
Հայաստանի վերջին իրադարձութիւնների զարգացման ընթացքը, կուսակցութիւնների դերակատարութիւնը, շարժման դրդապատճառները եւ արդիւնքները այն հիմնական թեմաներն էին, որոնք շօշափւեցին ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանի հետ հասարակական հանդիպման ընթացքում: Մայիսի 22-ի երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի տակ կազմակերպւել էր հասարակական հանդիպում, որի ընթացքում ճրտգ. Վիգէն Բաղումեանը համապարփակ բացատրութիւններ փոխանցեց Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին: Դասախօսը ընդգծեց՝…















