Հ.Յ.Դ. Մամուլ

Ակնարկ. Թրքական Ուժերուն Ենթադրեալ Հեռացումը Եւ Հայակական Զօրախումբին Հաւանական Ժամանում

Հարաւային Լիբանանի մէջ տեղակայուած միջազգային խաղաղապահ զօրամիաւորումներուն Հայաստանի հանրապետութեան մասնակցութեան հարցը տակաւին բանակցային թեմա է։ Բանակցութիւնները կը տարուին հայկական կողմին եւ ՄԱԿ-ին, ինչպէս նաեւ խաղաղապահ առաքելութեան ղեկավար երկրին Իտալիոյ համապատասխան կառոյցներուն միջեւ։ Թէեւ վերջնական որոշում չէ կայացած ու հրապարակուած, այսուհանդերձ Հայաստանի հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան բանբերին լուսաբանումները այս մասին գրեթէ յստակ կը դարձնեն, որ հայկական դասակը…

«Հայրենիք»ի խմբագրական. խուռներամ ըմբոստութիւն..հարիւր դրամ

Երեւանի վերընտրուած քաղաքապետ Տարօն Մարգարեանի համար դիւրին չեղաւ գործադրել իր փափաքածը: Արդարեւ, ան որոշած էր յանկարծակի եւ հսկայական յաւելում մը առաջադրել ու պարտադրել, այս անգամ փոխադրամիջոցներու եւ յատկապէս հանրակառքերու բնագաւառէն ներս: Հարիւր դրամի փոխարէն, ան որոշած էր յիսուն առ հարիւր յաւելում մը, այսինքն հարիւրյիսուն դրամ: Այս շտապ որոշումով, Երեւանի քաղաքապետը ինկած էր, իր իսկ փորած…

Հասունացել է կուտակված հարստության վերաբաշխման անհրաժեշտությունը

Մարդկության պատմությունը պարզեցված կարելի է ներկայացնել որպես հարստության կուտակման և դրա հետագա վերաբաշխման պատմություն: Կուտակելու ձգտումը բնական է և անխուսափելի՝ այդպիսին է թե’ առանձին մարդու, թե’, ընդհանրապես, մարդկության բնույթը: Այս իմաստով պետք է ընդունենք, որ Ֆրանսիական հեղափոխության “Ազատություն, հավասարություն, եղբայրություն” հանրահայտ և հրաշալի կարգախոսում արդեն իսկ որոշ հակասություններ կան: Բանն այն է, որ ազատությունը հենց…

ԱՄՆ Հետախուզութեան Զեկոյցը. Համայն Հայութիւնը Կը Պահանջէ Հողերուն Վերադարձը Թուրքիայէն

Վերջերս Հայաստանի գլխաւոր դատախազին կողմէ եղած յայտարարութիւնը՝ Թուրքիայէն հողային պահանջին մասին, արժանացաւ աշխարհասփիւռ հայութեան մեծ ուշադրութեան եւ թրքական կառավարութեան խիստ քննադատութեան: Թէեւ ասիկա առաջին անգամն էր, որ հայ պաշտօնատար մը բարձրացուցած էր այս հարցը 1991ի անկախութենէն ի վեր, սակայն պահանջը ինքնին նոր չէ: Հայերը տասնամեակներ շարունակ կը ձգտին Թուրքիայէն վերստանալ իրենց պատմական տարածքները: Կեդրոնական հետախուզական…

Եւրոպայի մէջ Հայ Դատի աշխատանքներու մասին հետաքրքրական զեկոյց մը Մուրատ Փափազեանի հետ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Ն. Աղբալեան» կոմիտէին, Երկուշաբթի, 29 Յուլիս 2013-ին շահեկան հանդիպում-զրոյց մը կայացաւ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Հրայր Մարուխեան» սրահին մէջ: ՀՅԴ-ի քայլերգի յոտնկայս ունկնդրութենէն ետք, «Ն. Աղբալեան» կոմիտէի անունով Սագօ Գասապեան ողջունելով ներկաները բացումը կատարեց ձեռնարկին: «Հայ դատը ներկայութիւն է Եւրոպայի գրեթէ բոլոր ատեաններուն մէջ», ըսաւ Գասապեան՝ նշելով, որ օգտուելով ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի…

