Նորութիւններ

Կայացաւ «Հայ Դատն այսօր» 11-րդ խորհրդաժողովը՝ Թեհրանում

Արդէն 11 անընդմէջ տարիներ է, ինչ Հայ Դատի Թեհրանի յանձնախումբը նախաձեռնում է «Հայ Դատն այսօր» խորագրով խորհրդաժողով, որը ժամանակի պահանջի թելադրանքով ամէն տարի տարբեր թեմաներ է ամփոփում: 11-րդ խորհրդաժողովի խորագիրն էր՝ «Միացեալ Հայաստան. հնարաւորութիւններ-հեռանկարներ»: Խորագիր՝ որը իր մէջ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին պարփակում էր յստակ նպատակ: Ինչպէս Թեհրանի Հայ Դատի գրասենեակից Արամ Շահնազարեանը իր բացման…

Դաշնակցութեան Օրուան Հանդիսաւոր Տօնակատարութիւն

Խաչերեան. «Կոչ Կ՛ուղղենք Հայաստանի Իշխանութիւններուն` Նեմեսիսի Հերոսներուն Աճիւնները Հայրենիք Վերադարձնելու» Նալպանտեան. «ՀՅԴ-ն Կը Պահէ Իր Կոչումը` Ըլլալով Յեղափոխական, Ազգային Ու Ընկերային Արդարութիւն Հետապնդող Կուսակցութիւն» Իր 124 տարուան պատմութեան ընթացքին հայ ժողովուրդին ծոցէն ծնունդ առած ու անոր համար գործող կուսակցութիւնը, ազգային քաղաքական ուղղութեան մէջ անշեղ մնացողը, Հայաստանի եւ հայ ժողովուրդի ներկան ու ապագան իր հիմնական նպատակը…

Եթէ Չհասկցար, Վերստին Կը Բացատրենք

Նոյեմբեր 12-ին Ազրպէյճանի զինեալ ուժերուն կողմէ արձակուած հրթիռին պատճառով երեք հայ զինուորներ նահատակուեցան, իսկ հրթիռը արձակողը շքանշանով պարգեւատրուեցաւ: Կրկին, ազրպէյճանական բանակը յաջողեցաւ ձախողութիւն մը եւս արձանագրել` ի զուր փորձելով դուրս գալ իր ապրած տագնապէն եւ ակամայ ցոյց տալով ստորակայութեան բարդոյթ: Ազրպէյճանական իշխանութիւնները, ըստ սովորութեան, կրկին կը մեղադրեն հայկական կողմը, մինչդեռ փաստ է, որ հայկական կողմը…

Զորավարի վերադարձը

Կատարվեց մեծ հայրենասերի ու ռազմական գործչի վերջին երազանքը: 2014 թվականի նոյեմբերի 20-ին, մահվանից 74 տարի անց Սեպուհի (Արշակ Ներսիսյան) աճյունասափորը կտակի համաձայն, ամփոփվեց հայրենի հողում՝ Արարատին հանդիման, հայոց նոր ազատամարտի՝ արցախյան նահատակների կողքին: Այնտեղ ուր նրա հարեւանությամբ, արդեն իսկ վերջին հանգրվանն են գտել Անդրանիկն ու Սոսեն: Հայոց հողը հարստացավ իր եւս մեկ նվիրյալ զավակի մասունքներով:…

Զորավար Սեպուհի աճյունն ամփոփեցինք հայրենի հողում

Հայաստանում քչերը գիտեին, որ այսպիսի ձեռնարկ է հասունանում, որ պատրաստվում են հեռավոր Ամերիկայից Հայաստան բերել եւ հայրենի հողին հանձնել մեծ հայի, իր ազգի երախտավորի աճյունասափորը: Դա էլ 1940-ին վախճանված Սեպուհի վերջին կամքն է եղել` ամփոփվել իր անկախ հայրենիքում: Եվ արարողությունը, որ երեկ կազմակերպվել էր Եռաբլուր պանթեոնում, հիրավի հպարտություն էր ներշնչում: Կատարում էինք մեր պարտքը եւ…

