Շրջանային մամուլ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան. Երազում տեսած Հայաստանս

Մտորումներ անկախության օրվա առիթով Ես համոզված եմ, որ մի օր մենք տեսնելու ենք մեր երազած Հայաստանը եւ դա շատ ուշ չի լինելու: Բայց ստացվեց այնպես, որ ես այն ավելի վաղ տեսա: Տեսա իմ երազած Հայաստանը երազում: Հուսով եմ դեմ չեք լինի, եթե պատմեմ, թե ինչպիսին էր այն: Թվականը կարեւոր չէ՝ գուցե մյուս տարի է, գուցե…

Աշխատող մարդը պետք է լավ ապրի ու լավ զգա իրեն մեր քաղաքում

Երևանի քաղաքապետի ՀՅ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր այցելեց «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ»՝ ծանոթանալու ինչպես գրասենյակի աշխատանքներին, ինչպես նաև գրասենյակ դիմող քաղաքացիների հիմնական խնդիրներին: Մանուկյանի խոսքով՝ աշխատող մարդը շատ է կարևորվում իրենց համար: «Քարոզարշավի մեր ծրագիրը ներառում է բոլոր ուղղությունները՝ տրանսպորտ, կանաչապատում, սակայն ես կարծում եմ, որ միայն լավ տրանսպորտ ու կանաչապատ Երևան ունենալով չէ,…

Արամների օրինակը պետք է վարակիչ դառնա մեր իշխանավորների համար

«Ապառաժ»-ի զրուցակիցն է անվանի պատմաբան, հայագետ, խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ կուսակցության արխիվների գիտակ Երվանդ Փամբուկյանը: Նա hայոց պատմության և հայագիտության վերաբերյալ շուրջ երեք տասնյակ գրքեր է կազմել ու խմբագրել: Երվանդ Փամբուկյանի աշխատասիրությամբ հրատարակվել է «Նյութեր Հ. Յ. Դաշնակցության պատմության համար» խորագրով փաստաթղթերի ժողովածուի 10 հատորներ: Երվանդ Փամբուկյանը վերջերս Արցախում էր՝ մասնակցելու իր կազմած…

Հալէպի նահանգային Խորհուրդի անդամ ընտրուեցաւ Բերիոյ Հայոց Թեմի Ազգ. Առաջնորդարանի թեկնածու Մարիա Գաբրիէլեանը

Այսու կը տեղեկացնենք, թէ Սուրիոյ Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ընտրութեան Դատական Բարձրագոյն Յանձնախումբի հաղորդագրութեան հիման վրայ, Սուրիոյ Տեղական Ինքնակառավարման Մարմիններու ընտրութեան արդիւնքով Հալէպի նահանգային Խորհուրդի անդամ ընտրուեցաւ Բերիոյ Հայոց Թեմի Ազգ. Առաջնորդարանի թեկնածու Մարիա Գաբրիէլեանը: ՄԱՐԻԱ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ Ծնած է Հալէպ: Աւարտած է Հալէպի Պետական Համալսարանի Իրաւաբանութեան ճիւղը, Դամասկոսի Պետական Համալսարանի Լրագրութեան ճիւղը, Համազգայինի Հայագիտական քառամեայ…

Անկախութեան պահպանման ու յարատեւման սիրոյն …

Եւս չորս օր եւ ահա՝ համալրւելու է 1991 թ. սեպտեմբերի 21-ով նշանաւորւած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 27-րդ ամեակը… Անշուշտ, վերանկախ Հայաստանի տատասկոտ ճամբի նոյն 27-րդ հանգրւանին ներքին թէ՛ արտաքին բազմապիսի մարտահրաւէրները դիմագրաւելու բացառիկ առիթ ու հնարաւորութիւն դարձան՝ թէ՛ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ին ձգտող Մայիսեան համաժողովրդական ու թաւշեայ կոչւող Յեղափոխութիւնը եւ թէ՛ միեւնոյն Մայիսին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 100-ամեակը նշանաւորելու…

Դաշնակցությունը Երևանի խնդիրների լուծումը տեսնում է բյուջեի արդյունավետ կառավարման մեջ

ՀՅԴ կուսակցությունը Երևանի խնդիրների լուծումը քաղաքային բյուջեի արդյունավետ կառավարման մեջ է տեսնում: Այս մասին սեպտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակի 2-րդ համար Դավիթ Հակոբյանը: «Մենք չունենք մեծ փողեր, որպեսզի խոստանանք, որ մեր գրպանից կբարեկարգենք Երևանը կամ հույսը կդնենք դրսից ներդրումների վրա: Մեր նպատակը լինելու է Երևանի ռեսուրսների ճիշտ կառավարումը:…

Ակնարկ. Սահմանահատումներ Եւ Տեղեկատուական Խաղեր

Թրքական «Հիւրրիեթ» թերթը 15 սեպտեմբերին տեղեկութիւն տարածած էր, թէ Թուրքիոյ նախագահը հեռաձայնած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետին եւ խնդրած վերադարձնել հայ-թրքական սահմանը հատած եւ ձերբակալուած 16-ամեայ հովիւը: Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը հերքած էր թրքական լրատուամիջոցներու տարածած տեղեկատուութիւնը: Արտաքին գործոց նախարարութեան բանբերին հերքումը վերահաստատած էր նաեւ վարչապետը: Վերջին շրջանին դէպի հայկական կողմը իրերայաջորդ սահմանի հատման պարագաներ…

Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականաը

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը: Տարածաշրջանում Իրանի ազդեցութեան զսպման, Իրանին մեկուսացնելու նպատակով Իսրայէլը քաղաքական լուրջ ակտիւութիւն է դրսեւորում՝ փորձելով մեծացնել ամերիկա-իսրայէլական հակաիրանական ալեանսի դաշնակիցների աշխարհագրութիւնը: Ռազմաքաղաքական այս հակամարտութեան ֆոնին, Կովկասի կտրւածքով, կրկին անգամ կտրուկ աճել է ադրբեջնական գործօնի…

Արժանի մրցակից համարում ենք բոլոր ուժերին, բայց մենք բոլորից տարբերվում ենք

Երևանի ավագանու ընտրություններին 13 քաղաքական ուժ սեպտեմբերի 10-ից քաղաքի բնակիչներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը։ Armdaily.am-ը քարոզարշավի և Երևանի խնդիրների լուծման մասին զրուցել է ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանի հետ։ -Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի արդյունքները։ Հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում ի՞նչ ծրագրեր ունեք։ -Քարոզարշավի արդյունքներն ունեն հետաքրքիր գնահատման ձև: Ընտրության օրը՝ սեպտեմբերի 23-ին,…

Հարցեր Դաշնակցությանը

Պատասխանում է ՀՅԴ Երեւանի Ավագանու ընտրությունների ցանկը գլխավորող Միքայել Մանուկյանը -Պարոն Մանուկյան սոցցանցի օգտատիրոջից այսպիսի հարց է ստացվել. ինչո՞ւ երբ Սերժ Սարգսյանն էր իշխանություն դուք իշխանություն էիք, իսկ հիմա, երբ Փաշինյանն է իշխանություն դուք էլի իշխանության հետ եք: -Նախ օգտատիրոջն ուզում եմ հիշեցնել, որ մենք 2009-ից մինչև 2016 թվականը եղել ենք ընդդիմություն, դրանից հետո Սերժ…