Հ.Յ.Դ. Մամուլ

Ակադեմական Քաղաքականութեան Ուղենիշները (Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակ, Անթիլիաս)

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմակերպած համաժողովը, Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին առիթով, ակադեմական պետական քաղաքականութեան մը ընդհանուր ուղղութիւններուն վրայ խորհրդածական հայեացքներ կը կեդրոնացնէ: Գիտութիւններու ազգային ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի գիտաշխատողներու, ակադեմականներու` իրաւագէտներու, թրքագէտներու, արեւելագէտներու, իրանագէտներու, պատմաբաններու եւ յատկապէս Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման ժամանակաշրջանի մասնագէտներու մասնակցութիւնը ընդգծեց ապահովուած համահայկական համաժողովին գիտականութիւնը եւ ատով իսկ ուղենշեց սփիւռքի…

«Հայրենիք»ի խմբագրական. Մեղադրա՞նք, թէ՞ չքմեղանք

Զարմանալի եւ բազմաթիւ հարցադրումներու դուռ բացող որոշում մը առնուած է մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ, ուր Նոր Աշխարհի սահմանադրութեան գործադրումը, իր բոլոր մանրամասնութիւններով եւ ենթաբաժանումներով, առաջնահերթութիւն մըն է՝ քաղաքացիի իրաւունքներու ապահովման եւ կիրարկման ի խնդիր: Արդարեւ, յստակ չէ, թէ ինչ պատճառներով, Ուաշինկթընի դաշնակցային դատախազները յետս կոչած են այն բազմաթիւ մեղադրանքները, որոնք յարուցած էին Թուրքիոյ նախագահ Ռեճէպ Թայիպ…

Լիբանանցի Քաղաքացիին Քուէն Անոր Խիղճն Է, Որ Կարելի Չէ Գնել

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Ալքալիմա օնլայն» կայքին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին յայտնեց, որ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն է, որ կ՛որոշէ կուսակցութեան թեկնածուները, եւ ոչ թէ կուսակցութեան ներկայացուցիչը կամ ղեկավարը` ինչպէս է պարագան շարք մը լիբանանեան կուսակցութիւններու: «Հետեւաբար նախ եւ առաջ ՀՅԴ Կեդրոնական կոմիտէին որոշումն էր, որ ես ըլլայի Կեդրոնական կոմիտէի…

Համահայկական աշխարհագրությամբ երիտասարդական հավաք

Այս օրերին Երեւանում տեղի է ունենում Հայ Յեղափոխական Դաշնակցության երիտասարդական եւ ուսանողական միությունների խորհրդաժողովը: Եռօրյա քննարկումների ընթացքում երիտասարդները ամփոփում են կատարած աշխատանքը, նոր ծրագրեր մշակում, հանդիպում Դաշնակցության ներկայացուցիչների հետ, քննարկում քաղաքական ու կուսակցական կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Այսօր երիտասարդների հետ հանդիպել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՅԴ վերլուծությունը՝ «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի այս վերլուծությունն իրականացվել է «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով: Ըստ որի՝ ապրանքային շուկաներում առկա համակենտրոնացվածության («մենաշնորհացման») բարձր աստիճանը առաջ է բերում այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են՝ մրցակցության խաթարումը, շուկայից փոքր և միջին բիզնեսի դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և ի վերջո երկրում…

2018թ-ին մարզերում ներդրումները պետք է կազմեն 400 միլիարդ դրամ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում կարևորեց վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նիստին տված հանձնարարականները: Նա նախ նշեց, որ շուրջ 2 ամիս տևած շրջագայության արդյունքում բոլոր մարզերի տարեկան ծրագրերը քննարկվել են, ուսումնասիրվել, և զեկուցվել է 17 թ-ի կատարողականը, դիտարկվել են այս տարվա կատարվելիք աշխատանքները, որոնք վերաբերելու են բազմաթիվ բնագավառների:…

Կրակներու եւ ջարդերու մէջէն ծնաւ Մայիս 28-ի պետականութիւնը

Հարցազրոյց UCLA համալսարանի դասախօս դոկտոր Ռուբինա Փիրումեանի հետ Հ.- Տիկի՛ն Ռուբինա, այս տարի ողջ հայութիւնը, իր պետութեամբ եւ սփիւռքով, կը նշէ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը: Ինչո՞ւ յոյժ կարեւոր կը նկատուի սոյն իրադարձութեան համահայկական տարողութեամբ նշուիլը: Ռ.Փ.- Շատ պարզ է, որ 100-ամեակը, իրականութեան մէջ, ոչ թէ Հայաստանի Հանրապետութեան ստեղծման հարիւրամեակն է, այլ՝ մեր պետականութեան վերստեղծման, եւ այդ…

Եթե ընտրություններից հետո Ադրբեջանում դժգոհությունը խորանա, Ալիևը կփորձի ժողովրդի ուշադրությունը շեղել ռազմական գործողություններով

Փաստ է, որ Արցախյան հակամարտության կարգավորման խնդրին ամենից շատ Սերժ Սարգսյանն է տեղյակ, բայց, կարծում եմ, որ դա միակ չափանիշը չէ, որով պետք է որոշվի, թե ով կլինի վարչապետը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով Արցախյան հակամարտության խնդրով պայմանավորված՝ վարչապետի պաշտոնում…

Ապրում ենք թուրքական ծավալապաշտական քամու դիմաց

ՀՅ Դաշնակցության մամուլի և հանրային կապերի Կիպրոսի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանի հետ Yerkir.am-ը զրուցել է կիպրահայ` շուրջ 3,500 հոգանոց գաղութի խնդիրների ու գործունեության, ինչպես նաև Կիպրոսի քաղաքական վիճակի մասին: Գաղութի մասին Կիպրահայ գաղութը հայախոս է: Այնտեղ գործում է «Նարեկ» վարժարանը` մոտ 250 աշակերտով: Վարժարանը լավ աշխատանք է տանում հայեցի դաստիարակության և հայերենի ուսուցման առումով: Ցավոք, 13…

Ցեղասպանութեան Զոհերու Ոգեկոչման Բանաձեւը Ներկայացուեցաւ Քալիֆորնիոյ Օրէնսդիր Մարմինին

ՍԱՔՐԱՄԵՆԹՕ.- Երկուշաբթի, Մարտ 26ին, Քալիֆորնիոյ Նահանգային խորհրդարանի անդամ Լորա Ֆրիտմըն նահանգային օրէնսդիր մարմինին ներկայացուց թիւ 37 միացեալ բանաձեւը, որ 2018ի Ապրիլ 24ը կը հռչակէ «Քալիֆորնիոյ մէջ Հայոց Ցեղասպանութեան 103րդ ամեակի ոգեկոչման օր»։ Ֆրիտմընին զօրակցեցան Քալիֆորնիոյ Օրէնսդիր մարմինի հայկական համախմբումի անդամներ Ատրին Նազարեան (խորհրդարանական) եւ ծերակուտականներ Սքաթ Ուիլք ու Էնթընի Փորթանթինօ։ Ֆրիտմըն յիշեցուց, թէ հայաշատ Կլենտէյլի…