
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բարձրաստիճան պատվիրակությունը սեպտեմբերի 15-ից 24-ը կայցելի Հայաստան և Արցախ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, պատվիրակության կազմում են Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի խոսնակ Ջոն Պերեսը, խորհրդարանի անդամներ Քաչո Աչաջյանը, Չերիլ Բրաունը, Ադրին Նազարյանը, Սքոթ ՈՒիլքը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը և Բոբ Բլյումենֆիլդը: «Կալիֆորնիայի խորհրդարանի անդամների բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան…















