Շրջանային մամուլ

ՀՅԴ-ի հետ համաձայնությունը դեռ նախնական է

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ունեն ընդհանուր համաձայնություն՝ կառավարման համակարգում միասնաբար աշխատելու հարցում։ «Վերջնական համաձայնության մասին կխոսենք շաբաթվա վերջին, ինչպես խոստացել էինք։ Համաձայնագիրը շատ հավանական է»,- րոպեներ առաջ հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Ինչո՞ւ է համաձայնության ձեւաչափի կոնկրետացումը հետաձգվում, Շարմազանովը նշել է, որ սա ուղղակի պաշտոնների բաժանում չէ, խոսքը գաղափարական ու ծրագրային համագործակցության մասին է, ուստի…

Ես արդեն վաղուց ոչ մի բան չեմ բացառում

«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցը Լեւոն Մկրտչյանի հետ – Պարոն Մկրտչյան, արդեն տեղեկություններ կան, որ կրթության նախարարի պաշտոնը բանակցությունների արդյունքում փոխանցվելու է Դաշնակցությանը, և այսօր էլ մեզ հետ զրույցում Արմեն Աշոտյանը չհերքեց, ըստ էության, որ պաշտոնանկ է արվելու և անցնելու է այլ պաշտոնի։ Հենց Ձեր անունն է շոշափվում հնարավոր կրթության նախարարի պաշտոնում նշանակվելու հետ կապված։ Կարո՞ղ եք…

Արցախի ազգային վիճակախաղի 2015-ի ողջ հասույթն ուղղվելու է առաջնագծի պաշտպանությանը

Made in Artsakh պիտակով գորգ, թթի օղի ու մեղր. նվերները ստանում են Արցախի ազգային վիճակախաղի հայաստանյան մասնակից-հաղթողները: Շահումային ֆոնդի հիմնական մասը ձեռագործ գորգերն են, որոնք գործում են «Ղարաբաղ Կարպետ» գորգագործարան ընկերությունում: 2015-ին վիճակախաղի 5000 տոմս իրացրել էր «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» եւ բաժանել Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բուհերի ուսանողներին եւ մարզի երիտասարդներին: 5000 վիճակախաղի տոմսերից 22-ը…

Կա մեծ պատասխանատվություն, անհանգստություն և աշխատելու ցանկություն

Առաջին անգամ ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին խոսվել է սահմանադրական հանրաքվեից մեկ-երկու շաբաթ անց. երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բանաձև» հեռուստահաղորդման ժամանակ, ի պատասխան հաղորդավար Արտակ Ալեքսանյանի հարցին, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: «Եթե լրջորեն ուսումնասիրեք ՀՅԴ-ի վերջին տարիների ընթացքը և գործունեությունը, ապա կգտնեք այդ հիմքերը: Սա մեկ-երկու օրվա մեջ ծնված գաղափար չէր, հիմքերը շատ ավելի…

«Ոչ Ոք Ըսաւ Հէգ Տղայ…»

Սուրիոյ դէմ շղթայազերծուած պատերազմը ահաւասիկ կը թեւակոխէ իր հինգերորդ տարին: Արեւմուտքը (տարածաշրջանային իր մանր – մունր դաշնակիցներով) բնականաբար այս պատերազմը կը սիրէ կոչել «քաղաքացիական», «յարանուանական» եւ այլ բնութագրումներով, որոնք բաւական հեռու են ճշմարտութենէն: Անշուշտ մտածուած է բառերու ընտրութիւնը, որպէսզի բուն մեղսակիցները կարելի ըլլայ ծածուկ պահել: Սակայն… ինչպէս Րաֆֆիի հերոսներէն Մուրատը կ՛ըսէ՝ «Կոթն երկար է անիրաւին,…

Ճշմարտութեան Վայրկեանը

Սահմանադրական հանրաքուէն արմատական փոփոխութիւններու ամբողջ համակարգ մը կեանքի կոչեց Հայաստանի պետական կեանքին նոր որակ տալու յստակ առաջադրութեամբ։ Եւ սակայն երկրի իշխանական թևի ելոյթներն ու պահուածքը յստակ ոչինչ կ՚ըսեն այս մասին։ Ոչ ոք կ՚աճապարէ մեր պետականութեան այս նոր դարագլուխը արժանաւորապէս նշելու. զայն ոգևորութեամբ շեփորելու. զայն դրօշի վերածելու։ Սահմանադրութիւնը երկրի տնօրէն օրէնքն է, որ կը գործէ գերաստիճան…

«Կամ-կամ»-ի իրավիճակ՝ ԼՂ հարցում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարեց, որ մոտակա օրերին հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախարարը չի մանրամասնել՝ ինչ շրջանակներում է լինելու այդ հանդիպումը, արդյոք համանախագահներն այցելելու են տարածաշրջա՞ն, թե՞ հանդիպումը հայկական կողմի մասնավոր նախաձեռնությունն է: Կամ՝ կոնկերտ ի՞նչ է քննարկվելու նրանց հետ` հաշվի առնելով, որ չի խոսվում ադրբեջանական կողմի հետ համանախագահների նման հանդիպման…

Թվացյալ ճամփաբաժանի մոտ

Շատ է խոսվում այն մասին, որ ՀՅԴ-ն, հայտարարելով ՀՀԿ-ի հետ համագործակցության սկզբունքային համաձայնության մասին, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մեկ հիմնական նպատակ է հետապնդում՝ ապահովել տեղն ԱԺ-ում, որովհետեւ առանց այդ համագործակցության ՀՅԴ-ն չէր կարող հաղթահարել անցողիկ շեմը: Ինչպես ասում են` կարծիք է, որ գոյության իրավունք ունի: Իսկ մենք էլ կարծում ենք, որ ՀՅԴ-ի նպատակների հարցում…

Դաշնակցական Երիտասարդը Մարտնչող Է

2016ի Յունուար 21-23 երկարող շրջանին տեղի ունեցաւ ՀՅԴ Երիտասարդական միութիւններու համագումարը, ուր ներկայացուած էին կազմակերպական բոլո միաւորները՝ Հայաստանէն Արցախ, մինչեւ Լիբանան, Ֆրանսա, Շուէտ եւ Հոլանտա, Ամերիկա ու Գանատա, Սուրիա եւ Հարաւային Ամերիկա եւ այլուր: Իր օրակարգերուն ընդմէջէն, համագումարը քննարկեց հայ երիտասարդութեան դիմագրաւած ազգային մարտահրաւէրները եւ այդ պարունակին մէջ՝ ՀՅԴ երիտասարդական միաւորներու դերակատարութիւնը: Կարելի չէ կարճ…

Պորտֆելների մասին խոսելը վաղ է

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, պարզաբանեց, թե ինչու է ՀՅԴ գնում իշխանության հետ համագործակցության: -Մենք ասում ենք, որ իշխանությունների հետ իսկապես համագործակցում ենք, կոալիցիայի մասին չէ խոսքը: Համագործակցություն, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել: Համագործակցության պայմանները և դրա անհրաժեշտությունն ինքնին առաջացել էին այն բանից հետո, երբ մենք…