Հ.Յ.Դ. Մամուլ

Անփոխարինելի գործիչներ կան` Վահան Հովհաննիսյան գործիչն անփոխարինելի է

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարին ամփոփելիս, պատասխանելով հարցին` եթե շատ հանրապետականներ հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ի՞նչն է խանգարում նրան հայտարարել, որ նա է լինելու, ի՞նչն է ստիպում խուսափել և սպասել մինչև ապրիլ, ասաց, որ չի տրվի սադրանքներին և կպատասխանի «շարմազանովական» ոճով: «2018-ը կգա, կպատասխանենք: Նախագահը վերջերս տված հարցազրույցում շատ…

«Ազդակ»ի Խմբագրական. Տարեփակի Խոհեր (Գ.) Լսարանային Հարթակ Եւ Մարդուժի Պատրաստութիւն

Հակառակ երբեմն ընդառաջումի ոչ ակնկալուած թիւերուն, «Ազդակ»-ի լսարանները այս տարի եւս շարունակուեցան գրեթէ ամսական կշռոյթով եւ պահեցին հետեւողականութիւնը: Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններէն, ինչպէս նաեւ սփիւռքեան տարբեր շրջաններէ պետական դէմքեր, գիտահետազօտողներ, վերլուծաբաններ, ակադեմիայի տնօրէններ եկան հարստացնելու «Ազդակ»-ի հարթակը` համահայկական ամէնէն այժմէական հնչեղութիւնը ներկայացնող խնդիրներու ներկայացման, պարզաբանման միջոցով: Ներկաներու քանակը կայուն պատկեր չպարզեց: Պէտք է նշել, որ…

Պետք է առավելագույնն անենք մեր հայրենիքի եւ ապագա սերունդների համար

«Դե Ֆակտո» ամսագրի հարցազրույցը Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ Ես լիովին գիտակցում եմ, թե ինչպիսի պատասխանատու աշխատանք է ինձ վերապահված, ու գիշեր-ցերեկ աշխատում եմ այն պատվով կատարել: ԱՇՈՏ ՍԻՄՈՆՅԱՆ ՀՀ Արագածոտնի մարզպետ -Պարո՛ն Սիմոնյան, կարճ ժամանակ է, ինչ նշանակվել եք ՀՀ Արագածոտնի մարզպետ: Դուք ծննդով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղից եք, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը`…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ – «Պիտի յառաջանայ Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակը նշող լիբանանահայ կեդրոնական մարմինը»

Հրաւէրով լիբանանահայ յարանուանութեանց երեք հոգեւոր պետերուն` Գերշ. Տ. Շահէ եպս. Փանոսեանի, արհիապատիւ հայր Գէորգ եպս. Ասատուրեանի եւ վեր. դոկտ. Փոլ Հայտոսթեանի ու ներկայութեամբ հայ քաղաքական երեք կուսակցութիւններու կեդրոնական մարմիններու ներկայացուցիչներուն, հինգշաբթի, 21 դեկտեմբերին, Ազգային առաջնորդարանին մէջ տեղի ունեցաւ հանդիպում մը: Ժողովականները քննարկեցին 1918 մայիսի 28-ին հռչակուած անկախութեան համազգային պանծալի իրագործումը համագաղութային տարողութեամբ նշելու օրակարգը: Այս…

«Ազդակ»ի Խմբագրական. Տարեփակի Խոհեր (Բ.) «Ազդակ»-ի Աշխարհագրութիւնը

«Ազդակ»-ի կայքի այցելուներու թիւին եւ այցելուներու վայրին մասին կատարուած ուսումնասիրութիւնները կը խօսին հասանելի ընթերցանութեան մը ընդլայնուած աշխարհագրութեան մասին: Ամերիկեան ցամաքամասէն մինչեւ Աւստրալիա, Եւրոպա, Հայաստանի Հանրապետութիւն, Արցախ, միջինարեւելեան երկիրներէն մինչեւ նոյնիսկ Չինաստան` «Ազդակ»-ի կայքը օրական կշռոյթով տասնեակ հազարաւոր ընթերցողներ ունի: Ընթերցողներու աշխարհագրութեան վրայ պէտք է աւելցնել նաեւ աշխատակցողներու աշխարհագրութիւնը: Ո՛չ միայն «Ազդակ»-ի բացառիկ համարները, այլ նաեւ…

