Նորութիւններ

Արթուր Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարին

Մայիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպեց Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարությունը եւ առաջնահերթությունները, 2018-2019թթ. ծրագրերը։ Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայումս ավարտման փուլում է ոլորտի…

Քննարկվել են Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցության հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ գործունեությունը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՊԳԿ-ի փորձագետներ, նախարարության այլ պատասխանատուներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է ՊԳԿ-ի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ վստահություն հայտնելով, որ…

Դաշնակցութիւնը միշտ էլ Դաշնակցութիւն է

Որեւէ կուսակցութիւն քաղաքական կամ ընկերային միեւնոյն ուղղութիւնը եւ առաջադրանքները ունեցող մարդկանց կազմակերպւած ամբողջութիւն է: Ազգային, քաղաքական եւ ընկերային-տնտեսական մեծ ծրագրերը կարելի չէ իրականացնել միմեանցից անկախ աշխատող անհատների ցրւած ճիգերով եւ դրա համար է, որ միեւնոյն նպատակներն ու գործելակերպը բաժանող անհատներն իրար շուրջ հաւաքւելով համադրում են իրենց հնարաւորութիւններն ու միջոցները՝ միասնաբար իրենց հաւաքական առաջադրանքներին հասնելու եւ…

Կարծիքների բախման մեջ է ծնվել դաշնակցական գործը

Կուսակցությունը ոչնչանում է, եթե այդ կուսակցության ներսում չկա կարծիքների բախում և կարծիքների արտահայտման ներկուսակցական մշակույթ, չկան որոշումների կայացման և գործադրման մեխանիզմներ ու ավանդույթներ, և չկա ներքին կարգապահությունը պահպանելու կարգ ու կամք: Դաշնակցության հասցեին վերջերս հնչող քննադատությունները, հիմնականում, բյուրեղանում են հետևյալ հարցերի շուրջ. 1. նշվում է Սփյուռքի կառույցների և Հայաստանի կառույցի միջև ենթադրյալ հակասությունների մասին, 2.…

Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայկական Իրաւունքի եւ Արդարութեան անմահ մարմնաւորումը

Ա­մէն ազգ ալ ու­նի յա­տուկ ա­նուն­ներ, ո­րոնք ա­ռան­ձինն բա­ւա­րար են ամ­բողջ ազ­գա­յին յի­շո­ղու­թիւն մը արթնց­նե­լու, տո­ւեալ ազ­գի ապ­րող սե­րունդ­նե­րը ներ­կա­յէն վեր բարձ­րաց­նե­լու եւ անխ­տիր բո­լո­րին հա­մա­կե­լու ազ­գա­յին ինք­նա­ճա­նա­չու­մի ու ազ­գա­յին սրբա­զան պարտ­քը կա­տա­րե­լու հպար­տու­թեան ան­մար, այ­լեւ կե­նա­րար խոր­հուր­դով։ Հայ ժո­ղո­վուր­դին հա­մար այդ­պի­սի՛ հնչե­ղու­թիւն ու­նի ա­նու­նը ­Սո­ղո­մոն Թեհ­լի­րեա­նի։ Հայ Ազ­գի եւ ­Հա­յաս­տան ­Հայ­րե­նի­քի ար­դա­րա­դատ՝ վրի­ժա­ռու բա­զու­կը…

Առաջին հանրապետության տարեդարձը մեզ պիտի կրկին խորհելու առիթ տա

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին… «Հայ ժողովրդի պատմության մեջ մայիսի 28-ը մեր գոյության ու հավերժության վկայագիրն է: Մայիսի 28-ով փաստագրվեց Հայոց առաջին անկախ հանրապետության ծնունդը, որը և կանխատեսեց հայ ժողովրդի ապագան: Ճիշտ է, որ Առաջին անկախ հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա գոյության փաստն արդեն ապացույց էր հայ ազգի ազատ…

Կանայք պարտավոր են փոխել որոշումների կայացման մշակույթը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. «Սիրելի’ հայ ժողովուրդ: Մեր երկիրն այսօր սկսել է մասնակցային ժողովրդավարության ամրապնդման կարևոր փուլ: Մենք անընդհատ խոսում ենք երկրում սոցիալական արդարության կայացման անհրաժեշտության մասին, բայց սոցիալական արդարության կայացում, մասնակցային ժողովրդավարության ամրապնդում հնարավոր չէ առանց որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց բավարար ներկայացվածության: Իսկ ինչ ունենք այսօր. նախարարների,…

Աւստրալիոյ Րայտի քաղաքապետարանը կը ճանչնայ Արցախի Հանրապետութիւնը

Սիտնի.- Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբը յայտարարեց թէ Աւստրալիոյ Սիտնի քաղաքի մէջ գտնուող Րայտի քաղաքապետարանը ճանչցաւ Արցախի Հանրապետութիւնն ու անոր ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը, Երեքշաբթի 22 Մայիսի 2018ին երեկոյեան տեղի ունեցած քաղաքապետարանի նիստի ընթացքին: Արցախի Հանրապետութեան ճանաչման օրէնքի նախագիծը, որ միաձայնութեամբ վաւերացուած էր, ներկայացուցած էր քաղաքապետարանի անդամ հայազգի Սարգիս Ետէլեանը եւ ան երկրորդուած էր Րայտի քաղաքապետ Ճէրօմ…

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության

Մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության։ Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ։ Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը. Բանաձև 1․ Ռայդ քաղաքի Քաղաքային խորհուրդը նշում է, որ 2018…

Գյուղատնտեսությունը ազգային անվտանգության խնդիր է

Գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես հասարակ ագրոբիզնեսի, դա ազգային անվտանգության, պարենային անվտանգության խնդիր է։ Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը։ Նա նշել է, որ չնայած յոթ օր է՝ ինչ նախարար է, սակայն ոլորտի հետ ինտենսիվ առնչվել է թե փոխնախարար, թե Շիրակի մարզպետ եղած ժամանակ։…