Հ.Յ.Դ. Մամուլ

«Ազդակ» ի Խմբագրական. 1-5 Ապրիլ. Ռազմական Յանցագործութիւններ Եւ Քրէականացման Առաջադրանքներ (Գ.)

Թալիշի անզէն բնակչութեան դէմ կիրարկուած ժամանակակից ահաբեկչութեան յարիր եւ անոր ձեռագիրը կրկնօրինակելու դէպքերը կարելի չէ մասնակիացնել եւ առանձնացնել: Թալիշը ունի իր պատմական եւ մօտ անցեալի հիմնաւորումները` Սումկայիթէն Կիրովապատ, Պաքու եւ Մատաղիս, անցնելով Պուտափեշտէն, քաղաքացիին զինուորական համազգեստ հագցնելով ռազմական գերի դարձնելու եւ ֆիզիքական չարչարանքներու ենթարկելու իրողութիւններէն, մինչեւ իսկ վարժողական ծրագիր իրականացնող ուղղաթիռ խփելէն եւ նահատակուած զինուորներու…

Արցախը անցել է իր առօրյա կյանքին

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Այս օրերին մենք Արցախում հանդիպեցինք տարբեր նախաձեռնությունների, կամավորական ջոկատների, աշխարհազորայինների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական և հասարակական դեմքերի, որոնց ի սրտե պետք է հայտնեմ շնորհակալությունս Արցախով ապրելու համար: Միևնույն ժամանակ, ի լուր բոլորի, ուզում եմ տեղեկացնել, որ Արցախը անցել է իր առօրյա կյանքին, որ արցախցին ապրում ու գործում…

Արցախին օժանդակելու Հայ Օգնութեան Միութեան կոչը

Կոչ Զօրակցութեան Ի տես ներկայ անվստահելի զինադուլէն ետք առկայ մտահոգիչ իրավիճակին,ի տես թշնամի կրակոցներու թիրախ դարձած կիսաքանդ գիւղերուն եւ աւաններուն, վիրաւոր մարտիկներու եւ բնակիչներու եւ անոնց ցաւատանջ հարազատներուն եւ Արցախի որբացած մանուկներուն՝ Հայ Օգնութեան Միութիւնը անմիջական պարտաւորութիւնը կը զգայ դիմելու համայն հայ ժողովուրդին, կոչ ուղղելով բոլորին` լծուելու բարեսիրական ու մարդասիրական վսեմ աշխատանքի՝ ամոքելու համար անվերադարձ…

Նիւ Եորքի մէջ ցոյց եւ հաւաք

ՆԻՒ ԵՈՐՔ.- Ապրիլ 9-ին, Ատրպէյճանի կատարած վայրագ յարձակումին դէմ ցոյց մը կազմակերպուեցաւ, Մ.Ա.Կ.-ի կեդրոնատեղիին մօտակայքը: Ի յիշատակ, հայրենիքին համար զոհուած զինուորներուն, հոգեհանգստեան աղօթք կատարեց Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղեցուոյ հովիւ՝ Մեսրոպ Լագիսեանը։ 250-է աւելի հայորդիներ շամանած էին իրենց բողոքը արտայայտելու: Ա.Մ.Ն. Արեւելեան Շրջանի Կեդրոնական Կոմիտէի անունով, խօսք առաւ Արամ Յովակիմեան, որ պահանջեց Պաքուէն ամէն,…

Ուաշինկթոն. – Ցոյց Ատրպեյճանի դեսպանատան մօտ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ապրիլ 8-ին, աւելի քան 150 հայորդիներ հաւաքուեցան Ատրպէյճանի դեսպանատան մօտ, խաղաղ ցոյցով մը, իրենց ցասումն ու զայրոյթը արտայայտելու: Այս հաւաքը, կազմակերպած էր շրջանի Հ.Յ.Դ. «Սեպուհ» Կոմիտէն, գործակցաբար շրջանի Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցւոյ հետ: Ներկայ էին նաեւ տեղւոյն Հ.Ե.Դաշնակցութիւնը, Հ.Մ.Ը.Մ.-ը եւ շաբաթօրեայ «Համաստեղ» վարժարանի աշակերտները: kՀազիւ քսան ազերի ցուցարարներ, մեծամասնութեամբ դեսպանատան պաշտօնեաներ, իրենց երկրին…

