Հ.Յ.Դ. Մամուլ

ՀՅԴ Բյուրոն ամբողջ կազմով այցելել եւ ծաղիկներ է խոնարհել Արամ Մանուկյանի հուշարձանին

Այս օրերին Երեւանում ընթանում է ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող կուսակցության բարձրագույն ղեկավար կազմի անդամները: Մի քանի օր տեւող ու համահայկական եւ համակուսակցական տարբեր հարցերի շուրջ քննարկումներից մեկի ընդմիջմանը, ՀՅԴ Բյուրոն ամբողջ կազմով այցելել եւ ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանին: ՀՅԴ Բյուրոյի անդամները նշել…

Դաշնակցությունը թաքցնելու օրակարգ չունի

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայում հանդիպել էր ՀՅԴ ներկայացուցիչների հետ։ ՀՅԴ կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանին ուղղված ողջույնի խոսք էր հղել նաև հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը` շեշտելով, որ ՀՅԴ-ն` լինի Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, իր ուժերը ներդնում է հեղափոխության հաջողության տրամադրության տակ: Yerkir.am-ի…

Ազգային համաձայնության կառավարությունից դուրս գալու հարց, այս պահին, օրակարգում չունենք

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ Factor.am –ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարություններից հետո ՀՅԴ-ի՝ Ազգային համաձայնության կառավարությունում մնալ-չմնալու և այլ հարցերի շուրջ։ -Պարոն Համբարձումյան, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում պատասխանելով լրագրողի հարցին, որ կոալիցիոն գործընկեր Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով՝ Հայաստանում տեսակետ, կարծիք ու…

Գյուղտնտեսությունների ապահովագրությունը պարտադիր չի լինելու, բայց դա կարող է լինել վարկավորմանը կցված պահանջ

Արմավիրի 15 համայնքում հարյուրավոր հեկտարներ են վնասված, վնասի հստակ չափը պատրաստ կլինի հինգշաբթի կամ ուրբաթ օրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նաև անդրադարձավ գյուղացիական տնտեսությունների համար ապահովագրական համակարգ ներդնելու հարցին՝ նշելով, որ մարտին կիրականացվի ապահովագրության պիլոտային ծրագիր 3 մարզերի համար՝ Շիրակի, Արմավիրի և Արարատի: «Ապահովագրության համակարգին միանալը պարտադիր…

Հակադաշնակցական Հերթական Գրոհը

Տիեզերական անվիճելի ճշմարտութիւն է, որ աշխարհի մէջ ամէն ինչ կը փոխուի, կը բարեփոխուի եւ ընդհանրապէս կը զարգանայ: Տեւական փոփոխութեան մէջ է արդի աշխարհը, անտարակոյս: Այդ փոփոխութիւնները եւ յառաջդիմութիւնները սկզբունքով դրական եւ օգտաշատ են, եւ համայն մարդկութեան առաքելութիւնն է զանոնք ծառայեցնել բոլոր ժողովուրդներու բարօրութեան, արդարութեան, խաղաղութեան ու երջանկութեան: Սակայն, նաեւ կը պատահի, որ անկանխատեսելի աղիտալի դէպքեր…

Դաշնակցությունն ուրվագծում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իր հիմնադրույթները

Դաշնակցությունն ուրվագծում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իր հիմնադրույթները. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյանը` ներկայացնելով նախագծի մանրամասները: -Պարոն Ավետիսյան, ի՞նչ նպատակով է մշակվել ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը: -Նախագիծի մշակումը նախաձեռնել է ՀՅԴ Բյուրոն՝ նախորդ տարվա ավարտին: Նախագիծը մշակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը:…

Ակնարկ. Անգարայի Ինքնադասակարգումը Մոսկուայի Եւ Թեհրանի Կողքին

Ուաշինկթընի կողմէ երեք ուղղութեամբ միաժամանակեայ կը կիրարկուի տնտեսական պատժամիջոցներու քաղաքականութիւն: Եթէ Մոսկուայի եւ Թեհրանի նկատմամբ յայտարարուած պատժամիջոցները ունին հիմնականին մէջ տնտեսական բնոյթ, ապա Անգարայի դէմ ցարդ կիրարկուածը ամերիկացի քարոզիչի ձերբակալման եւ բանտարկման գործընթացին դերակատար եղած երկու նախարարներու ուղղութեամբ է: Բնոյթով` ոչ տնտեսական: Սակայն Ուաշինկթըն-Անգարա յարաբերութիւններու թէժացման առընթեր թրքական լիրայի կտրուկ արժեզրկումը մտածել կու տայ, որ…

Ո՞վ Է Դաշնակցականը. Դաշնակցականը Եւ Հայրենիքի Տարածքը

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Նախ, պատմական արագ ակնարկ մը։ Հ.Յ.Դաշնակցութեան ու հայ ժողովուրդի քաղաքական-ռազմագիտական միտքի հսկաներէն Ռուբէն Տէր Մինասեան տեղ մը կը հաստատէ. «Դաշնակցականին երբ Հայաստան ըսես, ան կը տկարանայ»։ Ապացոյցի պէտք չկայ հաստատելու համար, որ Հ.Յ.Դաշնակցութիւնը հիմնուեցաւ հայրենիքին, Հայաստանի համար։ Այդ օրերուն (1890), հայրենիք հասկացութիւնը պետական-քաղաքական սահմանում չունէր, այլ՝ զուտ աշխարհագրական-պատմական։ Դեռ աւելի՛ն, սկզբնական տարիներուն (մինչեւ…

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Պատուիրակութիւնը Այցելեց Լիբանանի Մէջ Եւրոպական Միութեան Դեսպանատուն

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինէն պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմէին Վահրամ Էմմիեան, Սէրուժ Աբիկեան եւ Գրիգոր Հաշէօլեան երէկ այցելեց Լիբանանի մէջ Եւրոպական Միութեան դեսպանատուն, ուր հանդիպում ունեցաւ Լիբանանի մէջ Եւրոպական միութեան դեսպանի քաղաքական խորհրդատու Թու Քրիսթոֆըր Ուեսթհոֆի հետ: Պատուիրակութիւնը դեսպանի խորհրդատուին ներկայացուց Արցախի Հանրապետութիւն-Ազրպէյճան եւ Հայաստանի Հանրապետութիւն-Նախիջեւան շփման գիծերուն վրայ տիրող կացութիւնը` մտահոգութիւն յայտնելով…

Արժեքների պատերազմ

Հայաստանյան գործընթացները աչքի են ընկնում ոչ միայն աղմկահարույց բացահայտումներով, կալանավորումներով, դատավարություններով, ազատ արձակումներով, հարկային վարչարարության ակտիվացմամբ, հակակոռուպցիոն և մենաշնորհների դեմ պայքարով, նոր ընտրությունների սպասումներով և քաղաքական ուժերի վերադասավորումներով, այլև արժեքների բախմամբ: Ժողովրդական արդար ընդվզումը շարժել է նաև հայ հանրության արժեքային դաշտը, որի մի հատվածը սնվում է ոչ ազգային միջավայրից և ուղղված է սպասարկելու համաշխարհայնացման և…