խափանողը` նախապայմանային մօտեցումներով Անգարան էր, որ անընդհատ կը փորձէր խոչընդոտել քրտական մասնակցութիւնը: Արեւմուտքի պահուածքը այստեղ տարանջատում բերող էր` Թուրքիոյ քիւրտերը…

Ժամանակն է ներգրավվել ԱՄՆ նախագահական ընտրապայքարի մեջ եւ առաջ մղել հայկական հարցերը

Պետք է ներգրավվել ԱՄՆ նախագահական ընտրապայքարի մեջ եւ առաջ մղել հայկական հարցերը: Այս մասին, նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Նախագահ Օբաման ժամանակին նախագահական իր արշավի ընթացքում, մեծ խոստումներ տվեց ամերիկահայ գաղութին, խոստումներ, որ որպես նախագահ ինքը պիտի ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, խոստումներ, որ պիտի…

Իրանին ԼՂ խնդրի կարգավորմանը ներգրավելը

Իրանին Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններին ներգրավելն այս պահին նպատակահարմար չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը: Նրա խոսքով՝ Իրանն առաջին անգամ չէ նման առաջարկ անում: «Իրանի ԱԳՆ-ն վաղուց է այդ մասին խոսում, եւ ընդհանուր առմամբ իրանական կողմը միշտ պատրաստ է եղել հանդես գալ որպես միջնորդ:…

Համագործակցում ենք, որովհետեւ ժողովրդին պետք են բարեփոխումներ

-ՀՀԿ-Դաշնակցություն համագործակցության այն ձեւաչափը, որի վերաբերյալ պատրաստվում եք հուշագիր ստորագրել, հենց ա՞յն է, ինչ դուք եւ ձեր գործընկերները նկատի ունեիք՝ խոսելով իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ -Համագործակցության պաշտոնական փաստաթուղթը չկա, հետեւաբար այդ հարցին պատասխանելը դեռ վաղ է։ Ինչ վերաբերում է ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգին, ապա դա բոլորովին այլ բան է ենթադրում։ Խոսքը վերաբերում է նրան,…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Ընդլայնված խորհրդակցություն ՀՅԴ Ստեփանակերտի գրասենյակում

Արցախում սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացի շուրջ փետրվարի 12-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, ԼՂՀ գործադիր մարմնի ՀՅԴ անդամներ, ՀՅԴ Արցախի կառույցի շրջանային մարմինների ներկայացուցիչներ, կուսակցական ընկերներ: Խորհրդակցությանը հրավիրված էր փորձագետ Սուրեն Պարսյանը: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ…

Եթե դժվար վիճակում դու բեռ չես վերցնում, հեշտ պայմաններում բոլորը կվերցնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Էդուարդ Շարմազանովն, ըստ էության, հաստատեց մամուլի այն հրապարակումները, որ ՀՅԴ-ին կտրամադրվեն երեք նախարարական պորտֆել և երկու մարզպետի պաշտոն: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելո՞վ են այդ երեք պորտֆելները տրվել Դաշնակցությանը, թե՞ այդ երեք ոլորտներում են մեր խնդիրները: – Մեր խնդիրներն ամենուր են: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ և՛…

Օրը գալու է, չէ՞, հետո ի՞նչ են ասելու

Թերթերից մեկն այսօր հերթական զառանցանքն է տպագրել ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների մասին: Մասնավորապես` «Ժամանակ» թերթը գրել է, թե իբր ՀՅԴ-ում ՀՀԿ-ի հետ համագործակցության շուրջ վիճել են, զանգահարել նախագահի նստավայր եւ բացատրել, թե ներքին անհամաձայնության պատճառով համագործակցությունը կարող է չկայանալ: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հրապարակված նյութը «ծայրեծայր սուտ եւ հակադաշնակցական զառանցանք» որակեց: «Օրը գալու…

Սա պաշտոնների վերաբաշխում չէ, սա քաղաքական համագործակցություն է

Սա պաշտոնների վերաբաշխում չէ, սա քաղաքական համագործակցություն է ծրագրերի, անելիքների, նպատակների շուրջ, պաշտոնները տասներորդական հարց են. «Շանթ» հեռուստաընկերության եթերում, հյուրընկալվելով Արամ Աբրահամյանին, երեկ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Խոսելով ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունների մասին նա նախ մանրամասնեց, որ մինչև այս պահը դրանք ընթացել են ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի…

Սա դասական կոալիցիա չէ, սա համագործակցություն է

Այսօր կա աշխատելու դաշտ և Դաշնակցությունը պատրաստ է աշխատել, ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։ Սա դասական կոալիցիա չէ, կարծում եմ՝ սա համագործակցություն է, և բառերի հետևից ընկնելը բան չի ավելացնում։ Երեկ այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ «Չեմ կարծում, որ եզրաբանությունը կարևոր է։ Մենք բազմիցս…