
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի համոզմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի առաջիկա այցը Հայաստան ոչ մի կերպ չի անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Ոչինչ պետք չէ սպասել: Նրա` Հայաստան գալու առիթը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Երևանում անցկացվելիք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նրա որոշումը ինչ-որ չափով պայմանավորված է…















