Նորութիւններ

Բակո Սահակյանն ընդունել է Արցախի ՀՅԴ պատասխանատուներին

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին: Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել «Հեռուստամարաթոն 2018»-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ նրա կառույցների մասնակցությանը վերաբերող հարցերին:

Քաղաքականություն՝ առանց քաղաքական համակարգերի կամ ճամբարափոխության մարտնչող ուրվականը

Պետության քաղաքական համակարգի ու քաղաքական մշակույթի ձևավորումը տևական գործընթաց է, որն ուղեկցվում է աստիճանական զարգացումներով ու փոխակերպումներով. մանավանդ նորանկախ պետությունների պարագայում, երբ, սովորաբար, ի դեմս կուսակցությունների, քաղաքական դաշտի դերակատարների մեծ մասը ինստիտուցիոնալ պատմություն չունեն։ Այս պարագայում, կարևոր խնդիրը թեկուզ դանդաղ, բայց որոշակի դինամիկա ունեցող զարգացման շարունակականության ապահովումն է, և նաև, դաշտում արդեն գոյություն ունեցող ինստիտուցոնալացված…

Մեր վիճակը բարդ է. ԱՄՆ-ն կշարունակի ճնշումները ՀՀ-ի վրա՝ Իրանի հարցում

«Իրանի հետ կապված իրավիճակը շատ մտահոգիչ է: Կարծում եմ՝ ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ մեր հարաբերությունները նվազագույնի հասնեն: ԱՄՆ-ն է այդպես որոշել, իսկ թե որքանով է դա արդար, այլ հարց է: ԵՄ, օրինակ չի կիսում ԱՄՆ-ի մոտեցումը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն առանձին է կայացրել այն՝ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով»,-«Փաստարկ» մամուլի ակումբում…

Ակնարկ. Պատժամիջոցները Կը Չէզոքացնեն Անգարայի Եւ Պաքուի Առաձգականութիւնը

Պաքուի որոշումը` իրանեան քարիւղի ներմուծումը կասեցնելու, նախ եւ առաջ պէտք է դիտարկել Միացեալ Նահանգներու նախագահի անվտանգութեան հարցերով խորհրդականի` Կովկաս այցելութեան անմիջական հետեւանքներու շրջանակներուն մէջ: Այս պարագային այլընտրանքային շուկան Ռուսիան է, ինչ որ նաեւ կը խթանէ երկու երկիրներու միջեւ տնտեսական յարաբերութիւններու յաւելեալ խորացման միտումները: Պաքուի արագ արձագանգումը համոզիչ կը դարձնէ, որ Պոլթընի այցելութիւնը տարածաշրջան իբրեւ անմիջական…

Իրանը թույլ չի տալիս ԱՄՆ-ի վերադարձը

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները նորություն չեն, այս օրերին Իրանի փողոցներում էլ Միացյալ Նահանգների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներն 40 տարի առաջվանից՝ պատմությունից եկող և «կարմիր թելով» գնացող իրադարձությունների շարունակությունն են: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ դրանց հիմքում ընկած է գաղափարախոսություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը մերժում…

Ապրել ազատ, անկախ ու միացյալ Հայրենիքում

Նոյեմբերի 2-ին Իրանի Նոր Ջուղա քաղաքում տեղի է ունեցել Դաշնակցության օրվան նվիրված հանդիսություն, որի ընթացքում, որպես բանախոս, հանդես է եկել ՀՀ Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը: Ուժեղ են մեր այն գաղութները, որտեղ ուժեղ է Դաշնակցությունը, ուժեղ են ուղեկից կառույցները. անդրադառնալով հայապահպանության գործում ՀՅԴ դերին` ասել է բանախոսը: «Այսօր մենք նշում ենք Հայ Յեղափոխական…

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի վերաբերյալ դեռ որոշում չունի

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի վերաբերյալ դեռ որոշում չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Հարցին՝ արդյոք կա որոշում, թե ովքեր են ընդգրկված լինելու նախընտրական ցուցակում, Համբարձումյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է: «Օրենքով սահմանված ժամկետներ կան, և այդ ժամկետներում ցուցակը կներկայացնենք: Հաշվի…

Ազգային մտավորականության անհրաժեշտությունը

Մեր պետականության համար, այս բախտորոշ ժամանակաշրջանում, իր ազդեցիկ խոսքը պետք է ասի հայ ազգային մտավորականությունը: Ցավոք հենց ազգային մտավորականությունն էլ հանդիսանում է ներհայաստանյան կյանքի ամենաթույլ օղակը, եթե, իհարկե, ասելու չլինենք, որ ըստ էության ազգային մտավորականությունը բացակա է: Ընդհանրապես հասարակությունը մտավորականության արտացոլանքn է: Թերևս կարիք չկա պատմությունից օրինակներ բերելու, թե ինչ հզոր, կազմակերպված, ծանրակշիռ ուժ է…

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել ՀՅԴ կեցվածքի վերաբերյալ

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության եւ արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվեց նաեւ ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված…

ՀՄԸՄի Հարիւրամեակի Շքեղ Հանդիսութիւն Կլենտէյլի Մէջ

Կիրակի, 28 Հոկտեմբերի երեկոյեան ժամը 5ին, Կլենտէյլ «Հայ սքուլ»ի հանդիսասրահին մէջ մեծ շուքով տեղի ունեցաւ մէջ, ՀՄԸՄի 100ամեակին նուիրուած բազմաթիւ նախաձեռնութիւններու եզրափակիչ հանդիսութիւնը: Ներկայ էին թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեան, նահանգային ծերակուտական Էնթընի Փորթանթինօ, Լոս Անճելըս գաւառի վերահսկիչ Քեթրին Պարճըր, Կլենտէյլի քաղաքապետ Զարեհ Սինանեան եւ քաղաքա-պետական խորհուրդի անդամներ Փօլա Տիվայն եւ Վարդան Ղարպետեան, ՀՅԴ Բիւրոյի…