
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որով ԱՄՆ–ն 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»–ը: «Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետևանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք և երեխաներ անընդհատ…















