
Մարտի 14-ին Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից համայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական դասընթացի փակման արարողությանը: Փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է պարբերական դարձած դասընթացների նշանակությունը գործադիրի և ՏԻՄ-երի միջև կապի ամրապնդման և համայնքների արդյունավետ գործունեության հարցում: Նա համոզմունք է հայտնել, որ համայնքապետերը կիրառելու են ստացած գիտելիքներն իրենց հետագա աշխատանքում՝ բարձրացնելով ՏԻՄ-երի…