«Թեւանիկ» խմբի բարեգործությունները շարունակվում են

Դեկտեմբերի 22-ին, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանն Իրանահայ «Թեւանիկ» խմբի անունից Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի պետական համույթին է փոխնացել ազգային տարազներ: Իրանի «Թեւանիկ» խումբը նաեւ սպորտային պարագաներ է նվիրաբերել Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքի երիտասարդական կենտրոնի սաներին: aoaraj.am

Աղվան Վարդանյանն ամփոփել է տարին

2017 թվականին առնչվող մի քանի կարևոր թեմաներ կան. այսօր մամուլի ասուլիսին, լրագրողների հետ զրույցում, ամփոփելով տարին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այդ թեմաներից առաջինը, ըստ պատգամավորի, խորհրդարանական ընտրություններն էին: «Անկախ ընտրություններում առկա պրոբլեմներից` փաստն այն է, որ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին, փողոցային պայքար չեղավ, և գոնե խորհրդարան անցած ուժերն ընդունեցին ընտրությունների արդյունքները: Բացի այդ`…

Հայաստանի հողը կը պատկանի ամբողջ հայութեան

Կարօ Արմենեան Կարդա՛լ Գոհար Աւետիսեանի յօդուածը «Առաջին Լրատւական»ի կայքին վրայ Հայաստանի գիւղատնտեսութեան ոլորտէն ներս տեղի ունեցող ըստ ամենայնի կարճատես և ըստ էութեան մեր ազգային անվտանգութեան նորմերուն հակասող զարգացումներուն մասին։ Յօդուածին մէջ ընդգրկուած է մեծապէս շահեկան հարցազրոյց մը Հայաստանի Գինեգործներու Միութեան Նախագահ՝ Աւագ Յարութիւնեանի հետ, ուր կը խօսուի երկրի գիւղատնտեսական քաղաքականութեան լուրջ վրէպներուն մասին, բայց ուր…

«Ազդակ»ի Խմբագրական. Տարեփակի Խոհեր (Ա.) Բացառիկ Համար Եւ Արխիւի Թուայնացում

Աւանդութիւն դարձած տարեփակի խոհերու կարգով, անգամ մը եւս այս սիւնակներուն մէջ կը տեղաւորենք «Ազդակ»-ի միամեայ գործունէութեան հիմնական ուղղութիւնները, իրագործումները, բաղթողումները եւ յառաջիկայ տարուան կարեւորագոյն ծրագիրներու նախանիշերը: «Ազդակ»-ի 90-ամեակի նշումը յոբելենական հանդիսութիւններէն աւելի, մեզ մղեց մնայուն հետք ձգելիք որոշ ծրագիրներ իրականացնելու հրամայականին ուղղութեամբ աշխատելու: Մեր առաջին առաջադրանքը եղաւ հրատարակել յատուկ բացառիկ հատոր մը, որ կարելիի սահմաններուն…

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած գիտաժողով

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիւսիսային Ամերիկայի արեւելեան շրջանի կազմակերպութեամբ, Նիւ Եորքի Գոլոմպիա համալսարանին մէջ Մայիս 11 եւ 12, 2018-ին տեղի պիտի ունենայ գիտաժողով որուն պիտի մասնակցին մասնագիտացած նշանաւոր փրոֆէսօրներ։ Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրութեան հարիւրամեակին նուիրուած այս գիտաժողովը կը հովանաւորեն Գոլոմպիա համալսարանի հայկական ամպիոնը, հայկական նիւթերու ուսումնասիրութեան եւ հետազօտութեան ազգային հիմնարկը (NAASR) եւ «Armenian Review» պարբերաթերթը: Այս…