Հ.Յ.Դ. Մամուլ

Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը շնորհավորել է կենտրոնական կոմիտեի նորընտիր անդամներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք, ընդգծելով, որ քաղաքական ուժերի հետ մշտական խորհրդատվությունները կարեւոր նշանակություն ունեն երկրի առջեւ ծառացած տարբեր…

Դամասկոսի միջազգային օդակայանին մէջ Սոչիի պատուիրակութիւնը փոխադրող օդանաւը հրթիռակոծուեցաւ

Այսօր առաւօտ, Սոչիի պատուիրակութեան առաջին խումբը փոխադրող օդանաւը Դամասկոսի միջազգային օդակայան էջք կատարած պահուն, զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն կողմէ հրթիռակոծուեցաւ։ Պատուիրակութեան մաս կազմող Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեան «Գանձասար»ին ըսաւ. «Օդանաւին էջք կատարած պահուն, առաջին հրթիռը ինկաւ օդանաւէն քանի մը մեթր անդին, ապա երկու հրթիռներ եւս թիրախ դարձուցին օդանաւը։ Բարեբախտաբար վիրաւորուողներ չեղան։ Օդանաւն ալ չվնասուեցաւ: Ապահովական…

Մտորումներ Արցախյան շարժման մասին

ՀՅԴ ԿԿ անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայան 1980-ական թվականներին վերընձյուղված Արցախյան ազգային-ազատագրական շարժումը շատ բան փոխեց հայության կյանքում: Արցախյան շարժումն առաջին հերթին պայքար էր մարդու իրավունքների, Աստծո կողմից նրան տրված ազատ ապրելու իրավունքի վերահաստատման համար: Դա բավականին հումանիստական էր, և պատահական չէ, որ մենք շատ համակիրներ ունեցանք՝ ի…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հյուրընկալել է նախարար Սերգեյ Շահվերդյանին

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հունվարի 31-ին հյուրընկալել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանին: Հանդիպմանը քննարկվել է մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Խմբակցության կողմից առաջարկվել է մշակել մշակութային քաղաքականության նոր հայեցակարգ, քանի որ նախարարությունը առաջնորդվում է դեռևս 1990-ակաների վերջին մշակված հայեցակարգով: Անդրադարձել են նաև «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների համայքներում հանդիպումների ժամանակ…

Հայ պատվիրակները ևս մասնակցել են Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը, ինչպես նաև Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը հունվարի 30-ին մասնակցել են Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքներին: Այս մասին նրանք գրառում են կատարել սոցիալական ցանցում: Կոնգրեսն անցկացվել է «Խաղաղություն Սիրիայի ժողովրդին» կարգախոսի ներքո: Մասնակիցները համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի…

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Այս մասին նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին իր ելույթում: Նա նշել է, որ որպես միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան կշարունակի առաջ ընթանալ կողմերին լսելու ճանապարհով: «Հուսամ, որ մի օր կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ,…

ՀՅ Դաշնակցությունը կաջակցի Արցախի միջազգային ճանաչմանը

Հունվարի 26-28-ը ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է երկու տարին մեկ գումարվող՝ ՀՅԴ Արցախի կառույցի Շրջանային ժողովը։ ՀՅԴ Արցախի կառույցի 2018-20 թվականների գլխավոր անելիքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԿԿ-ի վերընտրված ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ։ «Որպես ռազմավարական նպատակ՝ ՀՅ Դաշնակցությունն իր համահայկական կառույցների միջոցով պետք է աջակցի Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախի քաղաքական անկախության ու տնտեսական…

Ակնարկ. Բառապաշար, Հակազդեցութիւն Եւ Այսօրուան Տեղեկատուական Համակարգը

Լիբանանեան քաղաքական եւ հասարակական բեմերուն վրայ արձանագրուածները դուրս եկան երկրի սահմաններէն եւ համաշխարհային լրատուամիջոցներու թողարկումներուն բերումով սեփականութիւնը դարձան միջազգային հանրութեան: Քաղաքական հռետորութեան ընթացքին օգտագործուած բառապաշարի եւ իբրեւ անոր հակազդեցութիւն փողոցային դրսեւորումներու տեսանիւթերը շատ արագ շրջագայեցան եւ նուաճեցին դիտողականութեան մեծ լսարաններ: Պատահարներու քաղաքական ենթաշարժառիթներուն վրայ կեդրոնանալէ առաջ, կ՛արժէ նաեւ տեսանիւթի սպրդումին եւ անոր ձգած ազդեցութեան մասին…

Ակնարկ. Սահմանափակող-Սահմանափակուող Գլխաւոր Խաղցողն Ու Գործիքը

Թուրքիոյ նախագահը միայն օրեր առաջ բացատրելով «Ձիթենիի ճիւղ» զինուորական ներխուժման նպատակը` կը յայտարարէր. «Մընպեժը պիտի ձերբազատենք ահաբեկիչներէն… որովհետեւ անոնք անոր իսկական տէրերը չեն, այլ անոր իսկական տէրերը մեր արաբ եղբայրներն են: Մեր գործողութիւնները պիտի շարունակենք հասնելով մինչեւ իրաքեան սահման` վնասազերծելու համար բոլոր ահաբեկիչները»: Միայն օրեր ետք` երէկ, Թուրքիոյ կառավարութիւնը կը հաղորդէր, որ «Ձիթենիի ճիւղ» գործողութիւնը…

«Լիբանանի Մէջ Մեր Հիմնական Խնդիրն Է Հայութիւնը Եւ Լիբանանի Հայութեան Հայկականութիւնը», Հաստատեց Յակոբ Բագրատունի

ՀՅԴ 126-ամեակին առիթով ՀՅԴ Կեդրոնական կոմիտէն յայտարարեց Ազգային ինքնութեան ֆոնտերու ստեղծման մասին, եւ անոնք սկսան գործել նախորդ տարուան ամբողջ տեւողութեան: «Օ. Թի. Վի.»-ին այս առիթով ընդհանրապէս լիբանանահայութեան դիմաց ծառացող մարտահրաւէրները դիմակալելու ձեւերուն եւ հայկական ազգային դիմագիծի պահպանման անհրաժեշտութեան վերաբերող հարցազրոյց մը ունեցաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիին հետ: ՀԱՐՑՈՒՄ.- ՀՅԴ 126-ամեակին առիթով…