Հ.Յ.Դ. Մամուլ

«Ազդակ»ի Խմբագրական. Համաթրքական Ազգայնականութիւնը` Խորքային Պետութեան Հիմնական Բաղադրիչը

Թուրքիոյ մէջ տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններուն արդիւնքները վերլուծական մեկնաբանութիւններու հարուստ գրականութիւն ստեղծելու ուղղութեամբ կը զարգանան: Համաշխարհային լրատուադաշտը լուսարձակներ կը կեդրոնացնէ յատկապէս էրտողանական Թուրքիոյ տարածաշրջանայինէն դէպի համաշխարհային խաղցողի անցում կատարելու յայտարարութիւններու գործնական կարելիութիւնները տեսնելու ուղղութեամբ: Քանի մը դիտարժան կէտեր յամենայն դէպս արդիւնքներու անմիջականութեամբ եւ հեռանկարային ուրուագծումի փորձերով կարելի է արձանագրել: Համեմատական տրամաբանութիւնը կարեւոր է…

Ակնարկ. Ռազմաթատերական Ներկայացումներ Եւ Նկարահանումներ

Պաքուի պաշտպանութեան նախարարութեան տեղեկատուական բաժանմունքը աշխուժացուցած է ապատեղեկատուական արտադրութիւններու թափը եւ անվերջ կը խօսի նոր տարածքներ վերահսկելու նպատակով իրականացուած գործողութիւններու յաջողութիւններուն մասին: «Վերջին տարիներուն զինուորական կարողականութիւնը էականօրէն ընդլայնուած է եւ հիմնովին փոխուած է Հայաստանի Հանրապետութեան ու Ազրպէյճանի միջեւ զինուորական հաւասարակշռութիւնը ի նպաստ մեզի», յայտարարած էր պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը: Հասանովը նաեւ ըսած էր, որ ազրպէյճանական…

Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Դատի դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում՝ երախտագիտություն հայտնելով Արցախին մշտապես սատարելու…

Դաշտահանդէս եւ Արամ Մանուկեանի Կիսանդրիի Քօղազերծում

Սիտնի – Համատեղ նախաձեռնութեամբ ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէին, Համազգայինի Շրջանային Վարչութեան եւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Կեդրոնական Վարչութեան, 24 Յունիս 2018ին Հայաստանի հանրապետութեան Գլխաւոր Հիմնադիր Արամ Մանուկեանի պրոնզեայ կիսանդրիին քօղազերծումը տեղի պիտի ունենայ Համազգային Գօլստըն Ճեմարանի մէջ, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 100րդ տարեդարձին առիթով կազմակերպուած ձեռնարկի մը ընթացքին: Ձեռնարկի կազմակերպութեան իրենց մասնակցութիւնը կը բերեն Աւստրալիոյ ՀՄԸՄի եւ…

ANCA-ն կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին պարզաբանել Ադրբեջանում ամերիկյան Bell-412 ուղղաթիռների հայտնվելը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Սենատին ու Ներկայացուցիչների պալատին ուսումնասիրել ամերիկյան զենքի արտահանման օրենքների հնարավոր խախտումները՝ հունիսի 26-ին Ադրբեջանում ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների սպասվող ցուցադրության առնչությամբ, տեղեկացնում է Asbarez-ը: Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահին և մի շարք կոնգրեսականների ուղղված նամակում ANCA-ի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նշել է. «Ադրբեջանում ամերիկյան…

Արցախին Յաւելեալ Աջակցութիւն Ապահովելու Նախաքայլը Առնուեցաւ

ՈՒԱՇԻԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ Ծերակոյտի Յատկացումներու յանձնախումբի լիագումար նիստը, Հինգշաբթի, 21 Յունիսին վաւերացուց 2019ի պետական ամավարկին մէջ արտաքին օժանդակութեանց առնչուող տեղակագիրը, որուն մէջ ներառնուած է Արցախին աջակցելու ծերակուտական Քրիս Վան Հոլընի առաջարկը։ Արդարեւ, վաւերացուած տեղեկագիրին մէջ կը շեշտուի, որ Արցախի գծով Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ շարունակուող եւ երկարաձգուող տագնապին հետեւանքով, կենսական…

«Հայրենիք»ի խմբագրական. Մարդկայնազուրկ… Եւ Իրաւազուրկ

Ոդիսակա՞ն, թէ՞ արհաւիրք։ Նախագահ Տանըլտ Թրամփի անխոհեմ, կարճատես եւ անտրամաբանական գործունէութիւնը օրըստօրէ իր վրայ կը կեդրոնացնէ բոլորին ուշադրութիւնը, յաւելեալ քննադատութիւններու դուռ բանալով։ Ապօրինի գաղթականներ արտաքսելու հարցը մեծ դժգոհութեան ալիք ստեղծած եւ մելան հոսեցուցած էր, երբ այս անգամ Թրամփի ղեկավարութիւնը այլ արագ եւ կարճատես որոշում մը առաւ, Յունիս 20-ին պաշտօնապէս տեղեկացնելով, թէ Միացեալ Նահանգները կը քաշուին…

Թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիան, հետամուտ իր հակահայ պլաններին, պատրաստվում էր զենքի ուժով վերացնել հայկական սեպը: Պատրվակ բռնելով Օլթիի ածխահանքերի գրավումը հայակական զորքերի կողմից` սեպտեմբերի 23-ին, առանց պատերազմ հայտարարելու, թուրքական 50-հազարանոց բանակը հարձակվեց Հայաստանի վրա: Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս: Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները: Սեպտեմբերի 29-30-ին…

Ինչ կարգավորումներ է առաջարկում նախարարությունը

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 6…

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Վահան և Դրախտիկ գյուղեր

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով եղավ Վահան և Դրախտիկ գյուղերում: Մարզի ղեկավարը ծաղիկներ խոնարհեց Վահանի ինքնապաշտպանական մարտերում և Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների շիրիմներին: Այնուհետև Իշխան Սաղաթելյանը զրուցեց բնակիչների հետ, քննարկեց նրանց մտահոգող անձնական բնույթի խնդիրներ: Մարզպետը խոսեց համայնքային մի շարք առաջնահերթ ձեռնարկների մասին: «Հիմա մենք միասին կընտրենք այն տարածքը, որտեղ կկառուցվի մանկական…