
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը Հռոմում տեղակայված ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների և հաստատության պրոֆեսորադասախոսական ու ղեկավար կազմերի ավելի քան 100 ներկայացուցիչների համար դասախոսություն կարդաց ՙԱԺ դերը Հայաստանի պաշտպանության և անվտանգության հարցերում՚ թեմայով: Հրայր Կարապետյանը նախ հյուրերին ծանոթացրեց ՀՀ Ազգային Ժողովի…















