
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների եւ համայնքների ղեկավարների համահայկական համաժողովին: Ելույթիս առիթը եւ ժամկետը ինձ պարտադրում են լինել, ասեմ, անզգուշության աստիճանի բաց եւ անկեղծ: Սկսեմ նրանից, որ մի տեսակ հակասականություն եմ տեսնում մեր այսօրվա իրականության մեջ: Մի կողմից մեր պետությունը կարեւորում է արտերկրի մեր հայրենակիցներին, նրանց կարողություններն ու հնարավորությունները, ցանկանում է…














