Նորութիւններ

Կարելի է շատ ու ամեն ինչ չգրել, եթե գիտես՝ ինչ անել ու պատրաստվում ես շատ գործել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ. «Կառավարության ներկայացրած ծրագիրը իր ձևով և բովանդակությամբ իսկապես աննախադեպ է, քանզի, ըստ էության, կրում է կնիքը երկրում տեղի ունեցած աննախադեպ համաժողովրդական հեղափոխության: Որպես հետևանք՝ ծրագրում կարևորվել են ոչ այնքան քանակական ցուցանիշները, որքան քաղաքական բարենպաստ մթնոլորտ ձևավորելու հետ կապված նպատակադրումներն ու անելիքները:…

Կառավարության գործունեության գնահատականը կտրվի ոչ թե ԱԺ-ի, այլ հանրության կողմից

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի ելույթը Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի նախագահություն, գործընկերներ, կառավարության անդամներ Այսօր քննարկում ենք ՀՀ կառավարության ծրագիրը, որում կառավարության առաջիկա մեկ տարվա գործունեության առանցքային նպատակը ձևակերպված է որպես Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրում: 2015թ. դեկտեմբերին, Դաշնակցության էական դերակատարմամբ, համակարգային փոփոխություն արձանագրվեց` երկրում…

Դուխով աշխատելը կարեւոր է, բայց ավելի մեծ դուխ է պահանջում սխալներն ընդունելը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի ելույթը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ. Հարգելի’ գործընկերներ, որոնք ներկա են Իմ քաղաքական կենսագրության ընթացքում ես շատ ծրագրեր եմ տեսել` թե’ մի քանի անգամ ծավալով մեծ, թե’ մի քանի անգամ ծավալով փոքր, թե’ թվերով լեցուն, թե’ առանց որևէ թվի, և ունեմ խորին համոզմունք, որ դրանք էական նշանակություն չունեն: Էական նշանակություն…

Քննարկվել են հայ-հոլանդական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանն իր գոհունակությունը հայտնեց Յոհաննես Դաումային Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ սերտ համագործակցության հարթակ ձեւավորելու կապակցությամբ։ Մասնավորապես դեռեւս 1991թ. համագործակցություն է ծավալվել հոլանդական Agrico ընկերության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Հայաստանի…

Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում Ինչպես հայտնի է, 1918 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով Թուրքիան անձնատուր եղավ (կապիտուլացվեց) և պարտավորվեց իր զորքերը դուրս բերել նաև Անդրկովկասից: Իմանալով, որ հաշտություն կնքելու նպատակով 1919 թ. հունվարին Փարիզում բացվելու է խաղաղության վեհաժողով, որոշվեց Հայաստանից պատվիրակություն ուղարկել Եվրոպա` ներկայացնելու համար հայկական պահանջները: Հայաստանը համարվում…

Ղեկավարման կոալիցիոն սկզբունքը Հայաստանում

Ներկայացված խորագրի ներքո կարելի է թերեւս պատմաքաղաքական լուրջ ուսումնասիրություններ կատարել, սկսելով Հայաստանի պառլամենտարիզմի ակունքներից: Հիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանը հաջորդող օրերին, դեռեւս Թիֆլիսում, վարչապետ նշանակված Հովհաննես Քաջազնունին հանձնարարություն ուներ ձեւավորելու կոալիցիոն կառավարություն: Ցավոք տարբեր ուժերի հետ (ՀԺԿ, Հայ սոցիալ-դեմոկրատներ, սոցիալ հեղափոխականներ՝ ԷՍԷՌ-ներ ) մեկ ամսից ավելի տեւած բանակցությունները արդյունք չտվեցին: Ավելացնենք, որ խուսափելով միանձնյա…

Այլևս չե՞ք կարևորում կանանց ներգրավվածությունը կառավարման համակարգում. Արմենուհի Կյուրեղյանը՝ Փաշինյանին

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը, հարցով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ թե նոր կառավարության ծրագրում, թե իր բոլոր ելույթներում նա առաջնահերթ է համարել արտահերթ ընտրությունների նախապատրաստմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների կատարումը: Կյուրեղյանի խոսքով՝ Փաշինյանը նշել է, որ սա նպատակ ունի հանրության մեջ վստահություն բարձրացնելու, որ այլևս ընտրությունները չեն…

Փաստաթուղթը պետք է ունենար հայրենադարձության որոշակի ազդակներ. Ռուզաննա Առաքելյանը՝ վարչապետին

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ նա իրավացիորեն առաջնահերթություն է համարում ժողովրդագրական խնդիրը: Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ ժողովրդագրական խնդիրը լուծելու ենք նաև հայրենադարձության միջոցով: «Կառավարության ծրագրում Սփյուռք բաժնում ես չէի ակնկալում գտնել ամբողջական հայեցակարգ, բայց գոնե պետք է…

Սպարտակ Սեյրանյանը համալրեց ՀՅԴ խմբակցությունը` երդվելով ԱԺ նիստում

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը: Օրակարգում մեկ հարց է` կառավարության ծրագրի քննարկում: Նախքան նիստի մեկնարկը` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ խմբակցության կազմում պատգամավորի մանդատ է ստացել Սպարտակ Սեյրանյանը: Նա փոխարինել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանին, ով վայր էր դրել մանդատը: Սպարտակ Սեյրանյանը ստանձնեց մանդատը` ԱԺ նիստի ժամանակ հրապարակային երդվելով:

Մրցակցային միջավայրի շատ լուրջ խնդիր ունենք, շուկաները պետք է ազատականացվեն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, Tert.am-ի հետ զրույցում գնահատելով ներկայիս տնտեսական վիճակը, ասաց, որ ունենք մրցակցային միջավայրի շատ լուրջ խնդիր: «Մեր տնտեսությունում գերիշխող դիրք ունեցողները շատ են, և կենտրոնացվածության աստիճանը չափազանց բարձր է, ինչը չի օգնում տեղական արտադրությունների զարգացմանը, հետևաբար, շուկաների ազատականացման քայլ ունենք անելու: Առաջին հերթին պետք է շուկայի ազատ մուտքի…