Շրջանային մամուլ

Ժողովրդի համար նախ ապրելու պայմաններ պետք է ստեղծել

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը yerkir.am -ին Իշխանությունն ու ընդդիմությունը, նույնիսկ իրար չընդունելով, պարտավոր են միասնաբար ելք փնտրել` այս վիճակից դուրս գալու համար -Պարո՛ն Մարգարյան, ավարտվում է 2013 թվականը: Որպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ` ամփոփելով անցնող տարին, ինչպե՞ս կգնահատեք` ինչպիսի՞ն էր այն Դաշնակցության համար: -Գիտեք, հարցին կարելի է զանազան ձևերով պատասխանել, բայց ամենքս էլ մարդ…

Թիրախը պարզ է, նահանջն` անթույլատրելի

Յուրաքանչյուր տարեմուտ առիթ է` մեկ անգամ եւս հաշվետվություն տալու, թե անցյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր անհատ կամ հավաքականություն ինչ հաջողություններ կամ ձախողումներ է գրանցել, կամ, ավելի պարզ, վերաիմաստավորել արածն ու չարածը: Յուրաքանչյուր տարվա ավարտին` նոյեմբեր ամսից սկսած, ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցում նշվում են ՀՅԴ օրվա տոնակատարություններ: ՀՅԴ-ն 2013թ. դարձավ 123 ամյա կուսակցություն: Դաշնակցության օրվա տոնակատարություններին ներկայացնելով պատմական…

Ո՞ւր մնացին բարոյական արժէքները…

2013 թւականը եւս ժամեր անց պատմութեան արխիւային թղթածրարի մի չնչին մասնիկն է դառնալու: Ինչպէս շատ արխիւային թղթածրարներ, 2013-ը եւս օգտագործելի դրւագներ ունի՝ ապագայի հաշւին վերարծարծելու, յիշելու եւ կարեւորը՝ որպէս փորձաքար դրանք վերաի,մաստաւորելու համար: Այլապէս՝ մարդու անցնող կեանքը լոկ «կիմաստաւորւէր» թւագրական, օրացուցային յաջորդական օրերի ու շաբաթների եւ այդպէս՝ ամիսների ու տարիների հաշւարկումներով միայն: Կեանքը եւ առաւել…

Փոխվել են մարտահրավերները, նպատակը նույնն է

Ավարտվեց 2013 թվականը: ՀՅ Դաշնակցությունը պատմությանը թողեց իր 123-րդ տարին: Նոր հազարամյակում հայ ժողովրդի եւ ուրեմն Դաշնակցության համար ի հայտ եկան նոր մարտահրավերներ եւ առաջացան նոր հիմնախնդիրներ: Սակայն Դաշնակցության նպատակը մնաց նույնը՝ կերտել հզոր եւ ամբողջական հայրենիք: Այդ նպատակի համար անիմաստ եւ զուր չէին վերջին տասնամյակում տարված աշխատանքները: Սակայն, խոստովանենք, որ արդյունքները դեռեւս այնքան էլ…

Դաշնակցությունն ունի քաղաքական պատասխանատվության իր ձեւաչափը

– Վերջերս տեղի ունեցավ ՀՅԴ Արցախի կառույցի Շրջանային ժողովը եւ ընտրվեց ԿԿ նոր կազմ: Դուք վերընտրվեցիք ԿԿ ներկայացուցիչ: Առհասարակ ի՞նչ է Շրջանային ժողովը: – Շրջանային ժողովը, դա շրջանի բարձրագույն ժողովն է, որը գնահատական է տալիս անցած երկամյակում կատարված աշխատանքներին եւ ուղենշում է առաջիկա երկու տարվա քաղաքական գիծը, եւ որին մասնակցում են ներկայացուցիչներ Արցախի բոլոր շրջաններից:…

Խորհրդարանում մեր թիվը քիչ է, բայց առավելագույն ձեւով ենք կատարում մեզ վրա դրված խնդիրները

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ – Պարոն Սարգսյան, ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը միշտ տարբերվել է ակտիվությամբ, բնակչության հետ հանդիպումների թվով եւ նրանց տրվող հաշվետվության մշակույթով: Քանի որ ամփոփվում է 2013 թվականը, ինչը կընդգծեիք այս տարվա մեջ, որոնք էին խմբակցության հիմնական ձեռքբերումները: – Յուրաքանչյուր պատգամավոր հիմնականում պետք է աշխատի երկու ուղղությամբ: Նախ`…

Իրանի շուրջ լարւածութեան վերացումը, արմատապէս կը փոխի ներկայ գէո-պոլիտիկան

«Ալիք»-ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանի հետ – Պրն. Բաղումեան օրերս Բէյրութում կայացաւ ՀՅԴ Բիւրոյի լիագումար հերթական նիստը: Հաշւի առնելով այն պարագան, որ սովորաբար լիագումար նիստերը կայանում են Երեւանում, կարելի՞ է հետեւութիւն անել, որ բէյրութեան նիստը յատուկ պատգամ էր պարունակում: – Ճիշտ է, սովորաբար Բիւրոյի լիագումար նիստերը կայանում են Երեւանում, սակայն պարագայաբար, երբ…

Ո՞վ Պիտի Փրկէ Սուրիան

ԳՐՈՂԻ ԱՆԿԻՒՆ Վերջերս ՄԱԿը, աշխարհի մամուլի էջերով ու նաեւ «Ֆէյսպուք»ով, հանրութեան սեփականութիւնը դարձուց Սուրիոյ ցարդ հասած ու կրած վնասներու մասին պաշտօնական վիճակագրական տուեալներ: Այդ ցանկին մէջ տեղ գրաւած էին այդ երկիրին մէջ ցարդ արձանագրուած զոհերու, զոհուածներու, ապաստանեալներու, գաղթականներու, առեւանգուածներու, սպանուածներու, փլատակ շէնքերու եւ քաղաքներու ցուցակը: Մէկ խօսքով, տխուր ու չարագուշակ թիւեր: Կրկնութեան գինով կ՛ուզեմ ըսել,…

100-ամեակի նշումով իր վախճանակէտին չի հասնիր պահանջատիրական մեր երթը

Հարցազրոյց ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեանի հետ – Նոյեմբեր 7-ին, Հայկական Ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Հայկ Դէմոյեան, Գանատայի Ուինիփէկ քաղաքին մէջ համագործակցութեան համաձայնագիր մը ստորագրեց Գանատայի Մարդկային իրաւանց թանգարանի (ԳՄԻԹ) ներկայացուցիչներուն հետ։ Գանատայի Հայ Դատի յանձնախումբը երկար տարիներէ ի վեր կը համագործակցի գանատական վերոնշեալ թանգարանին հետ: Ո՞ւր հասած են այդ աշխատանքները: – Առաջին հերթին,…

Թուրքիայի զարգացող ծովուժը

Թուրքիայի ծովուժը սկսել է զարգանալ եւ հզօրանալ: Նոյեմբերի 4-ից, տաս օր շարունակ, Թուրքիայի ծովուժը Միջերկրական ծովում իրականացրեց ծովային ռազմափորձ՝ իր ծովային ռազմական հնարաւորութիւնները տարածաշրջանում ներկայացնելու համար: Ռազմափորձին մասնակցում էր ծովուժը, ցուցադրելով իր հնարաւորութեան ընդամէնը չնչին մասը, երեք մարտանաւ (Frigate), երկու փոքր միջուկային ռազմանաւ (corvette), չորս արագ յարձակողական նաւակ, երեք սուզանաւեր, երկու իւղատար (oilers), երկու պահակային…