
Սեպտեմբերի 13-ին ԼՂՀ-ում ընտրել են տեղական ինքնակառավարման մարմիններ: ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն ներկայացրել է Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, գրասենյակի պատասխանատու Արա Պուլուզյանի խոսքերով՝ ՀՅԴ-ի շրջանային կառույցները սատարեցին համայնքի ղեկավարների եւ ավագանու պաշտոններում մոտավորապես 40 անձանց, որից 32 հոգի ընտրվել են: «Դաշնակցությունը միշտ էլ կարեւորել է տեղական ինքնակառավարման…















