Հ.Յ.Դ. Մամուլ

Հայկ Գայսէրեան նշանակուեցաւ Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբին Գործադիր Տնօրէն

ՍԻՏՆԻ.- Աւստրալիոյ Հայ Դատի Յանձնախումբը (ՀԴ) յայտարարեց նշանակումը Հայկ Գայսէրեանի որպէս ՀԴի գործադիր Տնօրէն: Այս յայատարարութիւնը կը հետեւի ՀԴի մէջ վերջերս կայացած փոփոխութիւններէն ետք (կարդալ): Գայսէրեան, որ երկար ժամանակ ծառայած է ՀԴին եւ ստանձնած զանազան պատասխանատու պաշտօններ Աւստրալահայ Համայնքին մէջ, յանձնառութիւն կը վերցնէ շարունակելու առաջնորդել Ցեղասպանութեան արդար հատուցում գտնելու համար մղուող պայքարը, Արցախի ինքնորոշման իրաւունքին…

Հայ Դատը Կը Դատապարտէ Էրտողանի Հրահրած Յարձակումի Մասնակիցներուն Պատիժը Մեղմացնելու Առաջարկը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան, որ ականատես մըն էր Մայիս 16ին, մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանի հրահանգով տեղի ունեցած խաղաղ ցուցարարներու վրայ յարձակումին, խստօրէն քննադատեց յարձակումի երկու մասնակիցներուն հետ դատախազութեան գոյացուցած նախնական համաձայնութիւնը, որուն իբրեւ հետեւանք կրնան մեղմանալ անոնց պատիժները։ Արդարեւ, յարձակումը ատելութեան հիման վրայ կատարուած ըլլալու ամբաստանութիւնը…

Բերիոյ Թեմի Առաջնորդը Կ՛այցելէ ՀՅԴ Կեդրոնական Կոմիտէի Գրասենեակ

ԿԼԵՆՏԷՅԼ.- Բերիոյ թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսեան անցեալ Ուրբաթ, 15 Դեկտեմբերին, Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի եւ Սուրիահայութեան Օժանդակութեան մարմինին մէջ ՀՅԴի ներկայացուցիչ Վարդան Տէրտէրեանի ընկերակցութեամբ այցելեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի (ԿԿ) գրասենեակ, ուր հանդիպեցաւ ԿԿի ներկայացուցիչ Տարօն Տէր Խաչատուրեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ դոկտ. Վիգէն Եագուպեանի հետ: Հանդիպման ընթացքին, Շահան սրբազան հանգամանօրէն…

Կենսառեսուրսների գերշահագործման մարտահրավերից մինչև Սևանի ջրի թափանցիկության աննախադեպ ցուցանիշ

Արծվիկ Մինասյանն ամփոփեց տարին Բնապահպանության ոլորտում նախարարությունն այս տարի մեծածավալ աշխատանքներ է իրականացրել մի շարք խնդիրների ուղղությամբ: Այնուամենայնիվ, մարտահրավերներ դեռ կան: «Արմենպրես»-ի հետ զրույցում տարին ամփոփեց և առաջիկա անելիքներից խոսեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: -Պարոն Մինասյան, «Դիլիջան ազգային պարկ»-ում վերահսկողությունն այս տարի ուժեղացվեց, աշխատանքներում ներգրավվեց նաև մասնավոր հատվածը, ի՞նչ արդյունքներ եք արձանագրել: -«Դիլիջան ազգային…

ԱՄՆ-ի կողմից պատժվողների հերթը մինչև Հայաստան չի հասնի

Ամերիկահայ քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով ՀՀ-ի քվեի մասին Ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի կարծիքով՝ ՄԱԿ-ում Երուսաղեմի վերաբերյալ Հայաստանի քվեն ազդեցություն չի ունենա արդեն թուլացած հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, և դա հակառակ բոլոր այն սպառնալիքներին, որ հնչեցին ամերիկյան պետական ներկայացուցիչների, այդ թվում նաև՝ նախագահ Թրամփի կողմից: Tert.am-ի հետ զրույցում նա իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ նախ բանաձևին…

Մամուլի Հաղորդագրություն. Միջազգային համաժողով Մոսկվայում՝ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի (Հայ-ռուսական համագործակցություն) նախաձեռնությամբ, 2017 թ. դեկտեմբերի 15-ին, Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելի» նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Հայ-ռուսական համագործակցություն. հեռանկարները և հիմնական մարտահրավերները» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին երկու երկրների պաշտոնական այրեր, դիվանագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ և հասարակական-քաղաքական գործիչներ: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՌԴ-ում…

Օլիգարխիան Իր Էութեամբ Եւ Պատմական Փոխընտրութիւններով

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ Վերջին հրապարակումները կ՛ըսեն, թէ Հայաստանի հասարակական կեանքէն ներս ամրացած օլիգարխներուն թիւը այսօր արդէն կը հասնի յիսունի։ Յստակ չէ, թէ ինչպիսի՞ չափորոշիչներ օգտագործուած են այս քննարկման համար եւ թէ որքա՞ն վաւերական է այս թիւը։ Այնուամենայնիւ յստակ է մէկ բան։ Օլիգարխիան արմատացած երեւոյթ է մեր երկրին մէջ իր բոլոր բացասական դրսեւորումներով, ներառեա՛լ՝ իրմէ սերած քաղաքական…

ՀՅ Դաշնակցության 127-ամյակի միջոցառումը՝ Վեդիում

ՀՅ Դաշնակցության 127-ամյակի հերթական միջոցառումն է կազմակերպվել Արարատի մարզի Վեդի քաղաքում: Ելույթ են ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւ Արարատի ՀՅԴ Մարզային Կոմիտեի անդամ Գնել Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցել են ազգագրական պարի համույթներ եւ հնչել են ազգային հեղափոխական երգեր: Մանրամասները՝ տեսանյութում։

Ակնարկ. Պաղեստինեան Երուսաղէմի Ճանաչման Թրքական Նախաձեռնութիւնը

Թուրքիոյ նախագահին յայտարարութիւնը Արեւելեան Երուսաղէմի կամ Պաղեստինի մէջ դեսպանատուն բանալու, կարելի է բնական շարունակութիւնը նկատել Անգարայի կողմէ նախաձեռնուած եւ Պոլսոյ մէջ տեղի ունեցած Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան արտակարգ ժողովին ընթացքին Երուսաղէմը Պաղեստինի մայրաքաղաք ճանչնալու որոշումին: Անգարան այս հարցին մէջ գերաշխուժ վարքագիծ կը դրսեւորէ: Շարժառիթային քանի մը հանգամանքներ կարելի է մտաբերել այս յայտարարութիւններուն առիթով: Նախ, բնականաբար Անգարան…

Նպատակաուղղուած աշխատանք պէտք է տանինք ապագայ սերունդներ պատրաստելու

Հարցազրոյց ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ռաֆֆի Տօնապետեանի հետ Հ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբը քարոզչական իր աշխատանքներու ծիրէն ներս այս տարի կազմակերպեց դէպի Արցախ հետաքննական առաքելութիւն մը, Fact finding mission, որուն մասնակից դարձան Գանատայի Խորհրդարանի երկու անդամներ: Փաստագրական այս առաքելութեան նպատակն էր փաստացի տուեալներ ձեռք ձգել Արցախի Քառօրեայ պատերազմի ընթացքին տեղի ունեցած իրադարձութիւններուն մասին, յատկապէս…