Նորութիւններ

ՓՄՁ աջակցության նպատակով տեսանելի մեխանիզմներ կստեղծվեն

Այսօր կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Հարցի էությունն այն է, որ մանրածախ և մեծածախ առևտուրը տարանջատվի առևտրի ցանցերում, ինչը հնարավորություն կտա, որ փոքր սուբյեկտները կարողանան մրցակցել առևտրային ցանցից դուրս: «Գաղափարը ընդունելի է մեզ…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի փոխդեսպանի և GIZ-Հայաստանի ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերի և GIZ-Հայաստանի ներկայացուցիչների հետ՝ GIZ Armenia-ի տարածաշրջանային տնօրեն Անն Քեմփայի գլխավորությամբ։ Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել համատեղ շարունակական աշխատանքի և Հայստանին Գերմանիայի կառավարության աջակցության համար։ Իրենց հերթին հյուրերը շնորհավորել են նախարարին պաշտոնում նշանակման կապակցությամբ, պատրաստակամություն…

Արամ Մանուկյանի արձանը տեղադրվեց

Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները ոչ միայն չեն դադարեցվել, այլև երկու օրից արձանն արդեն տեղադրված կլինի նախապես որոշված վայրում` Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում: Ճարտարապետ Համլետ Մարտիրոսյանը, ով այս պահին գտնվում է արձանի տեղադրման վայրում, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Քաղաքաշինության կոմիտեի տարածած հայտարարությանը, ասաց, որ հանրային քննրակում լինում է…

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը

Հունիսի 27-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկայացրել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունը. «Անցած մեկ ամսվա ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցը օգտագործելով տարբեր ձևաչափեր ու հարթակներ իր մտահոգություններն ու տեսակետներն է հնչեցրել Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու անելիքների մասին: Այդ ամենը մամուլով և ուղղակի հանդիպումներով փոխանցվել…

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

Հունիսի 27-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարությունում ընդունեց բազմաբնույթ խնդիրներով դիմած 10 քաղաքացու։ Գյուղատնտեսության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը մասնավորապես վերաբերում էին ներմուծված տոհմային երինջների դիմաց վճարումների ժամանակացույցում փոփոխությունների կատարմանը, գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների վերանայմանը, բույսերի պաշտպանության միջոցների ներկրման գործընթացի բարելավմանը եւ մի շարք այլ ոլորտներին։ Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու…

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը

Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Իշխան Սաղաթելյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Ռազմական ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների պետերը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունքի մարզային վարչության պետը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական…

Արմեն Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ Սենատում կազմակերպված ընդունելությանը

Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արեւելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արեւելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը:…

Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում կրկին չքննարկվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Ի տարբերություն նախորդ երկու հետաձգումների, երբ կոնկրետ ժամկետ էր նշվում, հարցի քննարկումը հետաձգվեց անժամկետ: Հունիսի 25-ի երեկոյան բանակցություններ էին տեղի ունեցել «Մերեց» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Տամար Զանդբերգի և կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների պատգամավորների, Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի միջև: Իսրայելի արտգործնախարարությունն ու կոալիցիոն կուսակցությունների պատգամավորներն առաջարկել էին փոփոխություն մտցնել «Մերեց»-ի ներկայացրած օրինագծի մեջ՝ «Հայոց ցեղասպանություն»…

ՀՅԴ-ն բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի կողմնակից է

Հայ Յեղափոխական Դաշնակությունն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շրջանակներում մի շարք առաջարկներ է մշակել, որոնք խնդիրների լայն շրջանակ են ընդգրկում և վեր են հանվել դեռևս նախորդ ընտրություններում։ Այս մասին հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Լուսինե Հովհաննիսյանը։ «Առանցքային խնդիրը ռեյտինգային ընտրակարգից հրաժարումն է, պետք է լինի համամասնական ընտրակարգ՝ բաց ցուցակներով։ Սա…