Հ.Յ.Դ. Մամուլ

Վանել ամբոխային տրամադրութիւները

Ներկայ ճգնաժամը թերեւս նախավերջին ազդն է հայրենիքի ճիշդ ու արդար բարեկարգման հրամայականին։ Ասիկա հաւանաբար նախավերջին զգաստութեան հրաւէրն է մեր սեփական տունը կարգի դնելու։ Կարելի չէ հերթական նոյն վերաբերմունքով մօտենալ շարունակուող հիմնական հարցերուն։ Թոյլատրելի չէ հնամաշ մտայնութեամբ ընկալել մեր առջեւ պարզուած ազգային իրականութիւնը։ Ճգնաժամի նկատմամբ հայրենի իշխանութեան ցուցաբերած զգօնութիւնը, համբերատարութիւնը եւ համեմատական զսպուածութիւնը յուսադրիչ կրնայ նկատուիլ։…

Իսպանիայի Ալիկանտե քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Քաղաքային խորհուրդում տեղի ունեցած քննարկումների ընթացում ելույթներով հանդես եկան այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարևորեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը: Մասնավորապես, «Կոմպրոմիս» քաղաքական խմբակցության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ խիստ կարևոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված…

Ակնարկ. Փութին – Էրտողան Հանդիպում. Պարտադրուած Մերձեցում

9 օգոստոսին Փեթերսպուրկի մէջ տեղի կ՛ունենայ Փութին- Էրտողան հանդիպումը: Այս հանդիպումը սպասելի էր գրեթէ մէկ տարի տեւած խզուած ընդհատումէ ետք: Ռուսական զինուորական օդանաւի հարուածէն ետք ստեղծուած լարուած իրավիճակի պարունակին մէջ արձանագրուող պարանաձգութեան խաղը աւարտած է: Նախ` օդանաւը իմանալո՞վ, թէ՞ չիմանալով խփուած է, յետոյ Թուրքիոյ օդային սահմանը հատա՞ծ է, թէ՞ չէ հատած, ապա Էրտողանը ցաւակցութի՞ւն, թէ՞…

Լիզպոնի պայթիւնը որ լռութեան պատը քանդեց

Երբ կը յիշենք Լիզպոնի հինգ հայորդիներու նահատակութիւնը, պէտք է կրկին անգամ մտաբերենք անոնց զոհաբերումին նպատակը։ Միայն այդ ձեւով կրնանք հայօրէն արժեւորել այս հինգ սքանչելի տղոց թէ՛ կեանքը, թէ՛ նահատակութիւնը եւ թէ առաքելութիւնը։ Ի դէմ ճշմարտութեան՝ օտարին լռութիւնը ինչպէ՞ս կարելի է քանդել։ Ի տես արդարութեան՝ այլոց անտարբերութիւնը ինչպէ՞ս կարելի է խախտել։ Ի լուր իրաւազրկման՝ մարդոց գիտակցութիւնը…

«Ազդակ»ի Խմբագրական. Լիզպոնի Անհամեմատելիութիւնը

Ժամանակակից հասարակական բաց համակարգը ամէն ինչ քննարկելի դարձնելու ոչ միայն հակամէտութիւնը ունի, այլ նաեւ լիարժէք կը տրամադրէ գործնական միջոցները: Մարդիկ իրենց մտքով անցածը, երեւակայածը կամ ցանկալի մտածողութիւնը կայծակնային արագութեամբ կը հրապարակայնացնեն եւ նոյն արագութեամբ ալ կը ստանան արձագանգումներ` իրենց տեսակէտէն աւելի հեռու գացողներ կամ սուր կերպով հակադրուողներ: Եւ «քննարկում»-ը կը շարունակուի այս ձեւով: Խումբ մը…

«Հայրենիք»ի Խմբագրական. Սաւառնող արծիվը

Թարմ է եւ այդպէս ալ պիտի մնայ Լիզպոնեան սխրանքը: Տարիները կը թաւալին, սակայն ոչ մէկ փոփոխութիւն, մոռացում կամ լուսանցք: Ընդհակառակը, հետզհետէ աւելի կը խօսուի Լիզպոնի հինգ հերոսներուն մասին եւ կը շեշտուի անոնց կատարած պատմական արարքին մասին: Ամէն մէկ դէպք եւ իրադարձութիւն եւ ահաւասիկ Լիզպոնի տղոց օրինակն է որ կը պատէ հայ հերոսիին միտքն ու սլացքը:…

Իշխանություններին վերացնելու գայթակղությունը

Նորանկախ Հայաստանի գոյության առաջին իսկ տարիներից առկա է եղել դժգոհություն գործող իշխանությունների հանդեպ: Եղել են նաեւ մարդիկ, որ ամեն քաղաքական կամ քաղաքականամերձ խոսակցություն եզրափակել են նրանով որ.«Դրանց խփել է պետք», կամ թե «Զինված հեղափոխություն պետք է անել»: Նույնիսկ մարդիկ կային, որ հանդիմանում էին Դաշնակցականներին, թե մոռացել եք զինյալ պայքարի ձեր կուսակցության փառավոր ավանդույթները՝ ուրիշ եք…

Արա Պապյանի վտանգավոր ֆրազները

Խորենացու փողոցում քաղաքական վերլուծաբան և նախկին դիվանագետ ներկայացած Արա Պապյանին թեթևակի հիշեցնեմ, որ նախկին դիվանագետ չի լինում: Դիվանագետները ժամանակի հետ թողնում են այդ գործը, բայց չեն դադարում դիվանագիտորեն մտածել և այնպիսի միտք արտահայտել, որ հետո նաև կարողանան արդարանալ ու բացատրել, թե որտեղից է իրենց գլխում ծագել տվյալ միտքը: Այո, միշտ չէ, որ դիվանագետների գլխում լավ…

Խանասորայ արշաւանքի ֆետայի ազատամարտիկի անմեղութիւնը

Կարկուտ տեղաց Խանասորայ դաշտումը, Ֆիդայինները, դաշնակցական, վրիժառու գոռում են: ……. Եաման աստուած Ֆետան եկաւ ուր փախչիմ, Ասաց որդուն կրծքին սեղմած լեղապատառ քրդուհին: ……… Մի ժամուայ մէջ Մազրիկ ցեղը ջնջուեցաւ, Խանասորայ կանաչ դաշտը, կարմիր արիւնով ներկուեցաւ: …….. Հայեր յիշէք նուիրական այդ օրը, Յուլիս ամսու քսանհինգին կատարեցէք մեր տօնը: Այս հատուածները առնուած են Խանասորի Արշաւանքին նուիրուած երգէն,…

Դատապարտումի Հեռագիր` Գերմանիոյ Պետութեան

Միւնիխի մէջ պատահած ոճիրին առիթով` ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին եւ Հայկական երեսփոխանական պլոքին անունով, երեսփոխան Յակոբ Բագրատունի շաբաթ օր Լիբանանի մէջ Գերմանիոյ դեսպան Մարթին Հութի ճամբով դատապարտումի հեռագիր մը յղեց Գերմանիոյ պետութեան` դատապարտելով ոճրային քստմնելի արարքը, միաժամանակ ցաւակցութիւն յայտնելով զոհերու ընտանիքներուն: Նմանօրինակ դատապարտագիր մը յղուեցաւ նաեւ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինին կողմէ: aztagdaily.com