Հայացք` Եվրոպայից. ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում

Որքան Հայաստանը մոտենում է ԵՄ-ին, Ռուսաստանն ավելի է օգտվում երկրի տնտեսական եւ աշխարհաքաղաքական խոցելիությունից` իր ազդեցությունը պահպանելու համար: Ինչպես նախկին խորհրդային երկրներից շատերը, Հայաստանը նույնպես ցանկանում է ավելի մոտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, որը դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում: Հայկ Հովհաննիսյանը հայացք է նետում Ռուսաստանի պատժիչ դիրքորոշման վրա, որը դրսեւորվում է գազի գնի բարձրացմամբ եւ Հայաստանի…

Շիքակոյի մէջ Լիզպոնի հինգ հերոսներու 30 – ամեակը նշուեցաւ

Շիքակոյի Կլենվիու շրջանի Հայ Կեդրոնին մէջ, Կիրակի Յուլիս 28-ին նշուեցաւ Լիզպոնի գործողութեան 30-ամեակը: Առաջին հերթին, տեղւոյն Ամենայն Սրբոց եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն, որմէ ետք տեղի ունեցաւ հոգեճաշ եւ հաւաք, եկեղեցւոյ “Շահնազարեան“ սրահին մէջ: Յատուկ սահիկներով ներկայացուեցան տեսարաններ` երեսուն տարի առաջ աշխարհ ցնցած այս դէպքէն: Շրջանի հո­վիւ Տէր Զա­րեհ Սահակ­եան, իր խօսքին մէջ շեշտեց թէ,…

Սթրաթֆոր կը գովերգէ ԱՄՆ-Ատրպէյճան ռազմաքաղաքական գործակցութինը

Ամերիկայի կեդրոնական հետախուզական գոծակալութեան (CIA) անպաշտօն վերլուծողական հիմնարկը հանդիսացող Stratfor կայքէջը վերջերս հրատարակեց Stratfor-ի հիմնադիր եւ տնօրէն Ճորճ Ֆրիտմընի «Ատրպէյճան եւ Ամերիկա» խորագիրով յօդուածը, որուն մէջ ցայտուն կերպով զգալի են ատրպէյճանամէտ մօտեցումներն ու ռազմաքաղաքական վերլուծումները: Ճորճ Ֆրիտմըն «Ատրպէյճան եւ Ամերիկա» խորագիրով յօդուածին մէջ կը գրէ, թէ Կովկասը այն կէտն է, ուր երեք մեծ տէրութիւններ՝ Ռուսիան,…

Լոս Անճելըսի Հայութիւնը Կ՛ոգեկոչէ Լիզպոնի Նահատակներու Յիշատակը

«…Եթէ յիշատակս ալ թառամի, Ա՜հ, այն ատեն ես կը մեռնիմ»։ Պ. Դուրեան Սիրելի Արա, Սագօ, Վաչէ, Սեդրակ եւ Սիմոն, դուք մեռած չէք, դուք դեռ կենդանի էք, դուք կ՛ապրի՛ք եւ պիտի ապրիք այնքան ատեն, որ կան ձեզ յիշողներ, ձեր գաղափարներուն եւ ձգտումներուն հաւատացողներ, եւ ինչու չէ նաեւ՝ «խենթեր», որոնք նոյն յանձնառութեամբ եւ պատասխանատուութեամբ կրնան առաջնորդուիլ: Կիրակի,…

Ընկերնե՞ր, թե՞ եղբայրներ

Հիշո՞ւմ եք խորհրդային ժամանակների հին անեկդոտը. մի երևանցի (թբիլիսցի, վարշավացի, պրահացի, ռիգացի` կախված այն բանից, թե որտեղ են պատմում) տղա մոտենում է հորը և հարցնում. «Հայրի’կ, պատմության ուսուցիչն ասում է, որ ռուսները մեր եղբայրներն են: Իսկ ռուսաց լեզվի ուսուցիչն ասում է, որ նրանք մեր ընկերներն են: Հիմա նրանք մեր ի՞նչն են՝ եղբայրնե՞րը, թե՞ ընկերները»: Հայրը…