Հ.Յ.Դ. Մամուլ

Խմբագրական. Համազգայինի 90-ամեակը` Հանրապետութեան 100-ամեակի Հետքերով

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադրութեան 90-ամեակը ամէնէն ագուցուած աղերսներով կը կապուի Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին: Համազգայինը ինքը ամէն բանէ առաջ շարունակութիւնն է Հայաստանի Ա. Հանրապետութեան, պարզ այն պատճառով, որ երկրին մէջ պետութիւն կերտած, պետական մշակոյթ, կրթութիւն, համալսարան ստեղծած մարդիկ հիմնադրելով Համազգայինը, փաստօրէն շարունակեցին պետութեան գործունէութիւնը այս անգամ հայրենիքի սահմաններէն դուրս: Ասիկա կարեւորագոյն հանգամանքն է…

Հայ Դատը Ատրպէյճանի Մօտ Նոր Դեսպանի Դիրքերուն Յստակացումը Կը Պահանջէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը, ինչպէս նաեւ Հայաստանի բարեկամներ եւ մարդկային իրաւանց պաշտօնատարներ կոչ կ՛ընեն Միացեալ Նահանգներու Ծերակոյտի անդամներուն, որ Ատրպէյճանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպանի թեկնածու Ըրլ Լիցընպըրկըրի նշանակումը վաւերացնելէ առաջ՝ յստակացնեն անոր դիրքորոշումները Թուրքիոյ, Ատրպէյճանի, Արցախի եւ Հայաստանի առնչուող հարցերուն կապակցութեամբ։ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ այս շաբաթ Ատրպէյճանի մօտ դեսպան նշանակած էր Լիցընպըրկըրը,…

Ամեն ինչ արվելու է հանուն Երևանի

Ոչ մեկ թող չկասկասծի, որ հաղթող ուժը մենք ենք, հաղթող թեկնածուն ես եմ լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը: «Երևանցիներին համոզելու եմ, որ ինձ ընտրեն` մեր ծրագրերով և իմ անձով»,-ասաց նա: Ինչ վերաբերում է 1994 թվականին Համբարձում Գալստյանի սպանության գործի…

Ընտրապայքարի Թելադրանքով

Այն օրէն, երբ ընտրապայքարի ազդանշան տրուեցաւ, այս պարագային՝ Երեւանի աւագանիի եւ քաղաքապետի պաշտօններուն համար, երկրին մէջ տիրապետողը դարձաւ ընտրապայքարին թելադրած մթնոլորտը, որուն ընթացքին դժուար թէ կարելի ըլլայ ակնկալել, որ պայքարող կողմերը իրարու սիրոյ պատգամներ պիտի փոխանցեն: Այդպէս չի՛ կրնար ըլլալ հիմա, եւ այդպէս պիտի չըլլայ նաեւ այն օրէն, երբ պիտի յայտարարուի Ազգային ժողովի ընտրութիւններու թուականը:…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն

Սեպտեմբերի 7-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Մասնակցեց 24 քաղաքացի, ովքեր եկել էին Ապարան եւ Ալագյազ խոշորացված համայնքների բնակավայրերից, Ոսկեհատ, Ոսկեվազ, Արագածոտն, Ուշի, Դաշտադեմ, Կարբի, Սասունիկ համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից: Քաղաքացիները մարզպետին դիմեցին առողջական, սոցիալական, կենցաղային եւ անձնական բնույթի այլ հարցերով: Ծանոթանալով խնդիրներին՝ մարզպետը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարություններ եւ ցուցումներ…

Ես իմ գործունեությամբ պետք է վաստակեմ այն քվեները, որոնք ժողովուրդը պետք է տա ՀՅԴ-ին

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը Vesti.am-ի հետ զրույցում ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: -Նոր կառավարության ձևավորումից հետո Դուք միակ մարզպետն եք, որ շարունակեցիք պաշտոնավարել: Նոր կառավարության, նոր իրողությունների հետ ինչպե՞ս եք հարմարվում: Շատ բնական և շատ լավ: Նոր Հայաստանի նոր իրողությունների հետ, ըստ էության, մենք հաշտվելու խնդիր չունենք: Գոնե ինձ համար այդ նոր իրողությունները նոր էին…

Առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ համայնքները

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Vesti.am-ի հետ զրույցում ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: -Ավանդաբար «Դաշնակցությունն» այլ մարզերում պետական իշխանության մարմիններում ավելի ներկայացված է եղել, քան Գեղարքունիքում: Եթե չեմ սխալվում, Գեղարքունիքում Դուք առաջին դաշնակցական մարզպետն եք. հարմարվե՞լ են Ձեզ, Դուք հարմարվե՞լ եք իրենց: Որևէ խնդիր չի եղել: Ես հենց առաջին օրվանից որևէ դժվարություն չեմ ունեցել և՛ աշխատակազմի,…

Խթանել ժողովրդագրական վիճակի բարելավմանը

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր»-ի տաղավարում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյանը: Թեմա. Հայաստանի տնտեսական վիճակը, սպասվող փոփոխությունները https://www.facebook.com/Yerkirmedia/videos/547701278988688/

Ինչ անում ենք, հրապարակային ենք անում

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ արդյո՞ք կառավարության հետ համագործակցությունը երկարաժամկետ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք ստորագրում եք Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդության տակ։ «Նախ՝ դա դիտել հակասություն, նշանակում է, որ կառավարությունը որևէ ձևով կապ ունի այդ քրեական գործի հետ։ Իսկ այդպիսի բան…

Հարյուր հազար դրամ է՞ պակասում, որ ընտանիքներում ծնվեն երկրորդ երեխաները

Կառավարության նախորդ նիստում քննարկվեց և համաձայնություն տրվեց որոշման մի նախագծի, որով նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազարից դարձնել 150 հազար դրամ: Այս փոփոխությունը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: Իհարկե, դրված նպատակը խիստ առարկայական է խորացող ժողովրդագրական խնդիրների պարագայում, և մոտեցումը՝ պետական միանվագ դրամական աջակցության չափի ավելացումը, կթողնի որոշակի սոցիալական ազդեցություն: Սակայն…