Արցախին հանգանակված միջոցներն ուղղվելու են բացառապես սպառազինությունների ձեռքբերմանը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ֆեյսբուքի» իր էջի գրառումով դիմել է Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող հայրենակիցներին՝ նշելով, որ Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարներն միջոցներն օր-օրի համալրվում են, և միջոցներն ուղղվելու են նաև Զինված ուժերի համար արդի սպառազինությունների ձեռքբերմանը: «Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող իմ հայրենակիցներ, ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից,…

Սփիւռքեան Գործօնը

Մինա՛կ ենք, միայն ու միայն մենք մեր ուժերուն վրայ վստահելու իրականութեան հետ պէտք է հաշտուինք: Մինակ ենք ու մեր ուղեղէն պէտք է արմատախիլ ընենք այն միտքը, թէ ամէնէն ծանր պահուն «դաշնակից» ուժ մը պիտի հասնի ու փրկութեան ձեռք երկարէ մեզի: Արցախեան ճակատին վրայ մղուած վերջին մարտերը, անոնց ընթացքին թշնամիին կողմէ օգտագործուած զինատեսակներն ու անոնց աղբիւրները…

Համանախագահները ԱԳՆ-ում են. նրանց դիմավորել են բողոքի բազմամարդ ցույցով

Ակցիայի մասնակիցները կոչ են անում լիարժեք գնահատել իրավիճակը, պատժել միջազգային իրավունքին համապատասխան Ադրբեջանի ագրեսիան, հասցեական հայտարարություններ անել, ճանաչել ԼՂ անկախությունը: ԱԳՆ շենքի մոտ ցուցարարները նաև իրենց ցավակցությունը հայտնեցին զոհված զինվորների համար և հայտարարեցին՝ հպարտանում են, որ մաս են կազմում նման ժողովրդի: «Փա՛ռք հայոց զինվորին» «փա՛ռք հայոց մայրերին» վանկարկում էին նրանք: «Մեզ դիտում են այն զինվոր…

ՀՕՄ-ի նախաձեռնությամբ եւս օգնություն է հասցվում Արցախին

«Հայ օգնության միությունը» եւս օգնություն է տրամադրում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ծառայող զինվորներին եւ դեպքերից տուժած բնակչությանը: Ապրիլի 3-ից ՀՕՄ-ի Երեւանյան գրասենյակում հավաքվում է մեծ քանակությամբ պարենամթերք, հագուստ, հիգիենայի պարագաներ եւ անհրաժեշտ դեղորայք: Տարբեր կազմակերպություններ Հայաստանից եւ Սփյուռքից իրենց ներդրումն են ունեցել պարենի հավաքման աշխատանքում: Այսօր արդեն 4-րդ մեքենան բեռնվեց եւ ճանապարհվեց Արցախ: Օգնությունը տրամադրվելու է տարբեր…

«Ազդակ»ի Խմբագրական. 1-5 Ապրիլ. Ռազմական Բաժինը (Բ.)

Հայկական բանակի մարտունակութեան անգերազանցելիութիւնը ենթակայական կամ կողմնակալ գնահատական չէ: Ռազմագիտական հանդէսներու մէջ հրապարակուած նիւթերը, ռազմագէտներն ու պատերազմներու վերլուծաբանները գերմարտունակութեան ընդգծումներ կատարած են այս առումով: Հայկական զինեալ ուժերու հրասայլի բաժանմունքի համապատասխան մրցումներուն մասնակիցները գրաւած են ընդհանուր արդիւնքներուն առաջին հորիզոնականները: Աշխարհը ականատես դարձաւ 21-րդ դարու գերժամանակակից ռազմարդիւնաբերութեան նմուշներու օգտագործման, յատկապէս օդային հարուածներու, անօդաչու սարքերու յաճախակի շրջագայութիւններուն: Պարզ…