Հ.Յ.Դ. Մամուլ

Իմ պարտականությունն է լավ հասկանալ իրավիճակը և երիտասարդական դաշտում նպաստել խնդիրների լուծմանը

Հարցազրույց Ընկերվարական երիտասարդների միջազգային միության փոխնախագահ Կարո Շատոյանի հետ – Առաջին անգամ է, որ ՀՅԴ Երիտաարդականի ներկայացուցիչը ընտրվում է Ընկերվարական երիտասարդների միջազգային միության փոխնախագահ։ Կխնդրեի ընթերցողին ներկայացնել կազմակերպությունը։ – Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը (International Union Of Socialist Youth) երիտասարդական քաղաքական կառույց է, որը հիմնադրվել է 1907 թվականին։ Կառույցին անդամակցում են ավելի քան 100 երկրի 143…

Փախստականների խաղաթղթի վերջին շահարկումները

Հետաքրքրական համաձայնական եզրերի ձևավորումներ են տեղի ունենում Անկարա-ԵՄ ուղղության վրա, այն պահին, երբ Անկարան բռնապետության, գրաքննության եւ քուրդ ազգաբնակչության դեմ կիրառած անընկալելի պատերազմի եղանակներով ամբաստանվում է միջազգային ընտանիքի եւ միջազգային հանրային կարծիքի կողմից: Նախ նայենք, թե Անկարան ինչ ձեռք բերեց այս համաձայնությունից. ԵՄ-ն Թուրքիային տրամադրելու է 3 միլիարդ եվրո: Բացի այդ, եվրոպական երկրները համաձայնել են…

Գիտագործնական կոնֆերանս` նվիրված ՀՅ Դաշնակցության 125- ամյակին

Մարտի 5-ին ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի նախաձեռնությամբ ԱրՊՀ գիտխորհրդի դահլիճում կազմակերպվեց «ՀՅ Դաշնակցությունը եւ Արցախը» խորագրով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված ՀՅԴ 125- ամյակին: Ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ուսանողներ եւ հրավիրյալներ: Ելույթներով հանդես են…

Քաղաքական Նոր Դաշտը՝ Նոր Կարգուսարքով

Մօտաւորապէս 25 տարի իր գոյութիւնը քաշքշելէ ետք, ՀՀ կառավարման ներկայ համակարգը մտած է որակական փոփոխութեան նոր փուլ։ Հ.Յ.Դաշնակցութիւնը, Հայաստանի անկախութեան առաջին իսկ օրերէն, պնդած էր խորհրդարանակա՛ն համակարգի մը անհրաժեշտութեան վրայ։ Այդ պնդումները մնացած էին ապարդիւն։ Այս «ռազմադաշտին» վրայ, Դաշնակցութիւնը փաստօրէն պարտուեցաւ։ Հ.Յ.Դաշնակցութիւնը մնայուն կերպով ջատագովը եղած էր նաեւ համամասնակա՛ն ընտրական դրութեան (կուսակցութիւններու ցանկերով)։ Այդ դաշտին…

Դուշման Վարդանն այսօր կդառնար 50 տարեկան

Կանանց նվիրված ամենագեղեցիկ օրը` Մարտի 8-ը, նաեւ Եռաբլուրում գլխիկոր շրջող կանանց տոնն է: Տարիներ առաջ իրենց ծաղիկներ նվիրող որդիների, հայրերի ու ամուսինների շիրիմներին այսօր կանայք են ծաղիկներ դրել: Եռաբլուր զինվորական պանթեոնում էր նաեւ արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի մայրը: Ստեփանյանների տանն այսօր կնշեին Վարդանի 50-ամյակը, եթե չլիներ 1992-ի հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Նյուրիշեն…

Շիրակի և Արագածոտնի մարզպետերը նշանակվեցին

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում մարզպետեր նշանակելու մասին: Այսպիսով՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի` 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` Գաբրիել Գյոզալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: Դավիթ Լոքյանը նշեց, որ…

Վստահութեան քւէն արժեւորելու ժամանակը

Չափաւորականութեան ոտնաձայնը խորհրդարանում. սա է տպագիր ու էլեկտրոնային գրեթէ բոլոր զանգւածային լրատւամիջոցների արձագանգը՝ փետրւարի 26-ին կայացած ընտրութիւնների արդիւնքներին: Տւեալների ամփոփումը վկայում են այն մասին, որ 10-րդ գումարման խորհրդարանում ուժերի յարաբերակցութեան էական վերադասաւորման ականատեսն ենք լինելու: Նոր խորհրդարանը մեզ է ներկայանում նոր հանդերձանքով: Իր կազմով, քաղաքական հայեացքներով ու մօտեցումներով այն կտրուկ տարբերւելու է նախորդ գումարման երեք…

Ակնարկ. Անգարան Եւ Պաքուն` Տարբեր Ուղղութիւններու Վրայ

Այն պահուն, երբ պաշտօնական Անգարան յստակ կը դարձնէր, որ կ՛ակնկալէ Պաքուի միանալը Թուրքիա – Սէուտական Արաբիա դաշինքին` սուրիական պատերազմին ուղղութեամբ, Պաքուի ղեկավարը կը մեկնէր Թեհրան: Թեհրանն ու Պաքուն կը կնքէին 11 համաձայնագիրներ: Երեւոյթները կը նախանշեն, որ որեւէ ատեն Անգարայի եւ Պաքուի շահերը այսքան չէին տարբերած իրարմէ, որքան ներկայ ժամանակներուն, յատկապէս սուրիական պատերազմին մէջ ոչ միայն…

Խառնակչությունը պատիվ չի բերում լրատվամիջոցին

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին armtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հայտարարել է հետեւյալը. «Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով,Եվրախորհուրդն է, այստեղ նույնիսկ մշակվեց «քաղբանտարկյալ» սահմանումը: Բացի այդ` ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյո՞ք որոշ դեպքերում մարդը համարվել է քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Որքանով ես եմ տեղյակ` առ…

ՀՀ-ում ԵՄ դեսպանը կրկնել է Արմեն Ռուստամյանի ասածը քաղբանտարկյալների մասին

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին armtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով, Եվրախորհուրդն է, այստեղ նույնիսկ մշակվեց քաղբանտարկյալ սահմանումը: Բացի այդ` ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյո՞ք որոշ դեպքերում մարդը համարվել է քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Որքանով ես եմ…