Հ.Յ.Դ. Մամուլ

Ակնարկ. Միջազգային Ընկալելիութիւն Ունեցող Հայկական Նոր Մօտեցումներ

ՕԹԱՆ-ի վեհաժողովին առիթով կայացած բազմաթիւ հանդիպումներուն ընթացքին փոխանցուած մօտեցումներուն եւ կատարուած յայտարարութիւններուն մէջ կարելի է առանձնացնել հետեւեալ միտքերը, որոնք Հայաստանի Հանրապետութեան վարչապետը յայտնած է Լաթվիոյ նախագահին հետ կայացած հանդիպումին ընթացքին: Ա.- Հայաստանի ժողովրդավարական փոփոխութիւնները այս երկիրները իրարու աւելիով կը միացնեն եւ աւելի մօտ կը դարձնեն: Հայկական կողմը կ՛ակնկալէ նաեւ Եւրոպական Միութեան աջակցութիւնը այս ճամբուն վրայ`…

Հալէպի Մէջ Տեղի Ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» Հատորին Շնորհահանդէսը

Մայիսեան յաղթանակներու եւ Հայաստանի Ա. Հանրապետոթեան 100-ամեակի տօնակատարութիւններու շարքին, հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք. Սարգիսեանի, կազմակերպութեամբ Հայ Երիտասարդաց Միութեան, Երեքշաբթի, 10 Յուլիս 2018-ի երեկոյեան ԱՄԺ Տան «Լ. Շանթ» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան կերտիչ ու հայոց պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի նամակներու ժողովածուին՝ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհանդէսը, պատուոյ…

Կոչ կանեի, որ որևէ մեկը չփորձեր` սեփականացնել ճշմարտությունը և պարտադրեր իր տեսակետը

Ցանկացած քննարկում ի վերջո կարևոր է, որովհետև մտքերի ազատ փոխանակում է տեղի ունենում, մանավանդ այնպիսի կարևոր հարցում ինչպիսին Ընտրական օրենսգիրքն է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանն ասաց, որ բոլոր հեղինակավոր կառույցները` այդ թվում Եվրոպայի խորհուրդը, պահանջում են, որ փոփոխությունները կատարենք համախոհությամբ: Ըստ դաշնակցականի` դրան չձգտել չի կարելի: «Մեր նպատակն…

Գիլ Թրոյ. Քաջազնունին մոռացված է ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում

Ամերիկացի պատմաբան Գիլ Թրոյի հետ www.mediamax.am կայքէջի հարցազրույցը հետաքրքիր է մեր պատմության ու իրականության որոշ դրվագների անդրադառնալու իր «Կողմնակի հայացքի» համար: Այդ նպատակով հարցազրույցն արտատպում ենք՝ հրեական ծագումով պատմաբանի հետ մասամբ համաձայնելով մասնավորապես այն հարցում, թե Քաջազնունին մոռացված է Հայաստանում: Իրապես էլ Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին ոչ միայն խորհրդային վայրագ կայսրության զոհը դարձավ, թերեւս…

Մամլոյ 141-րդ Լսարան. Կիրօ Մանոյեան Ներկայացուց Հայաստանի Եւ Հայ Դատի Վիճակը` Քաղաքական Վերջին Իրադարձութիւններուն Լոյսին Տակ

«Ազդակ»-ի խմբագրութեան կազմակերպած մամլոյ լսարաններու ծիրին մէջ երէկ` երեքշաբթի, 10 յուլիս 2018-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ մամլոյ 141-րդ լսարանը, որուն նիւթն էր «Եւրոպական խորհրդարանի բանաձեւերը` Հայաստանի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի մասին», իսկ զեկուցաբերն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան: Ձեռնարկին բացման խօսքով…

Մայիսեան յաղթանակի ղօղանջներուն արժանավայել արձագանգը՝ Հալէպի մէջ

«Եթէ մեզմէ իւրաքանչիւրը իր մասնակցութիւնը բերէ պայքարին, այնպէս ինչպէս մայիսեան ճակատամարտերուն մեր ժողովուրդը ըրաւ, այն ժամանակ անպայման կը հասնինք մեր նպատակին, որ արդէն մասամբ իրականացած է, անպայման կը հասնինք Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանին: Մենք չտեսնենք՝ մեր յաջորդները կը տեսնեն զայն»: Կիրօ Մանոյեան Մայիսեան յաղթանակի ղօղանջներուն արձագանգը այս անգամ լսուեցաւ Հալէպի մէջ, երբ Կիրակի, 8…

Նախարար Արթուր Խաչատրյանի այցը Արցախ

Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրավերով աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Առաջին հանդիպումը կայացել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ։ Հայկական երկու պետությունների գյուղոլորտների ղեկավարները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակի, զարգացման միտումների և հեռանկարների վերաբերյալ իրենց տեսակետները: Շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը…

Ակնարկ. Քաղաքական Առաւելներ. Բացառել Ետդարձը

Եւրոպական խորհրդարանի բանաձեւը Հայաստանի Հանրապետութեան մասին դրական-քաջալերական յստակ բաղադրիչներ կը պարփակէ իր մէջ` համագործակցութիւնը խորացնելու եւ առաջադրուած կէտերը իրականացնելու համար աշխուժ գործունէութիւն ծաւալելու առումով: Թէ քննարկումներու ընթացքին հնչած տեսակէտներու հիմնաւորումներու բաժինները եւ թէ՛ բանաձեւի խմբագրութիւնը յստակօրէն ներառած են մեր երկրին մէջ կայացած յեղափոխութեան եղանակը, բախումներէ զերծ մնալը, դէպի իրաւական պետութիւն եւ առ այդ եւրոպական համակարգի…

Հ.Օ.Մ.-ի Մասնաճիւղ՝ Հոլանտայի Մէջ

ԱԼՄԵԼՕ, Հոլանտա ․– Հայ Օգնութեան Միութիւնը Յունիս 30, 2018-ին Ալմելօ քաղաքին մէջ հիմը դրաւՀոլանտայի մեկուսի մասնաճիւղին: Նոր մասնաճիւղի այս հիմնադրութեամբ, Հ․Օ․Մ․-ի կառոյցներու թիւը կը հասնի 27 երկիրներու, ուր միութիւնը իր մասնաճիւղերով գործօն դերակատարութիւն կ’ունենայ: Հարիւրէ աւելի հայրենակիցներ հաւաքուած էին Գալուստ Կիւլպէնքեան սրահին մէջ, ուր դաստիարակչական յայտագրին ընթացքին, Հայ Օգնութեան Միութեան ծաւալուն գործունէութեան մասին տեղեկութիւններ փոխանցուեցաւ:…

Հանդիպում ՀՅԴ Կենտորնական Կոմիտեի գրասենյակում

Հուլիսի 7-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպում են ունեցել ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի եւ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Արցախի անվտանգության հետ կապված՝ ինչպես նաեւ հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Ընկերներին տեղեկություններ են փոխանցվել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասներից։ Հանդիպման…