Հ.Յ.Դ. Մամուլ

«Հայրենիք»ի խմբագրական. Մետաքսի Ճամբա՞յ, Թէ՞ Համաթուրանական Ճեպընթաց

Պաքու – Թիֆլիս – Կարս երկաթուղիին մտայղացումը աշխարհի տը ֆաքթօ մեծ պետութեան՝ Չինաստանի առաջարկն էր: Աշխարհագրականօրէն, այդ տարածաշրջանէն հեռու Պէյճինկը, իր տնտեսական ներկայութիւնը յաւելեալ կերպով զօրացնելու համար, շտապ հասանելի ճամբաներու կարիքն ունէր: Բնականաբար, տարածաշրջանին մէջ, այդպիսի չինական մտայղացում Անգարայի եւ յատկապէս Պաքուի ախորժակը պիտի բանար, որոնք շուտով գործի լծուեցան ու իրագործեցին այս մտայղացումը: Անշուշտ, անոնք…

«Ի Պաշտպանութիւն Քրիստոնեաներու» Համաժողովը Առաջնահերթ Նկատեց Ցեղասպանութեան Ճանաչումը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ կայացած՝ «Ի Պաշտպանութիւն Քրիստոնեաներու» համաժողովի ընթացքին, առաջնահերթ նկատուած հարցերէն մէկը եղած է Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ Թուրքիոյ մղած ուրացման արշաւին հակադրուիլը, որպէսզի կարելի ըլլայ մերօրեայ ցեղասպանութիւններուն առաջքը առնել։ Նշենք, որ այս տարի եւս սոյն համաժողովի հովանաւորներէն մէկն էր Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը։ Անոր մասնակցած…

Բակո Սահակյանը ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը՝ տնօրեն Ստեփան Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել կազմակերպության հայրենանվեր գործունեությունը, որի անմիջական մասնակցությամբ մեր երկրում կյանքի են կոչվել ռազմավարական տարբեր ծրագրեր՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն նաեւ ապագայում: aparaj.am

Շնորհանդէս` «Հայաստանը եւ Արաբական Խալիֆայութիւնը» Գիրքին Արաբերէնի Թարգմանուած Հատորին

Կազմակերպութեամբ Սուրիոյ Հայ Դատի Յանձնախումբին եւ արաբական «Ատիէթ» Միութեան, Շաբաթ, 28 Հոկտեմբերի յետմիջօրէի ժամը 13:00-ին, ԱՄԺ Տան «Լեւոն Շանթ» սրահին մէջ տեղի ունեցաւ «Հայաստանը եւ Արաբական Խալիֆայութիւնը» գիրքին արաբերէնի թարգմանուած հատորին շնորհանդէսը: Հանդիսութեան ներկայ էին «Աատիէթ» Միութեան եւ արաբ գրողներու համախմբումի անդամներ, Հալէպի Պետական համալսարանի դասախօսներ, Բերիոյ Հայոց Թեմի Ազգ Իշխանութեան, Պատկան Մարմնի եւ հալէպահայ…

Ես ու Հրանտ Մարգարյանը տարբեր բաներ չենք ասել

Ես ու Հրանտ Մարգարյանը տարբեր բաներ չենք ասել. լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե վարչապետը պնդում է՝ ամեն ինչ լավ է, իսկ կոալիցիոն գործընկեր` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել: «Ես ասել եմ` սոցիալական վիճակը չի վատացել, ինքն…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ -Պասիլ Հանդիպում

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամ Րաֆֆի Աշգարեան, երէկ այցելեց Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար, արտաքին գործոց եւ արտերկրի լիբանանցիներու հարցերու նախարար Ժըպրան Պասիլի: Հանդիպումէն ետք երեսփոխան Բագրատունի յայտնեց, որ Պասիլի հետ հանդիպումը մաս կը կազմէ ՀՅԴ Լիբանանի…

Յուրաքանչյուր քայլափոխի մտածում եմ ապագա սերնդի գնահատականի մասին

«Ապառաժ»-ը զրուցեց մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նորանշանակ նախարար, «Ապառաժ»-ի նախկին խմբագիր, դաշնակցական Սերգեյ Շահվերդյանի հետ: -Ձեզ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելը, շատերի կարծիքով, նախագահ Բակո Սահակյանի ընդունած որոշումներից ամենաճիշտն է: Համակարծի՞ք եք այդ տեսակետին: -Դժվար հարց եք տալիս: Ես չէ, որ պետք է գնահատականներ տամ նախագահի որոշումներին։ Վստահ եմ՝ պարոն նախագահը բազմաթիվ հանգամանքներ է հաշվի…

Նա միշտ առաջինն էր վճռորոշ մարտերում

Հոկտեմբերի 31-ին լրացել է Մարտունու շրջանի Աշան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ գաղափարակիր Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակը: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Արմեն Ավագյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումը կայացել է հերոսի հայրենի Աշան գյուղում, որին ներկա էին ԱՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, Մարտունու…

Ակնարկ. Կողմնակալ Փորձառութիւններ

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարի Հարաւային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ազրպէյճանի մէջ Միացեալ Նահանգներու նախկին դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ամերիկացի նախկին համանախագահ, Թալինի մէջ Պաշտպանական հետազօտութիւններու միջազգային կեդրոնի տնօրէն Մեթիու Պրայզան «168 ժամ»-ի հետ ունեցած զրոյցի ընթացքին կատարած է հետեւեալ յայտարարութիւնը. «Հիմնուելով իմ փորձառութեան վրայ` կարող եմ ասել, որ սովորաբար ծայրաստիճան բարդ է որոշել, թէ…

«Ապառաժ»-ի խմբագրական. Խաղաղության եւ պատերազմի իրավունքը

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Սարգսյան- Ալիև հանդիպումը և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները վերլուծությունների և մտքերի փոխանակության առիթ դարձան: Չենք ուզում անդրադառնալ իրողություններին, մեկ առ մեկ կամ ժամանակագրել դրանք: Խնդիրը ո՛չ հայտարարություններն են և ո՛չ էլ՝ որևէ կողմի մեղադրանքներն ու արդարացումները: Հայկական վերլուծական դաշտում նախ դատապարտվեց երկու նախագահների հանդիպմանը համաձայնելը, քանի դեռ չի ապահովվել վստահության…