Նորութիւններ

Մամլո հաղորդագրություն

ԵՐԵՒԱՆ 28 հունիսի 2003թ- Վերջին շաբաթներին, Թուրքիայի իշխանությունները իրենց դիվանագիտական քայլերով եւ քարոզչության միջոցներով փորձում են ստեղծել թյուր տպավորություն՝ իբրեւ թե իրենք նախաձեռնել են հայ ժողովրդի եւ Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացում՝ ընդհուպ մինչեւ Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացում: Միաժամանակ, Թուրքիայի իշխանություններն իրենց հայտարարություններում ոչ միայն շարունակում են ուրանալ Հայոց Ցեղասպանության իրողությունը եւ 20¬րդ դարի առաջին…

Քաղաքական կոալիցիայի հուշագիր

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՆՊԱՏԱԿԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1 2003 թ. մայիսի 25-ին կայացած ընտրությունների արդյունքում Ազգային Ժողովում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները (այսուհետ՝ Քաղաքական կոալիցիայի կողմեր) գտնում են, որ Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի աջակցությամբ քաղաքական կոալիցիայի ստեղծումը օրենսդիր եւ գործադիր իշխանության արդյունավետ գործունեության ապահովման երաշխիք է։ 1.2 Նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած ներքոստորագրյալ կուսակցությունները…

Թուրք-հայկական հաշտութեան յանձնաժողովի նորագոյն ձախողութիւնը

ՀՅԴ Բւուրոյի Կարօ Արմենեան կ’անդրադառնայ Թուրք-Հայկական հաշտութեան յանձնաժողով»ի նորագոյն ձախողութեան: Հայ Դատ30.05.2003 -Շուրջ մէկ ամիս առաջ, հրապարակուեցաւ «Անցումային արդարադատութեան միջազգային կեդրոն»ի (ԱԱՄԿ) մէկ ուսումնասիրութիւնը «20րդ դարու սկիզբը տեղի ունեցած դէպքերու նկատմամբ Ցեղասպանութեան Ոճիրը Կանխարգիլելու եւ Պատժելու ՄԱԿ-ի համաձայնագրի կիրառելիութեան վերաբերեալ»: Ոմանք, Ամերիկայի Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի մէջ հայկական կարգ մը շրջանակներ, որոնք զօրավիգ կանգնած էին…

Հրանտ Մարգարյան. Մաքուր ենք, այդ պատճառով ուժեղ ենք

Հրանտ Մարգարյանի խոսքը Հ.Յ.Դ. նախընտրական ակտիվի հանդիպմանը: Հայաստանում մենք սկսեցինք գործել իբրեւ կուսակցություն եւ մեր շուրջը համախմբեցինք մարդկանց ու գործեցինք այնտեղ, որտեղ ավելի շատ պաշտպանության կարիք կար։ Դա Արցախն էր։ Մենք պայքարեցինք նաեւ Հայաստանում ազգային գաղափարախոսությունը տարածելով եւ նոր քաղաքական ուղի բացելով։ Մենք հալածվեցինք եւ զրկվեցինք ամեն ինչից, բայց երբեք չփոխեցինք մեր սկզբունքայնությունը, չկորցրեցինք մեր…

Հրանտ Մարգարյան. Երկրում անհրաժեշտ են փոփոխություններ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Առավոտ»-ին -Դուք, թերեւս, կուսակցական միակ առաջնորդն էք, որ չէք զբաղեցնում համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը: Ինչո՞ւ այս բոլոր տարիներին չդարձաք Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եւ ինչո՞ւ չփորձեցիք մտնել խորհրդարան: -Ես Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եմ 1998 Օգոստոսից: Հինգ տարին դեռ չի լրացել, թէպէտ վերջերս տեղեկացայ, որ կարող էի դատական կարգով հարցը լուծել,…

ՀՀ Նախագահը պետք ունի համոզիչ քվեի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայլուրից Դուրս» ծրագրին -Այսօր արդեն պարզ է, որ նախագահական ընտրությունները կունենան երկրորդ փուլ։ Ինչպե՞ս անցան ընտրությունները։ -Այս ընտրություններն աննախադեպ էին իրենց կազմակերպվածությամբ. լուրջ, հանգիստ եւ իսկապես ազատ, արդար ընտրություններ էին։ Այս ընտրությունները իսկապես տարբերվում էին Հայաստանում կայացած մյուս բոլոր ընտրություններից, աննախադեպ էին ժողովրդի ակտիվ մասնակցությամբ։ Պետք է շնորհակալություն հայտնեմ…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքը եւ հայտարարված վերջնական արդյունքները, արձանագրում է. Ընտրական հանձնաժողովների Հ.Յ.Դ. ներկայացուցիչ անդամները եւ վստահված անձինք իրենց կարելին արեցին բնականոն ընտրություններ անցկացնելու համար, սակայն մայիս 25-ի քվեարկությունը հնարավոր չէ գնահատել լիարժեքորեն ազատ, արդար եւ թափանցիկ։ Ընտրական գործընթացի վրա էապես ազդող գործոն դարձան եւ՛ քաղաքական ուժերի, եւ՛…

Հրանտ Մարգարյան. Դաշնակցության ուժի սնման միակ աղբյուրը հայ ժողովուրդն է

Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Սիդնեյում հրավիրված կուսակցության 112-ամյակին նվիրված հանդիսությանը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հ.Յ.Դաշնակցության 112-ամյակի տոնն է այսօր: Հերթական հաշվետվության օր է: Մենք հաշվետու ենք երեք տասնյակից ավելի երկրներում ապրող մեր ժողովրդի եւ նրա առանձին հատվածների առջեւ: Հաշվետու ենք՝ մեր ստանձնած պարտավորությունների կատարման, մեր հայտարարած նպատակներին եւ սկզբունքներին հարազատ մնալու եւ գործելու համար: Դաշնակցությունը…

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության Հայտարարությունը

Ազգային ժողովի վերջին եռօրյայում կատարվածից անհրաժեշտ է թե՛ քաղաքական, թե՛ իրավական հետեւություններ անել՝ դրանից բխող համապատասխան գործողություններով։ Հակառակ դեպքում հնարավոր կդառնա անօրինական մեթոդներով պարբերաբար կազմալուծել երկրի օրենսդիր մարմնի աշխատանքը: Քննարկելով ստեղծված կացությունը՝ արձանագրում ենք հետեւյալը. – հանրապետության նախագահի պաշտոնանկության հարցը ԱԺ եռօրյա նիստերի օրակարգ մտցնելու փորձը չէր բխում ո՛չ ՀՀ գործող Սահմանադրության, ո՛չ ԱԺ կանոնակարգի…

Ալբերտ Աճեմյան. Մոսկովյան քննարկումներ

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը եւ Ալբերտ Աճեմյանը, ընկերակցությամբ ՀՅԴ Բյուրոյի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Սեյրան Բաղդասարյանի, հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ռուս պաշտոնյաների ու քաղաքագետների հետ: Այցի արդյունքները գնահատում է Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ Ալբերտ Աճեմյանը: -Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանդիպումը եւ ո՞ւմ նախաձեռնությամբ այն կայացավ: -Հանդիպումը կազմակերպվել էր ու կայացավ Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով՝…