Նորութիւններ

Հրանտ Մարգարյան. Երկխոսություն, բայց ոչ դավադիր երկխոսություն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին – Հայ Ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով իշխանության եւ ընդդիմության միջեւ հնարավոր երկխոսության գործընթացին նշեց, որ կան ուժեր, այդ թվում նաեւ մատնանշեց Դաշնակցությանը, որը բավական խիստ անհանգստացած է այդ հեռանկարից, եւ ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի գործընթացը: Ձեր կարծիքով ` իսկապե՞ս անհանգստացած է Դաշնակցությունը, իսկ…

ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ հանդիպում Երեւանում

ՍԴՀԿ կենտրոնական գրա­սենյակում տեղի ունեցավ հայ երեք ազգային կուսակցություն­ների` ՍԴՀԿ, ՌԱԿ, ՀՅԴ , համահայկական մարմինների ղեկավարների` Սեդրակ Աճեմյանի, Մայք Խառապյանի, Հրանտ Մարգարյանի հանդիպումըորի ընթացքում քննարկվեցին համահայկական օրակարգի ձևավորման և համազգային նշանակություն ունեցող մի շարք հարցեր:

Նամակ` Եվրանեսթի բյուրոյին

Եվրանեսթում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն առաջարկել էր այդ կազմակերպության առաջիկա լիագումար նիստը անցկացնել սեպտեմբերի երկրորդ կեսին Երեւանում` հաշվի առնելով , որ այդ ժամանակահատվածում մեր երկիրը նշելու է իր անկախության 20-ամյակը: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը բողոքի նամակ է գրել Եվրանեսթի բյուրոյին` դարձյալ հիշելով իրենց 20 տոկոս «գրավյալ» տարածքների-ի ու մեկ մլն փախստականների մասին: Այս նամակին հակադարձել է կառույցում…

Մայիսյան հաղթանակների առիթով

Այս բարեգործական ակցիաից օգտվել են շուրջ 600 զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, ովքեր անվճար բուժում են ստացել, վիրահատվել և բուժզննում անցել բժշկական կենտրոնում: «Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն` բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը, գոհ է արդյունքներից և ուրախ , որ նույնիսկ արցախյան ազատամարտից այսքան տարի անց ինքը կարողանում է օգտակար լինել իր մարտական ընկերներին արդեն խաղաղ պայմաններում: Այսօր…

Հանդիպում` Սոցինտերնի Իսրայելի ներկայացուցիչների հետ

ՀՅԴ պատվիրակությունը նախ հանդիպում ունեցավ Սոցինտերնի Իսրայելի Աշխատավորական կուսակցության անդամ, երկրի առաջին արաբ նախարար Ղալեբ Մաջադլեի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գալիք խորհրդարանական քննարկումները, Թուրքիայի` տարածաշրջանային դերի բարձրացումը եւ հայ-իսրայելական հարաբերությունները: Մաջադլեն իր աջակցությունն է հայտնել Հայ Դատին եւ նշել, որ ՀՅԴ-ի եւ իր կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները շատ կարեւոր…

Հ.Յ.Դ. Մամլոյ Դիվանի հաղորդագրութիւնը

ՀՅԴ Խորհրդաժողովը վերահաստատեց կուսակցութեան յանձնառութիւնը Արցախեան ազատամարտի արդիւնքների ամրագրման ուղղութեամբ ՀՅԴ Բիւրոյի հրաւէրով, Մայիսի 11-12, Երեւանի մէջ գումարուեց խորհրդաժողով, Արցախեան հարցի բանակցութիւնների ներկայ հանգրուանի իրադարձութիւնների լոյսի տակ: Խորհրդաժողովը հրաւիրուել էր քննարկելու հրապարակուած այն առաջարկութիւնները կամ լուծումի տարբերակները, որոնք Մինսկի խմբի եռանախագահութեան կողմից յառաջիկայ շաբաթներին կարող են ներկայացուել բանակցող կողմերին: Խորհրդաժողովին մասնակցում էին ՀՅԴ Բիւրոն, Հայաստանի…

Վահան Հովհաննիսյան. Ի՞նչ կապ ունի այստեղ ՀՅԴ-ն` որպես կուսակցություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը – Տպավորություն է, որ ՀՅԴ-ն դեմ է իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսության կայացմանը: – Դա ընդամենը տպավորություն է: Եթե այս դիալոգը, կիսաբաց դռներով Կոնգրեսի խցկվելը ի վերջո բերելու է երկրի կայունության աստիճանի աճին, մենք միայն կարող ենք ողջունել և բացարձակապես դեմ չենք: Ու…

Հրանտ Մարգարյան. Քոչարյանի ակտիվացումը չի բացառվում

«Ազատություն».-Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի բացառում, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ակտիվություն ցուցաբերի 2013 թվականի նախագահական ընտրություններին:Սակայն նա կարծում է, որ այն դրդապատճառը, որը կակտիվացնի Քոչարյանին, պետք է շատ լուրջ լինի: «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը ուզում է վերադառնալ եւ իրեն թույլ չեն տալիս: Այդ տեսակը չէ, որ թույլտվության սպասի:…

Դասախոսություն` Ցեղասպանության մասին

Հիւրերու շարքին էին Իսպանիայի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Խորէն Տէրտէրեանը եւ Մադրիդի հայ համայնքի ներկայացուցիչներ ու համալսարանի ուսանողներ: Դասախօսներն էին՝ Անտոնիո Էլորզա՝ Մադրիդի Կոմպլուտենսէ Համալսարանի քաղաքագիտութեան դասախօս, Հոսէ Լուիս Օրելլա՝ Մադրիդի Սան Պաբլո Համալսարանի պատմագիտութեան դասախօս, գրող և լրագրող Հոսէ Անտոնիո Գուռիարան և Հայ Դատի Յանձնախումբի Կեդրոնական Վարչութեան անունով Մարիօ Նալբանտեան: Անտոնիո Էլորզա նշեց որ…

Վահան Հովհաննիսյանը` Եվրանեսթի փոխնախագահ

ԵՎՐԱՆԵՍԹ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընտրվել է ԵՎՐԱՆԵՍԹ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:Ընտրությունը կայացել է երեկ մեկնարկած ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում, որն անցկացվել է Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ: