Շրջանային մամուլ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի Նոր Վարչութիւն

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Սեպտեմբեր 15 թուակիր հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ այս շաբաթասկիզբին կազմուած է 2016-2018 տարիներու Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարչութիւնը, որուն մաս կը կազմեն 11 նոր եւ վերանշանակուած կամաւորներ։ Նոր վարչութեան անդամներն են՝ իրաւաբան Նորա Յովսէփեան (ատենապետ), Հերմինէ Փախանեան (գանձապահ), Սիւզի Ծերունեան-Խանզադեան (քարտուղար), Սթիւ Արթինեան, Սագօ Պէրպէրեան, Պերճ…

Ամփոփվել են բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երրորդ անգամ հայտարարել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ: Տեղի է ունեցել վերոնշյալ մրցույթի արդյունքները համակարգող մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին…

Գագիկ Ծառուկեանն այցելեց «Ալիք»

«ԱԼԻՔ» – Սեպտեմբեր 14-ին Հ.Մ.Ա.Կ.-ի հրաւէրով Թեհրան այցելած ՀՀ ազգային Օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանն այցելեց «ԱԼԻՔ» հաստատութիւն: «ԱԼԻՔ» հաստատութեան Հրայր Մարուխեան անւան դահլիճում, պրն. Ծառուկեանը նախ հանդիպեց իրանահայ գործարարների հետ: Հանդիպման ընթացքում, ՀՀ ազգային Օլիմպիական կոմիտէի նախագահը ներկաներին ներկայացրեց Հայաստանի բիզնես հնարաւորութիւնները՝ նրանց կոչ անելով ներդրումներ իրականացնել Հայաստանում, ապա պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Հանդիպման…

Այցելութիւն Ատրպատականի Հայկական Սրբատեղիներ

Թեհրանի «Ալիք» օրաթերթի 85-ամեակի ձեռնարկներուն մասնակցելու համար Թեհրանի մէջ համախմբուած են աշխարհասփիւռ հայալեզու մամուլի ներկայացուցիչներ, որոնց կարգին` «Վանայ ձայն»-ի տնօրէն Աւետիս Կիտանեան եւ «Ազդակ»-ի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեան: 15 սեպտեմբերին հեռաձայնային կապով մը անոնք արտայայտեցին իրենց տպաւորութիւնները: Աւետիս Կիտանեան անդրադարձաւ իրենց Թեհրան գտնուելու նպատակին` նշելու «Ալիք»-ի 85-ամեակը, եւ աւելցուց, որ 15 սեպտեմբերին հիւրերը…

Վրաստանի հետ կմշակվեն կրթական համատեղ ծրագրեր

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ: Վրաստանի կրթության նախարար Ջեջելավան, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին, հույս է հայտնել, որ այցը գործնականորեն կնպաստի երկու հարևան երկրների կրթական համակարգերի սերտ համագործակցությանը: Նա ներկայացրել է Վրաստանի կրթության ոլորտում իրականացվող շարունակական…

Խոստումներ չենք շռայլում, լուծումներ ենք առաջարկում

Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական թեկնածու Վանաձորի ավագանու ՀՅԴ-ական թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթներից մեկը աջակցությունն է մասնակցային ժողովրդավարության կայացմանը, և այդ համատեքստում, կանանց ներգրավվածության խթանումը համայնքի հասարակական-քաղաքական գործընթացներում: «20 տարուց ավելի է, անդամն եմ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի, մի կազմակերպության, որն արդեն երկար տարիներ զբաղվում է ՏԻՄ-երում կանանց ընդգրկվածության…

Տարեդարձները Պէտք Է Առիթ Ըլլան Ե՛ւ Արցախի, Ե՛ւ Հայաստանի Հանրապետութիւններու Իշխանութիւններուն Ականջալուր Ըլլալու Ժողովուրդին Դժգոհութիւններուն

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւններուն 25-ամեակին առիթով Հայաստանի մէջ «Վանայ ձայն»-ին կատարած հարցազրոյցներու ծիրին մէջ կը ներկայացնենք ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանին հետ տեղի ունեցած հարցազրոյցը` Հայ դատի աշխատանքներուն, Արցախի քառօրեայ պատերազմին եւ Հայաստանի վերջին իրադարձութիւններուն մասին: ՀԱՐՑՈՒՄ.- Ամփոփենք Հայ դատի աշխատանքները Հայոց ցեղասպանութեան ճանաչման 100-ամեակէն…

Հայկական եռամիասնութեան հրավառութիւն՝ «Արարատ» մարզաւանում

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Մեկնարկեց Իրանի 48-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք նւիրւած են «ԱԼԻՔ» օրաթերթի 85-ամեակին: Այս տարի խաղերին մասնակցել են մօտ 900 մարզիկ-մարզուհիներ, ոչ միայն իրանահայ համայնքի երեք թեմերից, այլ նաեւ Արցախից, Հայաստանից եւ Վրաստանից: * Միջոցառմանը ներկայ էին՝ Հայաստանի Օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը,…

Քաղաքակրթությունների երկխոսությունը սկսվում է կրթությունից

Սեպտեմբերի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեջ կրթության ոլորտի համագործակցությունը մեծ ծավալ է զբաղեցնում: Դրա առհավատչյաներից մեկը, ինչպես իր խոսքում շեշտել է Լ. Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գոյությունն…

«Ալիք»-ի 85-ամեակի առիթով Թեհրան են ժամանել հայաշխարհի մամուլի ներկայացուցիչները

«ԱԼԻՔ», Ա. Է. — Հայալեզու մամուլի պատմական հարուստ ժառանգութիւնից խօսելիս մեծ բացթողում կը լինի, եթէ չանդրադառնանք դրա ազգային կարեւորագոյն գործօնին՝ հայապահպանմանը: Եւ որպէս այսպիսին, ազգապահպան նշանակութեան մամուլի՝ հարազատ «ԱԼԻՔ»-ի 85-ամեակի առիթով կազմակերպւած միջոցառումները ընդամենը օրեր անց Իրան կը բերեն աշխարհասփիւռ հայալեզու մամուլի յայտնի դէմքերի, որոնք տասնօրեայ ժամանակահատւածում կը կամրջեն Արեւմտեան ու Արեւելեան Ամերիկաների, Եւրոպայի ու…