Արցախի Նախագահը Կը Պարգեւատրէ Դոկտ. Վիգէն Յովսէփեանը

ԿԼԵՆՏԷՅԼ.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ներկայացուցիչը Ուաշինկթընի մէջ պաշտօնական նամակով մը կը տեղեկացնէ, որ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան «Մխիթար Գօշ» շքանշանով պիտի պարգեւատրէ ՀՅԴ Արեւմտեան Միացեալ Նահանգներու Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ դոկտ. Վիգէն Յովսէփեանը: Շքանշանի պարգեւատրման հրամանագիրը Նոյեմբեր 4, 2014ին ստորագրուած է նախագահ Բակօ Սահակեանին կողմէ: Նախագահը անձամբ շքանշանը պիտի յանձնէ դոկտ. Յովսէփեանին, յառաջիկայ Չորեքշաբթի, 26…

Ծնունդ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 124-ամեակի տօնակատարութիւնը՝ Թեհրանում «Աւելի քան վեց դար անկախութիւն ու սեփական իշխանութեան հնարաւորութիւն չունեցող հայ ժողովուրդը այդ վիճակից դուրս գալու միակ ելքը վստահեց հայ ազատագրական շարժման առաջնորդներին: Իսկ ազատագրական պայքարի հսկաները, սոցիալիզմի կարմիր դրօշի տակ ռանչպարների բահով, ֆիդայիների թրով եւ մտաւորականութեան գրչով, դրօշակակիրն եղան հազարամեակների անցեալ ունեցող ժողովուրդների իրաւունքների ձեռքբերման: 1890 թւական՝ Թբիլիսի.…

Մենք նախանձախնդիր ենք, որ մեր պետությունը դառնա 0 սխալով պետություն

168.am – ի հարցազրույցը Ֆրանսիայում ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ, Ֆրանս-Հայկական գործարար համախմբումի նախագահ Վարդան Գաբրիէլեանի հետ – Պարոն Գաբրիէլեան, հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ է հարկավոր անել ավելիին հասնելու համար: – Ֆրանս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունները շատ ցածր մակարդակի են և ընդհանրապես կապ չունեն հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունների մակարդակի հետ: Սա մի քիչ զարմանալի է,…

Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգը՝ Սպիտակ տան այցելուների սրահում

Ամերիկահայության և մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների պայքարի արդյունքում՝ Հայոց ցեղասպանությունից փրկված որբերի գործած գորգը հայտնվեց Սպիտակ տան այցելուների սրահում: Տասնամյակներ շարունակ Սպիտակ տան պահեստում պահվող այդ գորգը, հիշեցնենք, գործել են Հայոց ցեղասպանությունը վերապրած հարյուրավոր որբ աղջիկներ, ովքեր որպես երախտիքի նշան 1925 թվականին գորգը նվիրել են Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին՝ Հայոց ցեղասպանությունից տուժածներին օգնություն…

Ակնարկ. Երեւանը Մեկուսացուող Մոսկուայի Եւ Ապամեկուսացուող Թեհրանի Միջեւ

Հիւլէական թղթածրարի հարցին շուրջ միջազգային ընտանիքի 6+1 ձեւաչափով տարուող բանակցութիւնները այն տպաւորութիւնը կը ստեղծեն, թէ կը միտին Իրանի ապամեկուսացման: Նախադրեալները կը յուշեն, որ Արեւմուտքը, յատկապէս Միացեալ Նահանգներ, ելքեր կը փնտռէ Իրանի հետ յարաբերութիւններու նոր էջ բանալու: Հիւլէականի հետ կապուած իւրանիոմի հարստացման սահմանափակումի պահանջներն ու ընդառաջումներու ելեւէջները հիմնովին քաղաքական շարժառիթներ ունին: Ընթացքը այնպէս է, որ Ռուսիոյ…