
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ՀՅԴ քարոզարշավն այսօր շարունակվեց Արմավիրի մարզում: Էջմիածինցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախկին նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց գործող սահմանադրության թերություններն ու նախատեսվող փոփոխությունների` մասնավորապես կառավարման մոդելը փոխելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` այսօր աշխարի զարգացած երկրների մեծամասնությունը խորհրդարանական կառավարման ձևն ունի, իսկ մեր երկրում ժամանակը ցույց է տվել, որ կառավարման կիսանախագահական ձևն…















