Հ.Յ.Դ. Մամուլ

Իսպանիայի երկու քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 5-ին Իսպանիայի Թագավորության երկու քաղաքներ՝ Պուենտե Խենիլը (Puente Genil) և Ռոդա դե Անդալուսիան (La Roda de Andalucía), պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Համապատասխան բանաձևերը երկու քաղաքներում էլ ընդունվել են քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միաձայն համաձայնությամբ։ Բանաձևերում դատապարտվում է Թուրքիայի կողմից ժխտողականությունը և Իսպանիայի մյուս քաղաքներին ու կենտրոնական իշխանություններին կոչ է արվում հետևել…

Կլոր Սեղան Փարիզում

(Փարիզ, 6 Ապրիլ 2016) – ՀՅԴ Ֆրանսիայի կենտրոնական կոմիտեի որոշմամբ եւ Ֆրանսիայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ, քարոզչական աշխատանքների շրջանակում, ապրիլի 8-ին Փարիզում անց է կացվելու կլոր սեղան` «Թուրքյո ներքաղաքական իրավիճակը եւ փոքրամասնությանց իրավունքները» թեմայով: Կլոր սեղանին հատուկ կերպով հրավիրվել են եւ պետք է մասնակցեն` Թուքիայի Ժողովուրդների Ժողովրդավարական Կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարօ Փայլանը, եւ HDP-ի…

Նամակ Երկրէն – Զէնք, Որ Թշնամին Չունի

5 օր շարունակ, պատերազմ էր Արցախի ճակատներու ամբողջ երկայնքին։ Ոչ թէ զինադադարի խախտում կամ բախումներ ինչ որ «շփման գիծ»ի որոշ հատուածներուն շուրջ, այլ՝ պատերազմ, վայրագ ու անողոք, աւերիչ ու մահասփիւռ։ Նախայարձակը ազերի թուրքն էր, եւ ինչպէս միշտ՝ ան տարբերութիւն չդրաւ դպրոցական երեխաներու, տարեցներու, պատանի–պարմանուհիներու եւ ռազմական թիրախներու միջեւ։ Այս անգամ, ատրպեյճանական ուժերը ռազմադաշտ բերին իրենց…

Հաղորդագրութիւն

Երէկ կէսօրին, ՍԴՀԿ-ի Հաճնոյ կեդրոնին մէջ տեղի ունեցաւ լիբանանահայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներու հանդիպում մը, որուն աւարտին մասնակիցները հրապարակեցին հետեւեալ հաղորդագրութիւնը: Լիբանանահայ քաղաքական երեք կուսակցութիւնները մտահոգութեամբ կը հետեւին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ Ազրպէյճանի շղթայազերծած պատերազմին, որ միջազգային իրաւունքի բոլոր չափանիշները խախտելով կը փորձէ ռազմաքաղաքական նոր իրավիճակ ստեղծել շրջանին մէջ: Ազրպէյճան, իբրեւ նախայարձակ երկիր, ամբողջական պատասխանատուութիւնը կը…

Բողոքի համահաւաք Նոր Ջուղայում` ընդդեմ Արցախում Ադրբեջանական բանակի վայրագութիւնների

Հովանաւորութեամբ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան, երեքշաբթի` ապրիլի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, մասնակցութեամբ հոծ թւով ժողովրդի, իրականացւեց համահաւաք՝ ի բողոք ղարաբաղա-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի նախայարձակ ռազմական գործողութիւնների եւ ի զօրակցութիւն Լեռնային Ղարաբաղի իշխանութեան ու ժողովրդի: Երեկոն սկիզբ առաւ զոհերի յիշատակին մէկ…

Մենք Որեւէ Վստահութիւն Չունինք Ազրպէյճանի Խօսքին

«Ազդակ»-ին Ըսաւ Մուրատ Փափազեան Երէկ «Ազդակ»-ի «Արսէն Չաղլասեան» ժողովասենեակին մէջ տեղի ունեցաւ հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեանի հետ: Արցախի վերջին զարգացումներուն եւ Ֆրանսայի մէջ Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծին շուրջ հարցազրոյցը վարեց «Ազդակ»-ի միջազգային լուրերու խմբագիր Վահրամ Էմմիեան: Խօսելով Արցախի մէջ արձանագրուող զարգացումներուն մասին` Մուրատ Փափազեան յայտնեց, որ…

Հաղորդագրութիւն

Արցախի դէմ Ազրպէյճանի շղթայազերծած պայքարին զուգահեռ, անցնող օրերուն թշնամիին կողմէ ծայր առած է նաեւ հակահայ քարոզչական հերթական արշաւ մը` արցախեան հիմնահարցը խեղաթիւրելու, անոր էութիւնը բովանդակազրկելու, ինչպէս նաեւ ղարաբաղեան կողմը նախայարձակ ներկայացնելու կազմակերպուած սադրանքով: Այս իմաստով լիբանանեան հանրային կարծիքին անհրաժեշտ պարզաբանումները կատարելու եւ լիբանանեան ու ընդհանրապէս արաբական մամուլին մէջ հարցերու առարկայական արձագանգում ապահովելու համար, ՀՅԴ Քարոզչական…

Լոնդոնում ադրբեջանցիների հակահայկական ցույցը հայերը տապալել են

Ադրբեջանցիներն այսօր հակահայկական ցույց են կազմակերպել Լոնդոնում ՀՀ դեսպանատան շենքի մոտ: Սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ Մեծ Բարիտանիայի մեր հայրենակիցները շտապել են Լոնդոնում Հայաստանի դեսպանատուն՝ տարբեր կոչեր պարունակող պաստառներով ու ի դեպ, շատ ավելի մեծ թվով: Ադրբեջանցիները բավական ագրեսիվ են եղել ու չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին, մինչդեռ հայկական համայնքը ցույցի ընթացքում դրսեւորել է…

Շեշտը պէտք է դրուի զինադադարի անհրաժեշտութեան վրայ

5 Ապրիլ, 2016ին, Ֆրանսայի խորհրդարանի նիստին, Ընկերվար երեսփոխան՝ Նաթալի Նիեսոն, որ Սեպտեմբեր 2015-ին մեկնած էր Ղարաբաղ, խորհրդարանի նիստի ընթացքին, Ֆրանսայի արտգործ նախարարին հարց դրած եւ շեշտած է Ազրպէյճանի յարձակողական դերակատարութեան վրայ, ինչպէս նաեւ անհրաժեշտ նկատած է զինադադարի անհրաժեշտութիւնը, Ազրպէյճանին ստիպելով, որ բանակցութեան ճամբով կարգաւորէ հարցերը, միաժամանակ պաշտպանած է Արցախի ժողովուրդին ինքնորոշման իրաւունքները։ Իսկ Եւրոպական Հարցերու…

Տարածաշրջանի խաղաղութեամբ գերզգայուն Իրանը

Հայ-ադրբեջանական զինական բախումների վերսկսման լուսարձակում Իրանը պաշտօնական յայտարարութեամբ արտգործնախարարութեան խօսնակի միջոցով, երէկ իր խոր մտահոգութիւնն արտայայտեց ադրբեջանա-հայկական շփման գծում զինւորական ու զինական հակամարտութեան բռնկման առթիւ: ԱԳՆ-ի խօսնակ Ջաբեր Անսարին յայտարարութեան ընթացքում ընդգծել է հետեւեալը. Մինչ տարածաշրջանը ականատեսն է ծայրայեղական խմբերի պատճառած արհաւիրքներին եւ որ շրջանի համար խիստ անհրաժեշտ է խաղաղութիւնն ու կայունութիւնը, Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի…