Հ.Յ.Դ. Մամուլ

Ավարտվեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը

Օգոստոսի 14-19-ը Աղավնաձորում կայացավ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միութան հերթական բանակումը, որը նվիրված էր Արցախյան շարժման երեսուն ամյակին և կրում էր «Հանուն Արցախի, ի փառս հայրենիքի» կարգախոսը: Հինգ օր տևած բանակումի ընթացքում, ընկերական ջերմ մթնոլորտում, դաշնակցական երիտասարդներն ու կուսակցության համակիրները քննարկեցին արդիական հարցերի լայն շրջանակ, որտեղ շոշափվում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ընթացիկ իրավիճակը,…

Ակնարկ. Հանգուցալուծումները` Իրաւական Դաշտին Մէջ

Վարչապետ Փաշինեան իւրայատուկ ձեւաչափ իրականացուց` համաժողովրդային հանրահաւաքին ներկայացնելով կառավարութեան անցած 100 օրուան ուղին եւ որոշակի նախանիշեր` հետագայ գործունէութեան: Քաղաքագիտական առումով քանի մը դիտարկային կէտեր կրնանք նկատել. Յայտարարելով ուղղակի ժողովրդավարութեան մոտել կամ ուղղակի ժողովրդաիշխանութիւն, պարզ կը դառնայ, որ այս եղանակը` նման հանրահաւաքներ կազմակերպելով հանդէս գալու, զեկուցելու եւ յառաջիկայ ընելիքները պարզելու, պիտի ունենայ շարունակականութիւն: Նկատի ունենալով, որ…

«Միայն Դատաիրաւական Ճանապարհով». Երեսփոխան Յակոբ Բագրատունիի Սպասելիքը Հայրենի Իշխանութիւններէն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի հարցազրոյց մը տուաւ «Արեւելք»-ին (հարցազրոյցը վարեց Վարդուհի Արզումանեան): Վերջին տասնամեակին լիբանանահայ քաղաքական կեանքին մէջ ազդեցիկ եւ կարեւոր դեր ստանձնած Բագրատունի խօսեցաւ յատկապէս ներհայաստանեան վերջին զարգացումներուն մասին` շեշտադրելով, որ այսօր ամէն բանէ աւելի Հայաստանի իշխանութիւնները պարտաւոր են կտրուկ քայլեր առնելով կասեցնել արտագաղթի վտանգաւոր երեւոյթը: Ան նաեւ անդրադարձ կատարեց…

ՀՀ-ում իշխանությունը ու՞մ է պատկանում՝ հրապարակին, թե հայ ժողովրդին

Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկար սպասված ելույթը, որն, ըստ էության, ամփոփելու էր նրա վարչապետության 100 օրը: Այն, որ այդպես էլ որևէ լուրջ զեկույց ու հաշվետվություն արվածի ու չարվածի մասին չհնչեց, նույնքան սպասելի էր, որքան այն, որ վարչապետն, իրեն հարազատ հռետորաբանությամբ, պարզապես կտաքացնի հավաքվածներին, կալեկոծի 100 օր առաջ նրանց մոտ հորդացած բուռն…

Այսօր Վահան Հովհաննիսյանի կարիքը կա, և դա զգալի է նաև բարոյական առումով

Այսօր Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 62 տարեկան: Ընտանիքի անդամները, թոռնիկները, զինակից և կուսակից ընկերներն այսօր այցելության էին գնացել Վահան Հովհաննիսյանի` ընկեր Վահանի շիրիմին` ծաղիկներ խոնարհելու, աղոթելու և խնկարկելու նրա հիշատակը: Չնայած Վահան Հովհաննիսյանը միայն ֆիզիկապես է բացակայում, այնուամենայնիվ, նրա բացակայությունը, առավել ևս քաղաքական կյանքում, զգալի է: «Այսօր, իսկապես, Վահան Հովհաննիսյանի կարիքը կա,…

Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի` ընկեր Վահանի ծննդյան օրն է: Նա կդառնար 62 տարեկան: Այս առիթով ներկայացնում ենք նրա գրի առած հուշերից մեկը. «Ֆիզիկապես բանտը խլեց իմ կյանքից համարյա երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարևորագույն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարավորությունը: Եվ շատ ուրիշ հնարավորություններ, որոնցից…

Արթուր Մոսիյանը հրավիրել է մամուլի ասուլիս

Օգոստոսի 15-ին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու Արցախի Հանրապետության տարածքում 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված հանցավորության վիճակը: Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով։ «2018 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 351 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի…

Չպետք է վտանգվի ժողովրդավարությունը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը: -Պարոն Մարգարյան 2008 թ. Դաշնակցությունը իշխանության մաս է կազմել. Արդյոք ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք 2008 թ մարտի 1-ին տեղի ունեցածի համար, տաս զոհերի համար -Ես կարծում եմ, երկրում ինչ տեղի է ունենում, բոլորը պատասխանատու են, ուղղակի կամ անուղղակի, անկախ նրանից, թե որտեղ են հայտնվել:…

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Դեյվիդ Բոհիգյանի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը, ՏԶՆ և ԱԳՆ նախարարությունների, ԱՄՆ դեսպանության, Բիզնես Արմենիայի ներկայացուցիչներ։ «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները չափազանց բարձր…

Հայեացքով՝ Դէպի Ապագայ

Այսօր «Ասպարէզ»ը 110 տարեկան դարձաւ: Այս տարիքը որքա՛ն ալ թերթի յարատեւութեան հարցով մեզ ինքնավստահութիւն ներշնչէ, մեր ժամանակներու արագ զարգացումները, առաջին հերթին՝ տեղեկատուական արհեստագիտութեան նուաճումները եւ անոնց լոյսին տակ հասարակութեան հետաքրքրութիւններուն յագուրդ տալու անսահման ու այլազան հնարաւորութիւնները կրնան թերթի ու մանաւանդ տպագիր օրաթերթի գոյութիւնը հարցականի ենթարկել: Ի՞նչ կարիք կայ այս օրերուն մեծ ծախսերու գնով թերթ տպագրել,…