Հ.Յ.Դ. Մամուլ

Վարչապետի Պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան Հանդիպում Ունեցաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութեան Հետ

Շաբաթ, 20 հոկտեմբերին Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան հանդիպում ունեցաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութեան հետ, որուն մաս կը կազմէին երեսփոխան Յակոբ Բագրատունի, Մելիք Գարագաւորեան, Յակոբ Հաւաթեան, Ճորճ Սապունճեան եւ Շահան Գանտահարեան: Պատուիրակութեան մէջ ներառուած էր նաեւ ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչեան: Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան խօսեցաւ այցելութեան…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Հանդիպումներ Ունեցաւ Հարիրիի Եւ Պասիլի Հետ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան, երէկ կէսօրին հանդիպում մը ունեցաւ Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար, երեսփոխան Ժըպրան Պասիլի հետ: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան կառավարութեան մէջ հայ համայնքի ներկայացուցչութեան կապուած հարցեր: Հանդիպումէն ետք Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը մեկնեցաւ առանց մեկնաբանութիւն կատարելու:…

Ակնարկ. Առաջնահերթը Երկու Հայ Նախարար Ունենալն Է

Վերջին օրերուն որոշ նախադրեալներ փոխանցուած էին, որ Լիբանանի կառավարութեան ոդիսականը աւարտելու նախօրեակին է եւ թէ լիբանանահայութեան չափաբաժինի յարգումը խնդրոյ առարկայ է: Այլ խօսքով, երեսուն հոգինոց կառավարութեան մէջ լիբանանահայութեան պիտի վերապահուի նախարարական մէկ աթոռ: Բնականաբար հանգուցալուծման միակ խոչընդոտող հանգամանքը լիբանանահայութեան չէր վերաբերեր: Մինչ այդ համայնքի իրաւունքի յարգումի յիշեցումը, ապա պահանջը, ապա հետեւանքներէն զգուշացումն ու իրաւունքի պահանջին…

70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն առաջարկեց սահմանել 31/69% հարաբերակցություն

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում թեժ քննարկում ծավալվեց ընդդիմությանը հատկացվող ձայների շուրջ: Ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ ընդդիմությանը պետք է տրվի նվազագույնը 30%: Սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցությունն առաջարկել է կառավարությանը` այդ շեմը բարձրացնել` սահմանելով` 60/40 հարաբերակցությունը, այսինքն` իշխանությանը տրվի 60%, ընդդիմությանը` 40%: Խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը, դիմելով արդարատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, ասաց, որ 2/3-ի…

Միջպետական յարաբերութիւնները լաւագոյնս արդիւնաւորելու համար՝ անհրաժեշտ է, որ Գանատան Երեւանի մէջ դեսպանատուն հիմնէ

Հայաստան կատարած պատմական այցելութեան ընթացքին, վարչապետին ընկերակցող հայ համայնքը ներկայացնող պատուիրակութեան մաս կը կազմէին Գանատայի Հայ Դատի յանձնախումբի անդամներ Րաֆֆի Տօնապետեան, Շահէն Միրաքեան եւ Յակոբ Թորոսեան։ «Հորիզոն» հարցազրոյց ունեցաւ Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեանի հետ։ Հ.- Պատմական այս այցելութիւնը կը թուի, թէ դրական ներգործօն ազդեցութիւն ունեցաւ հայ-գանատական յարաբերութիւններուն մէջ: Նաեւ ակնյայտ է, որ աւելի…

Արամ Կաթողիկոս Եւ Բագրատունի Կը Մերժեն Լիբանանի Հայ Համայնքին Իրաւունքը Խլելու Փորձը

«30 Նախարար Հաշուող Կառավարութեան Մէջ Հայ Համայնքը Կը Ներկայացուի Երկու Նախարարով» Շեշտեց Յ. Բագրատունի ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, որ խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի գլխաւորած պատուիրակութեան մաս կազմելով կը գտնուի Ժընեւ, անդրադարձաւ շրջանառութեան մէջ դրուած այն լուրերուն, թէ Լիբանանի կառավարութեան մէջ լիբանանահայութեան պատկանող երկու նախարարներէն մէկը խլելու փորձեր կը կատարուին: Յ. Բագրատունի…

Հաղորդագրութիւն

Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի կէսօրին, լիբանանահայ երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները ժողով մը գումարեցին Ազգային Առաջնորդարանին մէջ` քննելու համար կառավարութեան կազմութեան հոլովոյթը եւ հայութեան ներկայացուցչութեան հարցը: Ժողովականները ողջունեցին կառավարութեան կազմութեան համար ի գործ դրուող ճիգերը` յուսալով որ անոնք կ’արդիւնաւորուին ամէնէն արագ միջոցին` երկիրը դուրս բերելով քաղաքական ներկայ տագնապէն: Անոնք նաեւ շեշտեցին անհրաժեշտութիւնը ազգային համախոհութեան եւ համայնքային հաւասարակշռութեան հիմերով…

Ուզում ենք, որ խորհրդարանական ընտրությունները նորմալ պայմաններում անցնեն

Դաշնակցությունը չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել։ Միակ բանը, որ ուզում են, այն է, որ խորհրդարանական ընտրությունները նորմալ պայմաններում անցնեն, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ասելով. «ժողովուրդը ինչպես որոշեց, այնպես էլ կլինի»։ -Արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հետ կապված՝ որոշում ունե՞ք։ -Երբ հստակ լինի, թե երբ են անցկացվելու ընտրությունները, ինչ օրենսգրքով, ինչ…

Շահումյանի շրջան. 2018թ. Կատարված ու նախանշված ծրագրերը

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները հոկտեմբերի 10-ին այցելել են Շահումյանի շրջան եւ արտագնա նիստ ունեցել Քարվաճառ քաղաքում՝ շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ: Առիթից օգտվելով՝ «Ապառաժ»-ը հարցազրույց է ունեցել Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար, դաշնակցական, Շուշիի ազատագրման մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Գագիկ Մարտիրոսյանի հետ, ով այս պաշտոնը ստանձնել է սույն թվականի հունիսի 23-ին: – Շահումյանը…

Ակնարկ. Ուաշինկթընի Հետեւողական Պահուածքը Խնդրոյ Առարկայ Է

Հայաստանի Հանրապետութեան մէջ Միացեալ Նահանգներու դեսպանին կատարած յայտարարութիւնը թէ՛ պատմական եւ թէ՛ քաղաքական ու իրաւական տուեալներով կարելի է հակափաստարկել: Բնականաբար նաեւ շատ համոզիչ ձեւերով պարզել, թէ ինչո՛ւ այդ մասին քննարկումներ չկան հայկական դաշտին մէջ, երբ յատկապէս ի սպառ կը բացակային քննարկումները Պաքուի մէջ անցեալին վերադարձը բացառելու եւ Արցախի ժողովուրդի կամարտայայտութեան փաստին հետ հաշուի նստելու: Որուն…