Շրջանային մամուլ

«Փոփոխութիւն Չկայ ՀՅ Դաշնակցութեան Սկզբունքներուն Մէջ» Յայտարարեց Յ. Բագրատունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Աֆքար» շաբաթաթերթին հետ իր ունեցած հարցազրոյցին մէջ շեշտեց, որ ՀՅ Դաշնակցութիւնը անշեղ կը մնայ Լիբանանի անկախութեան, գերիշխանութեան, ազատութեան, համերաշխութեան, երկխօսութեան եւ լայնախոհութեան իր սկզբունքներէն: Ան շեշտեց նաեւ, որ ՀՅԴ-ի դաշնակից քաղաքական ուժերը նոյնն են եւ այդպէս ալ էին, են ու կը մնան: Յ. Բագրատունի նշեց, որ ՀՅԴ-ն…

Դաշնակցություն հանուն Արցախի

Շարունակվում է ՀՅԴ 124-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքը «Դաշնակցություն հանուն Արցախի». հենց այս խորագիրն է կրում ՀՅԴ 124-ամյակին նվիրված տոնակարությունների շարքը, որն իր հերթական հանգրվանը գտավ Արցախի Ասկերան քաղաքում: Մարտի 6-ին Ասկերան քաղաքում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124- ամյակը: Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Ասկերանի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկներին: Այնուհետեւ տեղի ունեցավ…

1915, 1922, 1939.- Հայրենանումներ. Աղէտ-Արտագաղթ Եւ Գաղթեր՝ Քաղաքական Երազային Կամ Իրապաշտ Պաստառի Վրայ

Եթէ 1915-2015-ը կը յիշեցնէ Արեւմտահայաստանի հայրենահանման եւ դատարկման հարիւրամեակը, 1922-ը եւ 1939-ը եւս, նոյնիսկ եթէ այսօր անոնք կլոր թուականով մը չեն յիշուիր, նոյնքան կը յիշեցնեն հայրենահանման աղէտը հայկական Կիլիկիայէն, որուն համար կ’ըսուի թէ Հայաստան չէր, ինչպէս որ են Մուշը, Սասունը, Վանը, բայց նաեւ Թուրքիա չէր, էր Կիլիկիոյ հայկական թագաւորութիւն, ուր հայերը ապրած էին դարեր, տիրողներու…

«Անատոլուի Հոմերոս»ին հրաժեշտ

«Արդի Թուրքիոյ ողբերգութիւնն է, որ կը հալածէ մեր յուշերը…պատերազմներ, տեղահանութիւններ, սպանութիւններ, Ցեղասպանութիւններ, նաեւ բնութեան քանդում» Եաշար Քեմալ (1923-2015) Քեմալական Թուրքիայէն մղոններ հեռու (գաղափարական իմաստով), բոլորովին տարբեր այլախոհ Քեմալական Թուրքիա մըն ալ գոյութիւն ունի եւ այդ ալ յանձին թուրք գրականութեան երեք Քեմալներուն՝ Թահիրի, Օրհանի եւ Եաշարի: …Այս վերջինն է, ծագումով քիւրտ Եաշար Քեմալը՝ «Անատոլուի Հոմերոս»ը, որ…

Եւրոպական Ժողովրդական Կուսակցութիւնը Ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը Դատապարտող Բանաձեւ

Եւրոպական ժողովրդական կուսակցութիւնը (ԵԺԿ) Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած բանաձեւ ընդունած է: Այդ մասին «Ֆէյսպուք»-ի իր էջին մէջ տեղեկացուցած է Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեան: Իբրեւ Հանրապետական կուսակցութեան փոխնախագահ` վերջինս կը մասնակցի Պրիւքսէլի մէջ 2-էն 4 մարտին ընթացող ԵԺԿ-ի համաժողովին: «Չափազանց ուրախ եւ հպարտ եմ: Քիչ առաջ ԵԺԿ-ն ընդունեց Հայոց ցեղասպանութեան 100-րդ…

Կառավարությունն ընդունել է ՀՅԴ-ի առաջարկները

ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՅԴ-ի առաջարկները՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ: Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ հասարակության դժգոհությունները հաշվի առավ, քննարկման առարկա դարձրեց հասարակության և քաղաքական ուժերի առաջարկները՝ մասամբ կատարելով…

«Մօտիկ Ապագային Նախագահական Ընտրութիւնը Նախատեսուած Չէ» Յայտնեց Յ. Բագրատունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Սաութ Լուպնան» ձայնասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին շեշտեց, որ լիբանանեան բանակը քաղաքական որոշումի եւ հովանաւորութեան կարիք չունի իր պարտականութիւնները կատարելու համար: Ան հաստատեց, որ լիբանանեան բանակի հրամանատարը իրաւունք ունի Լիբանանը, անոր սահմաններն ու ապահովական կայունութիւնը պահպանելու նպատակով յարմարագոյն որոշումները տալու: Պատասխանելով ՀՅԴ-ի եւ լիբանանեան քաղաքական…

Ակնարկ. Համեմատութիւններ` Մշակութային Ցեղասպանութիւններու

Աշխարհը անզօր դիրքերէ դիտեց Մուսուլի մէջ միջագետքի հազարամեայ քաղաքակրթութեան հետքերը բնաջնջելու կրօնական ծայրայեղականութեան բարբարոսութիւնը: Բնականաբար, ինչպէս գազանային վայրագութիւններու ամէնէն վառ օրինակներու ցուցադրականութիւնը, այս բարբարոսութիւնը եւս պատահականօրէն չկատարուեցաւ տեսախցիկներու առջեւ: Նպատակը այդ բոլորին հրապարակայնացումն էր, օրը ցերեկով անարգել ոչնչացնել ու քանդելն էր ի ցոյց աշխարհին` թէ՛ համոզելու եւ թէ՛ տարհամոզելու բոլորը, որ կրօնական ծայրայեղականութեան զբաղեցուցած տարածքներէն…

Նիւլընտ Լսա՞ծ Է Վուտրօ Ուիլսընի Մասին

Անցնող տարուան Յուլիսին, ԼՂՀ պաշտպանութեան ուժերը չէզոքացուցին ատրպեճանական բանակին կողմէ խափանարարական հերթական փորձ մը, որուն ընթացքին գերի բռնեցին երկու ազերի բանակայիններ՝ Տիլհամ Ասկերով եւ Շահպազ Կուլիեւ: Նշեալները օրէնքին սահմանած կարգով դատուեցան Ստեփանակերտի մէջ: Ասկերով դատապարտուեցաւ ցմահ բանտարկութեան, իսկ Կուլիեւ՝ 22 տարուան: Մօտաւորապէս երկու շաբաթ առաջ, Միացեալ Նահանգներու պետական քարտուղարի տեղակալներէն Վիքթորիա Նիւլընտ Պաքու եւ Երեւան…

Դաշնակցության պատվիրակության հանդիպումը Բակո Սահակյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ Արցախյան ազատամարտի վետերանների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների: Անմիջական եւ աշխատանքային մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելությունները` ընդգծելով, որ դրանք` որպես հայրենասիրության եւ համախմբվածության յուրատեսակ դրսեւորում, դրականորեն են ազդում զինված…